Փսարատոնիս
Անտոնիոս Քսիլուրիս, (յուն․՝ Αντώνιος Ξυλούρης, Անոյեա, Կրետէ, 6 Սեպտեմբեր 1937), ծանօթ է Փսարանտոնիս (Ψαραντώνης) ծածկանունով․ անուանի յոյն երաժիշտ, կրետական քնարի (լիրա) կատարող եւ ժողովրդական, արուեստական ու հասարակական երգերու մեկնաբանող։ Հանրածանօթ Նիքոս Քսիլուրիսին եղբայրը։
Փսարատոնիս | |
---|---|
Փսարանտոնիս | |
Ծննդեան անուն | Անտոնիոս Քսիլուրիս |
Ծնած է | 6 Սեպտեմբեր, 1937 |
Ծննդավայր | Անոյեա, Ռեթիմնօ նահանգ, Կրետէ |
Քաղաքացիութիւն | Յունաստան |
Ազգութիւն | յոյն |
Մայրենի լեզու | յունարէն |
Մասնագիտութիւն | աշուղ, յօրինող եւ երգիչ |
Երեխաներ | 5 |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԱնտնիոս Քսիլուրիս ծնած է 1937-ին Ռեթիմնօ նահանգին Անոյեա լեռնային գիւղը, աւանդական երաժիշտներու եւ «լիրա»՝ կրետական քնար, նուագողներու ընտանիքի մէջ։ Հայրը եղած է Եորղոս Քսիլուրիս, իսկ մայրը՝ Ռինիօ Քսիլուրի։ Անոր եղբայրներն ալ՝ Նիքոս Քսիլուրիս եւ Եանիս Քսիլուրիս (Փսարոյեանիս), հանրածանօթ երաժիշտներ են։ Ունի հինգ զաւակներ, երկու մանչ՝ Եորղօ եւ Լամպիս, եւ երեք դուստրեր՝ Նիքի, Էլեֆթերիա եւ Մարիա։
Փսարանտոնիս կրետական երաժշտութեան անջատ կերպար մըն է, իր իւրայատուկ ձայնով եւ կրետական քնարի, ինչպէս նաեւ ուրիշ աւանդական նուագարաններու կատարութեան սեփական ոճով։
Երեխայ դեռ, երաժշտութիւն կը սորվի եղբօրը մօտ։ Առաջին անգամ հանրութեան առջեւ կը նուագէ 13 տարեկան հասակին, կրետական հարսանիքի մը ընթացքին։ Անմիջապէս համբաւի կ՛արժանանայ եւ Կրետէի տարբեր շրջաններու եւ գիւղերու մէջ կը նուագէ տօներու, տեղական տօնախմբութիւններու եւ հարսանեկան խնճոյքներուն։
Առաջին ձայնագրութիւնը կը կատարէ 1965-ին։ Բազմաթիւ անգամներ Յունաստանը կը ներկայացնէ զանազան փառատօներու եւ կ՛արժանանայ գովաբանական քննադատութիւններու․-
- 1982, Քոյլ (Քոլոնիա) փառատօն, Արեւմտեան Գերմանիա
- 1984, Պերլին, քաղաքին 750-ամեակ
- 1989, Ցիւրիխ եւ Ամսթերտամ՝ «Journée des cinq continents»
- 1999 Յունիս, Մարթինի, Զուիցերիա՝ The Meeting of the Five Continents
2005-ին կը նուագէ Նիու Եորքի Town Hall սրահին մէջ «World Music Institute»-ին 20-ամեակին համար։ 2007-ին եւ 2009-ին Յունաստանը յաջորդաբար կը ներկայացնէ «All tomorrow's Parties» ռոք երաժշտութեան փառատօններուն (Մայնհետ - Անգլիա, Սիտնէյ եւ Մելպուրն - Աւստրալիա)։
Փսարանտոնիսին քնարը, ներկայիս կը ցուցադրուի Ա․Մ․Ն․ Արիզոնայի Ֆինիքսի «The World's first Global Musical Instrument Museum» թանգարանին մէջ, ուր նաեւ կը ցուցադրուի տեսերիզ անոր քնար խաղարկութեամբ։
Անուան ստուգաբանութիւն
ԽմբագրելՓսարանտոնիս անունը յառաջ եկած է մեծ հօրմէն, որովհետեւ ան ձուկեր բռնելու նման թուրքեր կը բռնէր։
Ձայնագրութիւններ
Խմբագրել- 1973, Κρητικιά Ξαστεριά Kritikia Ksasteria
- 1976, Πηγές Pighes
