Տիգրան Լեւոնեան

Տիգրան Լեւոնեան (14 Դեկտեմբեր 1936, Պէյրութ - 25 Յունիս 2004, Երեւան), հայ օփերայի երգիչ՝ բեմադրիչ, դերասան։

Տիգրան Լեւոնեան
Ծնած է 14 Դեկտեմբեր 1936
Ծննդավայր Պէյրութ
Մահացած է 25 Յունիս 2004
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Մասնագիտութիւն Օփերային երգիչ, դերասան, բեմադրիչ
Աշխատավայր Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Ամուսին Գոհար Գասպարեան

Կենսագրութիւն Խմբագրել

Տիգրան Լեւոնեան, ծնած է 1936-ի Դեկտեմբեր 14-ին Պէյրութ: 1946-ին ծնողներուն հետ հայրենադարձուած է Հայաստան: 1958-ին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը 1977-ին՝ Մոսկուայի թատերարուեստի հիմնարկը օփերային բեմադրութեան բաժինը: Երգեցողական արուեստի իր ուսուցանողը եղած անոր ապագայ կինը՝ Գոհար Գասպարեան:

1962-ին եղած է Երեւանի օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի մեներգիչ, 1970-77-ին, միաժամանակ՝ բեմադրիչ, 1977-էն՝ գլխաւոր բեմադրիչ, 1991-99 նաեւ գեղարուեստական ղեկավար: Եղած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի փրոֆէսըր: 1984-ին արժանացած է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման: Մահացած է Երեւան՝ 2004 թուականին[1]:

Ընտանիք Խմբագրել

  • Կինն էր օփերային մեծանուն երգչուհի Գոհար Գասպարեանը (1924-2007)։
  • Եղբայրը՝ Արմէն Խանտիկեան։

Ծանօթագրութիւններ Խմբագրել