Սօս Արտաշէս Սարգսեան (24 Հոկտեմբեր 1929(1929-10-24)[1], Ստեփանաւան, Հայաստան[1] - 26 Սեպտեմբեր 2013(2013-09-26), Երեւան, Հայաստան): Անոր դերասանական ընդունակութիւնները բացայայտուած են տեղի Ա. Պուշկինի անուան դպրոցի թատերական խմբակին մէջ, իսկ իր առաջին քայլերը բեմի վրայ դերասանը առած է Ստեփանաւանի տրամադիկական թատրոնին մէջ:

Սօս Սարգսեան
Ծնած է 24 Հոկտեմբեր 1929(1929-10-24)[1]
Ծննդավայր Ստեփանաւան, Հայաստան[1]
Մահացած է 26 Սեպտեմբեր 2013(2013-09-26) (83 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ[1]
Երկեր/Գլխաւոր գործ Եռանկիւնի, Մենք ենք, մեր սարերը (ժապաւէն) եւ Նահապետ?
Մասնագիտութիւն դերասան, թատերական ռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ուսուցիչ
Աշխատավայր Պատանի Հանդիսատեսի Թատրոն[1]
Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն[1]
Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ

1929 թուականին յայտնի բեմադրիչ Հրաչեայ Ղափլանեանի երաշխաւորութեամբ հրաւիրուած է Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն, ուր խաղացած է շուրջ տասնեակ մը դերեր:

1950-ին ընդունուած է Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտ ականաւոր Վարդան Աճեմեանի արուեստանոց:

Ինստիտուտը աւարտելէ ետք 1954-ին հրաւիրուած է Գ. Սունդուկեանի անուան պետական ազգային ակադեմիական թատրոն, ուր աշխատած է մինչեւ 1991՝ ստեղծելով քանի մը տասնեակ ինչպէս դասական, այնպէս ալ ժամանակակից տրամադիկական փայլուն կերպարներ:

1991-ին ստեղծած է «Համազգային» թատրոնը, որուն գեղարուեստական ղեկավարն է առ այսօր: 1998-էն Թատրոնի եւ շարժապատկերի պետական ինստիտուտի ռեկտորն է: 1968-ին արժանացած է Հայաստանի վաստակաւոր արտիստի, 1972-ին՝ ժողովրդական արտիստի, 1985-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է:

Աղբիւրներ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 225.