Վարդան Մեշտուճեան
Վարդան (Վիկքթոր) Գէորգի Մեշտուճեան (1869, Կոստանդնուպոլիս, Օսմանեան կայսրութիւն - 1942), ռումանահայ հրապարակախօս, մանկավարժ, գրող, պատմաբան, թարգմանիչ։
Վարդան Մեշտուճեան | |
---|---|
Ծնած է | 1869[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1942[1] |
Մասնագիտութիւն | հրապարակախօս, ուսուցիչ, գրագէտ, պատմաբան, թարգմանիչ |
Ազգութիւն | Հայ[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ռումինիայի թագավորություն |
Աշխատավայր |
Իրաւունք (թերթ)[1] Շարժում (եռօրյա թերթ)[1] Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան[1] Արարատ?[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելՈւսանած, ապա դասաւանդած է Կ․ Պոլսի Ենի Գափու թաղամասին մէջ՝ հօր բացած Մեշտուճեան վարժարանը։ 1890-ական թթ․ կիսուն, յետապնդուելով թուրք ոստիկանութենէն, անցած է Պուլկարիա, 1896-1897 թուականներուն աշխատակցած է «Իրաւունք» թերթին, 1898 թուականին գրող Երուխանի հետ հիմնադրած է «Շարժում» թերթը։ 1899 թուականին տեղափոխուած է Պուխարեսթ։ 1906 թուականին հրատարակած է «Աւրորա», 1924-1942 թթ. «Արարատ» ռումանական հայագիտական ամսագրերը։ Եղած է 1920 թուականին Պուխարեսթի մէջ վերաբացուած Միսաքեան ազգային վարժարանի տնօրէնը, հայ գաղթականներու հարցով զբաղուող «Ռումինիայի հայերի միութեան» ընդհանուր քարտուղարը, ապա՝ տնօրէնը։ Մեշտուճեանը հրապարակած է ռումանական «Նախագծեր եւ ֆիլմեր» (1913) պատմուածքներու ժողովածուն, «Զետտա» (1916) վէպը, «Պուխարեստթ Սահարա» (1913), Երուսաղէմ (1914) ուղեգրութիւնները, «Հայոց պատմութիւն» (1923-1926) պատմաքննական երկը։ Ռումանիոյ մէջ թարգմանած է Յ․ Զոհրաբեանի «Հայ եկեղեցւոյ պատմութիւնը քրիստոնէութեան մուտքէն մինչեւ մեր օրերը» (1934), «Հայկական պատարագը» (1937), կազմած եւ թարգմանած «Հայ բանաստեղծներու փոքր ժողովածու»-ն (1934)։ Ֆրանսերէնէն ռումաներէն թարգմանած է Վ․ Հիւկոյի «Թշուառները» (1913), Կի տը Մոբասանի նորավէպերէն։