Վարդուհի Վարդերեսեան
Վարդուհի Վարդերեսեան (19 Մարտ 1928[1], Պուխարեստ, Ռումանիա - 24 Նոյեմբեր 2015[2][1], Երեւան, Հայաստան [3]), հայ դերասանուհի, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Վարդուհի Վարդերեսեան | |
---|---|
Ծնած է | 19 Մարտ 1928[1] |
Ծննդավայր | Պուխարեստ, Ռումանիա |
Մահացած է | 24 Նոյեմբեր 2015[2][1] (87 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Ռումինիայի թագավորություն Խորհրդային Միութիւն Հայաստան |
Մասնագիտութիւն | դերասանուհի |
Աշխատավայր |
Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն? Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն |
Ամուսին | Գևորգ Աբաջյան? |
ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Գէորգ Ապաճեանի կինն է։
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1928 թուականի Մարտ 19-ին, Ռումանիոյ մայրաքաղաք Պուխարեստի մէջ։ Վարդուհին յաճախած է քաղաքին հայկական եկեղեցիին կից կառուցուած հայկական վարժարան, ուր ունեցած է նշանաւոր ուսուցիչներ, որոնք Հայաստանի Առաջին Հանրապետութեան փլուզումէն ետք Ռումանիա գաղթած հայ քաղաքական գործիչներ: Վարդուհին աշակերտը եղած է Վազգէն Ա. Կաթողիկոսին, ով ծնած էր Ռումանիա եւ 1937-1938 թուականներուն Պուխարեստի հայկական դպրոցին մէջ կը դասաւանդէր Ռումանիոյ աշխարհագրութիւն ու պատմութիւն[4]:
Յետագային Վարդուհի Վարդերեսեան կ՛ամուսնանայ դերասան, թատերագէտ Գէորգ Ապաճեանի հետ։ 1946 թուականին տեղափոխուած է Հայաստան։ Առաջին անգամ բեմ բարձրացած է Նուպարաշէնի ինքնագործ թատրոնին մէջ։ 1947 թուականին ընդունուած է Լենինականի (ներկայիս՝ Գիւմրի) դրամատիկական թատրոնին կից աշխատող արուեստանոցը եւ նոյն թուականէն սկսեալ դերեր ստանձնած է թատրոնին մէջ։
1958 թուականին տեղափոխուած է Երեւանի Սունդուկեանի անուան թատրոն։ Կերտած է բազմաթիւ դերեր թատրոնի մէջ՝ Շիրվանզադէի «Պատուի Համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանեւսկայա, Դիւրենմաթի «Ծեր Տիկնոջ Այցը»՝ Քլերի Ցախնասեան, Սարոյեանի «Իմ Սիրտը Լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին Աստուածներ»՝ Իշխանուհի եւ այլն։ Խաղացած է նաեւ արեւմտահայ դերերու մէջ՝ «Պաղտասար Աղբար»՝ Անոյշ եւ այլն։ Նկարահանուած է «Պատուի Համար», «Մօր Սիրտը», «Ճանապարհ Դէպի կրկէս», «Հայրիկ», «Կարինէ» եւ այլ ֆիլմերու մէջ։ Հայաստանի Ազգային ռատիոյի ոսկէ ֆոնտին մէջ ունի աւելի քան 100 ձայնագրութիւն։ 1958 թուականէն սկսեալ նկարահանուած է հեռուստաներկայացումներու մէջ։ Ան եղած է առաջին հեռուստաներկայացումի դերասանուհիներէն մէկը։ 1985 թուականին հրաւիրուած է Սուրիոյ Հալէպ քաղաքի «Ադամեան» թատրոն, ուր արժանացած է ոսկէ մետալի։ Ստացած է բազմաթիւ պետական բարձրագոյն պատուոգիրներ, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թուականին արժանացած է ՀԽՍՀ, 1988 թուականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումին։ 1995 թուականին պարգեւատրուած է Հ.Հ. «Մովսէս Խորենացի» մետալով, 2001 թուականին՝ Երեւանի պատուաւոր քաղաքացիի կոչումով, 2013 թուականին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[5]։
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1955 | Հասցէատիրոջ Որոնումները | Արեւիկ |
1956 | Պատուի Համար | Մարգարիտ Էլիզբարովա |
1957 | Մօր Սիրտը | Մարիամ |
1959 | Թռիչք Անդունդի Վրայով | Գայանէ |
1960 | Հիւսիսային Ծիածան | Նունէ |
1962 | Քայլեր | գլխաւոր դեր |
1963 | Ճանապարհ Դէպի կրկեէ | Մարօ |
1964 | Մսիօ Ժակը Եւ Ուրիշները | Զարուհի |
1967 | Կարինէ | փաստաբանի կին |
1969 | Մորկանի խնամին | Մագթաղ |
1970 | Միջնորդ Տէր-Պապան | Փեփրոնիա |
1972 | Հայրիկ | Նուարդ, Յովսէփին կինը |
1973 | Մհերի Արձակուրդային Արկածները | |
1979 | Երկնագոյն Առիւծ | Անթառամ |
1984 | Ճոն Արքայ (ֆիլմ-ներկայացում) | թագուհի Էլիոնորա |
2002 | Ճանապարհորդութիւն |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 https://news.am/arm/news/297993.html
- ↑ Մահացած է Վարդուհի Վարդերեսեանը
- ↑ «ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-08-ին։ արտագրուած է՝ 2018-10-21
- ↑ «Հայաստանի Հանրապետութեան շքանշանով եւ մետալներով պարգեւատրելու մասին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-01-19-ին։ արտագրուած է՝ 2018-10-21
Արտաքին Յղումներ
Խմբագրել- Վարդուհի Վարդերեսեան. «Թատրոնից Հեռանալ Չեմ Կարող»
- Վարդուհի Վարդերեսեանի կենսագրութիւնը Archived 2020-12-02 at the Wayback Machine.
- Վարդուհի Վարդերեսեան (ռուս.)
Գրականութիւն Վարդուհի Վարդերեսեանի մասին
Խմբագրել- Ալեքսանտր Արաքսմանեան, Վարդուհի Վարդերեսեան, Երեւան, «Հայաստան», 1972, 64 էջ։