Քլոյի Քարտաշեան

Քլոյի Ալեքսանտրա Քարտաշեան (անգլերէն՝ Khloé Alexandra Kardashian, Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկահայ հեռատեսիլի դէմք: 2007 Հոկտեմբերին իր ընտանիքի անդամներու հետ կը յայտնուի «Քարտաշեաններու ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians): Իրական կեանքէ առնուած պատառիկ, որու յաջողութենէ ետք կը ստեղծեն «Kourtney and Khloé Take Miami» եւ «Khloé & Lamar» իրական կեանքէ առնուած պատառիկները։ Ան իր քոյրերու՝ Քիմի եւ Քուրթնիի հետ ունի իր սեփական նորաձեւութեան վաճառանիշերը, ինչպէս նաեւ կը հրատարակէ գիրքեր[6]: 2012-ին դերասան Մարիօ Լոփեզի հետ կը վարէ «Իքս Ֆաքտոր» նախագծի ամերիկեան տարբերակի երկրորդ եթերաշրջանը:

Քլոյի Քարտաշեան
Ծննդեան անուն անգլերէն՝ Khloé Alexandra Kardashian
Ծնած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Ծննդավայր Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Ամերիկահայ[3][4], հոլանդա-ամերիկացի?[5], անգլիական ծագմամբ ամերիկացիներ?[5], իռլանդական ծագումով ամերիկացի?[5] եւ շոտլանդական ծագումով ամերիկացի?[5]
Մայրենի լեզու ամերիկեան անգլերէն
Կրօնք քրիստոնէութիւն
Ուսումնավայր Marymount High School?
Pacific Hills School?
Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական ​​դպրոց?
Երկեր/Գլխաւոր գործ Քարդաշյանների ընտանիքը?, Khloé & Lamar?, Kourtney and Khloé Take The Hamptons?, Revenge Body with Khloé Kardashian?, The Kardashians? եւ Kourtney and Kim Take Miami?
Մասնագիտութիւն դերասանուհի, վիպասան, ձեռնարկատէր, Համաշխարհային դէմք, մարդապատկեր, ռադիոհաղորդավար, Արտադրող, գրագէտ, հեռուստատեսային դերասան, կինոդերասանուհի, ժապաւէն արտադրող, նորաձեւութեան ձեւագծող, անվանի անձ
Ամուսին Լամար Օտոմ
Ծնողներ հայր՝ Ռոպէրթ Քարտաշեան, մայր՝ Քրիս Ջեններ?
Երեխաներ True Thompson?

2009-ին կ'ամուսնանայ ամերակացի պասքէթպոլիստ Լամար Օդոմի հետ, սակայն անոնք կ'ամուսնալուծուին 2013-ին: 2015 Ապրիլին ան իր քրոջ՝ Քիմի հետ կ'այցելէ Հայաստան:

Վաղ Կեանքը

Խմբագրել

Քլոյի Քարտաշեան ծնած է 27 Յունիս 1984-ին Գալիֆորնիա նահանգի Լոս Անճելըս քաղաքին մէջ, իրաւաբան Ռոպըրթ Քարտաշեանի եւ հեռատեսիլի դէմք Քրիս ճէնըրի ընտանիքի մէջ[7]։ Հօրը կողմէ ան ունի հայկական արմատներ[8], իսկ մօրը կողմէ՝ հոլանտական եւ անգլիական արմատներ[9]։ Քլոյիի մայրը Ռոպերթ Քարտաշեանէ բաժնուած է 1991-ին եւ ամուսնացած է Պրուս Ճէննըրի հետ[10]։ Ռոպերթ Քարտաշեան մահացած է 30 Սեպտեմբեր 2003-ին: Քլոյին ունի երկու քոյր՝ Քիմը եւ Քուրթնին եւ մէկ եղբայր Ռոպը [11]։ Ան նաեւ ունի երկու խորթ քոյրեր՝ Քայլի եւ Քենտըլ Ճեննըրները [12]։

Ասպարէզ

Խմբագրել

2007 Հոկտեմբերին E! հեռատեսիլի ընկերութիւնը կը սկսի «Քարտաշեաններու ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians)[13] ցուցադրութիւնը: Հեռատեսիլի այս ցուցադրութիւնը կը յաջողի եւ ապագային կ'ունենայ բազմաթիւ եթերաշրջաններ:

«Քարտաշեաններու ընտանիքը» յաջողելէ ետք E! հեռատեսիլի ընկերութիւնը կը սկսի նաեւ «Kourtney and Khloé Take Miami» ցուցադրութիւնը, որ առաջին անգամ կը ցուցադրուի 2009 Օգոստոսին[14]: Նոյն տարին Քայլին եւ Քլոյին Մայամիի մէջ կը բանան իրենց «D-A-S-H» անուանումը կրող հագուստի խանութը[6]։

