Տիգրան Խրլոբեան
Տիգրան Գեւորգի Խրլոբեան (20 Հոկտեմբեր 1890[1], Այնթէպ, Հալէպի գաւառ, Հալէպի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 22 Նոյեմբեր 1968[1], Պէյրութ, Լիբանան[1]), հասարակական, մշակութային գործիչ, մանկավարժ, խմբագիր։
Տիգրան Խրլոբեան | |
---|---|
Ծնած է | 20 Հոկտեմբեր 1890[1] |
Ծննդավայր | Այնթէպ, Հալէպի գաւառ, Հալէպի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 22 Նոյեմբեր 1968[1] (78 տարեկանին) |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան[1] |
Ուսումնավայր |
Ազգային Կեդրոնական Վարժարան[1] Աթէնքի Համալսարան[1] |
Մասնագիտութիւն | հանրային գործիչ, մշակութային գործիչ, ուսուցիչ, Խմբագիր |
Երեխաներ | Գէորգ Խրլոբեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԿրթութիւնը ստացած է ծննդավայրի միջնակարգ դպրոցին մէջ, ապա՝ Թուրքիոյ Կեդրոնական Քոլէճին մէջ եւ Աթէնքի համալսարանին մէջ (1923-1927)։ Ուսուցիչ եւ տնօրէն եղած է Այնթապի, Հալէպի, Գըրքխանի, Պէյրութի հայկական դպրոցներուն մէջ։
Պէյրութի մէջ հիմնադրած է հայկական ուսուցչանոցը (1948), Հայկազյէան քոլէճի հայագիտական ամպիոնը եւ մատենադարանը (1955, այժմ կը կրէ Խրլոբեանի անունը)։
Մասնակցած է Սովետական Հայաստանի հետ մշակութային կապի ընկերութեան, ներգաղթ կոմիտէի աշխատանքներուն, եղած է Այնթապի եւ Հալէպի աշխատավորական երեկոյեան եւ կիրակնօրեայ լսարաններու, ուսումնասիրաց ընկերութեան հիմնադիրներէն։
Խմբագրած է՝
Հեղինակ է՝
- «Բարոյավէպեր» (1931, պատմուածքներու ժողովածու),
- «Ոսկեմատեան» (հ. 1-2, 1950-1951) գործերու։
Թղթակցած է՝
- «ժողովրդի ձայն»,
- «Զարթոնք»,
- «Եփրատ»,
- «Հայաստանի կոչնակ» թերթերուն եւ «Սովետական մանկավարժ» պարբերականին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Հայ Մամուլի Մատենագիտական Գործեր - ՑՈՒՑԱԿ ՍՈՒՐԻԱՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ»։ digilib.aua.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2022-03-03