Քեթի Պէրպէրեան

(Վերայղուած է Քեթի Պերպերեան-էն)

Քեթի Պէրպէրեան, ծնած է Մ. նահանգներու մէջ հայ ծնողքէ եւ շատ կանուխէն սկսած է իր արուեստին կազմաւորումին հետեւելով թատրոնի եւ պարի։ Աւելի ետք ան կ'ընթանայ դէպի երաժշտութիւն հետեւելով ձայնամարզութեան դասերուն։

Քեթի Պէրպէրեան

Ստանալով կրթաթոշակ, ան բախտը կ'ունենայ կատարելագործելու իր արուեստը Միլանի մէջ։

Քէթի Պէրպէրեան տաղանդաւոր արուեստագիտուհի մըն է դասական թէ ժամանակակից երաժշտութեան մէջ։ Մասնակցած է բազմաթիւ փառատօներու Վիեննայի, Վարշաւիոյ, Բալերմի, Վենետիկի, Լիզպոնի եւ Պիւքսէլի մէջ։ Ան նոյնպէս եղած է համաշխարհային համբաւ վայելող բեմերու վրայ, ինչպէս Գառնեկի Հօլ, Ֆիլհարմոնիք հօլ եւայլն։

Քէթի Պէրպէրեան կ'երգէ քսան լեզուներով որոնց մէջ չինարէն «արիա» մը գրուած մասնաւորաբար իրեն համար Թոնա Շերչէնի կողմէ։ Ան նոյնպէս երգած է Պիթըլզներու երգերով պարոք ոճով[1]:

Քեթրին Անահիտ Պերպերեան (անգլերէն՝ Catherine Anahid "Cathy" Berberian, 4 Յուլիս 1925, Աթլպորօ, Մասսաչուսեթս6 Մարտ 1983, Հռոմ, Իտալիա), ծագումով հայ մեծանուն ամերիկեան դասական երգչուհի (մեցցօ-սոփրանօ) եւ երգահան։ Յատկապէս յայտնի է Քլաուտիօ Մոնթեւերտիի, ժամանակակից աւանգարդ ոճի երաժշտութեան, հայկական ժողովրդական երգերու, ինչպէս նաեւ իր սեփական ստեղծագործութիւններու կատարմամբ։

Կենսագրութիւն

Խմբագրել

Քեթի Պերպերեանը ծնած է ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգի Աթլպորօ քաղաքին մէջ՝ Երուանդ եւ Լուսինէ Պերպերեաններու ընտանիքին մէջ։ Մինչեւ 12 տարեկան ապրած են Աթլպորոյի մէջ, այնուհետեւ ընտանիքը տեղափոխուած է Նիւ Եորք, ուր 1937 թուականին աւարտած է իգական Ճուլիա Ռիչման աւագ դպրոցը։ Վաղ հասակէն հետաքրուքրութիւն ցուցաբերած է ինչպէս հայկական ժողովրդական երգ ու երաժշտութեան, այնպէս ալ օփերային երաժշտութեան հանդէպ։ Յաճախած է դաշնամուրի, վոքալի եւ հայկական պարերու դասերու։ Դպրոցական տարիներուն եղած է հայկական ժողովրդական երգի խումբի տնօրէնն ու մենակատարը։ Ընդունուած է Նիւ Եորքի համալսարան, սակայն ուսումը կիսատ ձգած ու միացած է Քոլումպիա համալսարանի թատրոնի եւ երաժշտութեան երեկոյեան դասընթացքներուն։ 1948 թուականին Փարիզի մէջ երաժշտութեան դասեր առած է Մարիա Ֆրիւտէն։ 1949 թուականին ուսանած է Միլանի կոնսերվատորիային մէջ։

Առաջին անգամ բեմ բարձրացած է 1957 թուականին, Նեափոլի մէջ։ Կատարած է դասական եւ օփերային, աշխարհի տարբեր ժողովուրդներու երգեր, ճազ եւ ռոք երգեր։ Մշտապէս իր համերգներուն մէջ տեղ տուած է հայկական երգին։ Ունեցած է ձայնամարզութեան սեփական ստուդիա, զբաղած է մանկավարժութեամբ, գրած է երաժշտական գործեր։ Կատարած է նաեւ Քլաուտիօ Մոնթեւերտիի, ժամանակակից աւանգարդ ոճի երաժշտութեան, հայկական ժողովրդական երգերու, ինչպէս նաեւ իր սեփական ստեղծագործութիւնները։ Անոր ամենայայտնի գործը «Ստրիպսոդիա» վոքալ ստեղծագործութիւնն է (Stripsody, 1966)։