- 1976, Η Μάχη Της Κρήτης I mahi tis Kritis (երաժշտութիւն՝ Պապիս Բրամաթեֆթաքիս)
- 1978, Σαϊτέματα Sahitemata
- 1982, Αναστορήματα Anastorimata
- 1983, Οι Ρίζες Μου I rizes mou
- 1985, Εκτός Εαυτού Ektow eaftou
- 1986, Να Κάμω Θέλω Ταραχή Na kamo thelo tarahi
- 1989, Τα Μεράκια Του Ψαραντώνη Ta merakia tou Psarandoni(Παραπονούμαι Μιας Ψυχής)
- 1990, Από Φλόγες Η Κρήτη Ζωσμένη Apo floghes i Kriti zosmeni (Όταν Σε Αναστορηθώ)
- 1991, 30 Χρόνια Ψαραντώνης trianta xronia Psarandonis
- 1991, Ο γιος του Ψηλορείτη Son Of Psiloritis
- 1994, Παλιό Κρασί 'ναι η σκέψη Μου My thoughts are like old wine
- 1995, Cretan Music - The Way Of Psarantonis
- 1996, Από Καρδιάς Apo kardias
- 1998, Νογώ - I reckon reflexions
- 1999, Ιδαίον Άντρον - Idaion Antron
- 2000, Τέσσερις Δρόμοι Για Τον Ερωτόκριτο teseris dromi ghia ton Erotokrito (Փսարանտոնիս եւ Լուդովիքոս թոն Անոյիոն Λουδοβίκος των Ανωγείων եւ Նիքոս Քսիդաքիս Νίκος Ξυδάκης եւ Եորղոս Քումենթաքիս Γιώργος Κουμεντάκης)
- 2000, Λεόντιος Μαχαιράς Leondios Maheras - Χρονικό Της Κύπρου (Փսարանտոնիս եւ Էվաղորաս Գարայորղիս Ευαγόρας Καραγιώργης)
- 2001, Νίκος Κυπουργος -Τα Μυστικά του Κήπου
- 2002, Ριζίτικα - Rizitika
- 2002, Ο δρόμος του Ψαραντώνη O dromos tou Psarandóni
- 2002, Παπά-Στεφανής ο Νίκας-Αγρίμι και Κοράσο Papa Stefanis o Nikas Aghrimi ke Koraso
- 2004, Όταν Σε Βλέπω Τραγουδώ Otan se vlepo traghoudo (Փսարանտոնիս եւ Մարքոյեանիս Μαρκογιάννης)
- 2004, Στα Πρώτα Του Τραγούδια Sta prota mou traghoudia
- 2006, Συναυλία Αρχαίας Ελεύθερνας Sinavlia Arheas Elefthernas
- 2007, Να 'χεν Η Θάλασσα Βουνά - Had the sea mountains
- 2007, Άνθη του Χρόνου Anthi tou xronou (Փսարանտոնիս եւ Βασίλης Σκουλάς )
- 2008, Αντάρτες Των Βουνών - Mountain rebels
- 2008, Έκεια Που Θέλω Eqia pou thelo (երաժշտութիւն՝ Վասիլիս Քսիլուրիս)
- 2010, Σαν Πυροβάτης San pirovatis
- 2012, Ζωντανή Ηχογράφηση Zondani ihoghrafisi
- 2014, Πέρα Από Τα Σύνορα Pera apo ta sinora (Փսարանտոնիս եւ Խայինիդես Χαΐνηδες եւ Mode Plagal)
- 2015, Έχω μια Σκέψη... Eho mia skepsi (Փսարանտոնիս եւ ՆԻքոս Սթրաթաքիս Νίκος Στρατάκης եւ Եորղոս Նիքիֆորու Զորվաքիս Γιώργος Νικηφόρου Ζερβάκης)
- 2021, Christina Nicolaou, σ´αγαπαω saghapao
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Փսարանտոնիս․ սեփական կայքէջ(յունարէն)
- ↑ Փսարանտոնիս, ձայնագրութիւն(յունարէն)
- ↑ Փսարանտոնիս․ հարցազրոյց, M. HULOT եւ ΣΚΕΥΗ ΕΡΩΤΟΚΡΙΤΟΥ, 23-2-2009 (յունարէն)
- ↑ Kickstarter․ Քսիրուրիս ընտանիք․ A Family Affair, 2-9-2020(անգլերէն)
- ↑ Այսօրուան նման Փսարանտոնիս ծնաւ Կրետէ կղզիին վրայ,Greek City Times, 6-9-2021(անգլերէն)