Վարուժան Գոճեան
Վարուժան Հայկ Գոճեան 12 Մարտ 1935[1], Պէյրութ, Լիբանան[2] - 4 Մարտ 1993[1], Սանթա Պարպարա, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, հայ ջութակահար եւ խմբավար։ Հանրայայտ դաշնակահար, երաժիշտ Ժագ Գոճեանի եղբայրը:
Վարուժան Գոճեան | |
---|---|
Ծնած է | 12 Մարտ 1935[1] |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան[2] |
Մահացած է | 4 Մարտ 1993[1] (57 տարեկանին) |
Մահուան վայր | Սանթա Պարպարա, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Փարիզի Երաժշտանոց |
Մասնագիտութիւն | խմբավար, ջութակահար |
Ջութակահար Միհրան Գոճեանին եղբայրը։
Կենսագրութիւն
ԽմբագրելԳոճեան ծնած է Պէյրութի։ Նախնական կրթութիւնս ստացած է «Մեսրոպեան» վարժարանին մէջ։ Ութ տարեկանին սկսած է ջութակի դասեր առնել: Առաջին դասատուն եղած է հայրը: Ապա ինը ամիս աշակերտած է Օննիկ Սիւրմէլեանին: Հազիւ 11 տարեկան պատանի, իր վրայ ուշադրութիւն հչարիրած է՝ իբրեւ տաղանդաւոր ջութակահար։
1949 թուականին, «Մեսրոպեան» վաժարանէն թերաւարտ, գացած է Փաիզ եւ յաճախած Մխիթարեաններու «Մուրատ-Ռաֆայէլեան» վարժարանը։ Չորս տարի հետեւեցած է Փարիզի Պետական Երաժշտանոցի դասընդացքներուն։
1952 թուականին ջութակի առաջին մրցանակով աւարտած է Փարիզի երաժշտանոցը, ապա՝ Ֆիլատելֆիոյ երաժշտանոցը։ 1956 թուականին Լոս Անճելըսի Ֆիլհարմոնիքի մէջ եղած է խմբավար։ 1968 թուականին Լոս Անճելըսի մէջ հիմնադրած է Հայ սիմֆոնիք երաժշտութեան ընկերութիւնը, որուն դիրիժորն եղած է։
Իբրեւ ջութակահար՝ հանդէս եկած է Միացեալ նահանգներու, Եւրոպա-ի , Միջին Արեւելքի մէջ։ Ղեկավարած է Չիքակո-ի, Նիւ Եորքի, Ֆիլատելֆիոյ սիմֆոնիք նուագախումբերը։ 1973-1980 թուականներուն եղած է Սթոքհոլմի սիմֆոնիք նուագախումբի գլխաւոր դիրիժորը, նոյն ժամանակ՝ Սիէթլի սիմֆոնիք նուագախումբի ղեկավար, 1981-1984 թուականներուն՝ Եութայի սիմֆոնիք նուագախումբի ղեկավար, 1985 թուականէն՝ Սանթա Պարպարայի սիմֆոնիք նուագախումբի անդամ, ետքը՝ ղեկավար[3][4]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 (unspecified title) — 2017.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ Սիսակ Վարժապետեան, Հայերը Լիբանանի մէջ: Հանրագիտարան Լիբանանահայ գաղութի, հ. Գ, Պէյրութ, էջ 170-171։