Տիրան Երկանեան
Տիրան Միսաք Երկանեան (17 Նոյեմբեր 1891[1], Կարին, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 25 Մարտ 1963[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր շինարար (1962)։
Տիրան Երկանեան | |
---|---|
Ծնած է | 17 Նոյեմբեր 1891[1] |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 25 Մարտ 1963[1] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Ներսիսեան դպրոց[1] Վխուտեին?[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Մոսկվա կինոթատրոն[1] |
Մասնագիտութիւն | ճարտարապետ |
Կենսագրութիւն
Խմբագրել- Սորված է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին մէջ, 1912-ին աւարտած է նկարչական դպրոցը, 1928-ին՝ Մոսկուայի Վխուտեին-ը
- Հայաստանի մէջ Պրոլետարական ճարտարապետներու կազմակերպութեան հիմնադիր-անդամներէն է (1929)
- 1944-1952-ններուն Հայպետնախագիծ հիմնարկի քաղաքական կառոյցներու նախագծման բաժինի վարիչ
- 1931-1941-ներուն՝ ԵՊՀ եւ շինարարական դպրոցի դասախօս[2][3]
Ստեղծագործական Ուղի
ԽմբագրելԵրկանեանի Նախագիծերով կառուցուած են`
- Երեւանի քիմիական գործարանի բնակելի թաղամասը Հանրապետութեան եւ Վարդանանց փողոցներու անկիւնին մէջ, 1934
- Մոսկուա կինոթատրոնը, 1935-1937
- Բժշկական ուսումնարանը Կորիւնի փողոցին մէջ, 1938
- Երեւանի թիւ 6 հիւանդանոցը, 1959
- Սպիտակի շաքարի գործարանը, 1940
- Գիւմրիի տրիկոտաժի ֆաբրիկան, 1946
- Գիւմրիի անկախութեան հրապարակի վարչական շէնքերու համակառոյցը, 1952-1954
- Փարաքարի գինիի գործարանը, 1947
- Ջերմուկի լոգանքի եւ թիւ 1 առողջարանի շէնքերը, 1950
- Կինոթատրոններ՝ Դիլիջանի մէջ, 1939, Ալավերդիի մէջ՝ 1941
Արտաքին Յղումներ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ Ерканян Тиран Мисакович[permanent dead link]