Սկավառակագրութիւն

Խմբագրել
  • The fairy Queen Suite (Angelicum, 1957) by Henry Purcell, orchestra conducted by Bruno Maderna.
  • Ora Mi Alzo and Autostrada music by Luciano Berio and words by Italo Calvino from Allez hop (Philips, 1960), orchestra conducted by Bruno Maderna
  • Elegy for J.F.K. recorded in December 1964 and included in Recent Stravinsky-Conducted by the Composer (Columbia)
  • Rounds with voice by Luciano Berio, included in the Lp Das Moderne Cembalo Der Antoinette Vischer (Wergo, 1965)
  • Beatles Arias (Philips, 1967) published in France and the UK (Polydor, 1967) with the same title. Published in the US as Revolution (Fontana Philips, 1967) and in Germany as Beatles arias for special fans (Philips, 1967)
  • Roman Haubenstock-Ramati. Credential or think, think lucky (Wergo, 1967)
  • Henri Pousseur-Michel Butor. Jeu de Miroirs de Votre Faust (Wergo, 1968)
  • Claudio Monteverdi. L'Orfeo, as Messaggera and Speranza. Concertus musicus Wien conducted by Nikolaus Harnoncourt (Telefunken, 1969)
  • Chem Grna Khagha and Karoun A, both especially recorded for the double Lp The music of Komitas (KCC, 1970) made to celebrate the centenary of the birth of Komitas Vartabed.
  • magnifiCathy: the many voices of Cathy Berberian (Wergo 1971) recorded in Milan, Italy.
  • Recital I for Cathy (RCA, 1973)
  • Cathy Berberian at the Edinburgh Festival (RCA, 1974) published in USA as There are faires at the bottom of our garden (RCA, 1974)
  • Claudio Monteverdi. L'incoronazione di Poppea, as Ottavia. Concertus musicus Wien conducted by Nikolaus Harnoncourt (Telefunken, 1974)
  • Claudio Monteverdi. Lettera Amorosa-Lamento d'Arianna-Orfeo-Poppea (Telefunken, 1975)
  • Wie einst in schoner'n Tagen-Salonmusik der Grunderzeit (EMI, 1976)
  • William Walton. Façade and Façade 2 (OUP, 1980)
  • Cathy Berberian's Second Hand Songs (TAT, 1981) recorded live on 17 and 18 October 1980 at the Theater Am Turm in Frankfurt, Germany.

Վերաթողարկումներ եւ հաւաքածուներ

Խմբագրել
  • magnifiCathy: the many voices of Cathy Berberian (1988)
  • Ella Fitzgerald/Elisabeth Schwarzkopf/Cathy Berberian (Stradivarius, 1988) contains Bruno Maderna Hyperion. Live recording from the Festival di Musica Contemporanea in Venice. Recorded on 6 September 1964.
  • Cathy Berberian interpreta Berio, Pousseur, Cage (Stradivarius, 1989). Contains live recordings dated 1966, 1967 and 1969.
  • Luciano Berio: Passaggio/Visage (BMG Ricordi, 1991) contains Visage for magnetic tape and voice.
  • Claudio Monteverdi. L'Orfeo (Teldec, 1992)
  • Claudio Monteverdi. L'incoronazione di Poppea (Teldec, 1993)
  • Nel labirinto della voce (Ermitage, 1993 and Aura, 2002)
  • The Unforgettable Cathy Berberian (CO, 1993)
  • Bruno Maderna. Musica elettronica (Stradivarius, 1994) contains Dimensioni II (Invenzioni su una voce).
  • Berio: Recital I for Cathy/Folk Songs (BMG Classic, 1995)
  • Cathy Berberian sings Monteverdi (Teldec, 1995)
  • Hommage à Cathy Berberian (Accord, 1997)
  • Beatles Arias (Telescopic, 2005)
  • Berio Sequenza III/Chamber Music (Lilith, 2006). Also available on vinyl.
  • Wie einst in schoner'n Tagen (Electrola Collection EMI Classic 2013)

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Սիսակ Վարժապետեան, Հայերը Լիբանանի մէջ: Հանրագիտարան Լիբանանահայ գաղութի, հ. հատոր, Պէյրութ, էջ 196։

Արտաքին յղումներ

Խմբագրել