 
Քլոյի Քարտաշեան

2010 Նոյեմբերին Քարտաշեան քոյրերը կը հրապարակեն իրենց «Kardashian Konfidential» գիրքը[15], իսկ 2011-ին իրենց առաջին վէպը, որ կը կրէ «Dollhouse» անունը: 2012 Հոկտեմբերին յայտնի կը դառնայ թէ Քլոյի եւ Մարիօ Լոփեզ պիտի վարեն ամերիկեան «Իքս ֆաքտոր» նախագծի երկրորդ եթերաշրջանը[16]։ 2014 Յուլիսին ան կը նկարահանուի Ֆրենչ Մոնթանայի «Don't Panic» երգի տեսահոլովակին մէջ:

2015 Նոյեմբերին վաճառքի դուրս եկաւ Քլոյիի «Strong Looks Better Naked» գիրքը[17]։ 2016 Յունուարին ան FYI հեռատեսիլի ալիքի եթերին մէջ սկսաւ վարել «Գոգտէյլներ Քլոյիի հետ» (անգլ.՝ Kocktails with Khloé) հաղորդումը, բայց հեռարձակումը դադրեցաւ նոյն տարուան Ապրիլին[18][19]։

Անձնական կեանք

Խմբագրել

2014-ին Քլոյի հանդիպած է ֆրենչ Մոնթանայի[20], սակայն անոնք բաժնուեցան նոյն տարուան Սեպտեմբերին[21]։ 2015 թուականին մինչեւ 2016 Փետրուարը ան կը հանդիպէր պասկէթպոլիստ Ճէյմզ Հարտընի հետ[22][23]։

Տես նաեւ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. http://www.bbc.com/news/magazine-20932705
  4. Barford V. Kim Kardashian: How do Armenians feel about her fame? // BBC News Online — 2013.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Monuments And Momentous Times In Monte Carlo — 2008.
  6. 6,0 6,1 «Kourtney And Khloe Kardashian Open New Dash Boutique In Miami»։ ThaIndian.com։ օգոստոսի 17, 2009։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-10-01-ին։ արտագրուած է՝ 2010 թ․ դեկտեմբերի 13 
  7. «Khloe Alexandra Kardashian, Born 06/27/1984 in California»։ California Birth Index։ արտագրուած է՝ դեկտեմբերի 14, 2013 
  8. «Kim Kardashian's anger as Turkish Cosmo puts her on the cover as Armenia marks Genocide Remembrance Day»։ Daily Mail։ Daily Mail and General Trust։ ապրիլի 12, 2011։ արտագրուած է՝ օգոստոսի 17, 2013 
  9. Kim Kardashian (հունիսի 11, 2008)։ «Monuments And Momentous Times In Monte Carlo»։ KimKardashian.Celebuzz.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-07-08-ին։ արտագրուած է՝ օգոստոսի 17, 2013 
  10. Stephanie Hallett (Փետրուարի 18, 2012)։ «Kris Jenner, Bruce Jenner's Marriage: 10 Things You Didn't Know»։ The Huffington Post (AOL)։ արտագրուած է՝ օգոստոսի 17, 2013 
  11. Nick Sagimbeni (հունվարի 9, 2013)։ «Kourtney, Kim, Khloe, Robert, Kylie and Kendall Kardashian»։ Los Angeles Times (Tribune Company)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-09-21-ին։ արտագրուած է՝ օգոստոսի 17, 2013 
  12. Jeff Mayish (մայիսի 1, 2013)։ «Ex-nanny to the Kardashians reveals Kris Jenner's temper and an O. J. Simpson trial kidnap scare»։ Daily News (Mortimer Zuckerman)։ արտագրուած է՝ օգոստոսի 17, 2013 
  13. Kimberly Nordyke (նոյեմբերի 13, 2007)։ «'Kardashians' earns its keep»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ արտագրուած է՝ օգոստոսի 17, 2013 
  14. «From The Futon Critic (April 21, 2009)»։ Thefutoncritic.com։ արտագրուած է՝ օգոստոսի 5, 2013 
  15. «Kim, Khloe and Kourtney to Write a Book: Kardashian Konfidential»։ UsMagazine.com 
  16. Khloé Kardashian, Mario Lopez 'sign X Factor hosting deals'
  17. «Inside Khloe Kardashian's Book Strong Looks Better Naked: Her Sweet Note to Lamar Odom, Anger Over Caitlyn Jenner & More»։ E! Online UK 
  18. «FYI(TM) Moves Premiere of Primetime Talk Show "Kocktails with Khloe" to Wednesday, January 20 at 10PM ET»։ The Futon Critic 
  19. «Khloe Kardashian's Talk Show Kocktails With Khloe Is Canceled After 14 Episodes»։ E! 
  20. Clark Sandra։ «French Montana Had Arm Around Khloe Kardashian On PDA-Filled Date»։ Hollywood Life։ արտագրուած է՝ 2014 թ․ մայիսի 15 
  21. «Khloe Reportedly Dumped French Because He Was Texting Her BFF! - Radar Online»։ radaronline.com 
  22. «Khloe Kardashian looks amazing for date night with boyfriend James Harden»։ Mirror 
  23. «Khloe Kardashian and James Harden Break Up: Find Out What Went Wrong»։ Mike Vulpo