Happy (երգ, Ֆարել Ուիլիամզ)

Հեփփի («Happy»), ամերիկացի երգիչ Ֆարել Ուիլիամզի երկրորդ «GIRL» Ալպոմին առաջին երգը, հրապարակուած է 21 Նոյեմբեր 2013-ին: Ստեղծագործութիւնը գլխաւորած է Աւստրալիոյ, Պելճիքայի, Գերմանիոյ, Իրլանտայի, Նոր Զելանտայի եւ Ֆրանսայի երաժշտական հիթ-շարքերը: Դեկտեմբեր 2013-ին այս երգը կը դառնայ երգիչին երրորդ լաւագոյն երգը «UK Singles» ցանկին մէջ, որ կը գլխաւորէ շարքը, իսկ յաջորդ տարուան Փետրուարին, վերջին երգը կը գլխաւորէ «Billboard Hot» 100 շարքը: 2014-ին երգը կ'արժանանայ «Կրեմմի» մրցանակին՝ «լաւագոյն սոլօ փոփ կատարում» անուանակարգին մէջ:

"Happy"
Song
Թողարկուած 21 Նոյեմբեր, 2013
Ժանր Neo soul, Funk
Արտադրիչ Ֆարել Ուիլիամզ

Պատմութիւն

Խմբագրել

Երգը հրապարակուած է 21 Նոյեմբեր 2013-ին եւ երաժշտական քննադատներու կողմէ արժանացած է դրական արձագանքներու, ինչպէս՝ Rolling Stone ամսագիրէն: 2014-ին «Հեփփի» երգը արժանացած է «Satellite Awards» մրցանակին, «լաւագոյն ֆիլմի երաժշտութիւն» անուանակարգին մէջ (Անճոռնի ես 2)[1]: Այնուհետեւ արժանացած է «Օսգարի»՝ «ֆիլմի լաւագոյն երաժշտութիւն» ցանկին մէջ[1][2]:

2013-ին երգը Անգլիոյ երաժշտական հիթ-շարքին մէջ կը գրաւէ առաջին դիրքը, վաճառելով աւելի քան 107, 000 օրինակ: Մէկ տարի ետք «Հեփփի» երգը անգլիական հիթ-շարքին մէջ երրորդն էր, զիջելով միայն «Blurred Lines» (4 շաբաթ առաջին տեղը, Յուլիսին) եւ «Get Lucky» (4 շաբաթ առաջին տեղը, Մայիսին) երգերուն[3]: Երգը Հոլանտայի հիթ-շարքին մէջ կը գրաւէ առաջին հորիզոնականը[4]:

2014-ին ԱՄՆ-ի մէջ երգը վաճառուած էր 6,45 միլիոն օրինակով[5], իսկ Ապրիլ 2015-ին աւելի քան 6,9 միլիոն օրինակով[6]:

Հաւաստագիրեր

Խմբագրել
Շրջան Հաւաստագիր Վաճառք
Աւստրալիա (ARIA) 10× լսնոսկի (Platinum) 700 000^
Աւստրիա (IFPI Austria) Ոսկի 15 000x
Պելճիքա (BEA) 2× լսնոսկի 60 000*
Գանատա (Music Canada) 6× լսնոսկի 480 000^
Դանիա (IFPI Denmark) լսնոսկի 30 000^
Ֆրանսա (SNEP) ադամանդ 335,000
Գերմանիա (BVMI) 3× լսնոսկի 900 000^
Իտալիա (FIMI) 6× լսնոսկի 180 000*
Ճափոն (RIAJ) լսնոսկի 250 000^
Մեքսիքօ (AMPROFON) 3× լսնոսկի 180,000^
Նոր Զելանտա (RIANZ) 6× լսնոսկի 90 000*
Նորվեկիա (IFPI Norway) 3× լսնոսկի 30 000*
Շուէտ (GLF) 4× լսնոսկի 160 000x
Զուիցերիա (IFPI Switzerland) 3× լսնոսկի 90 000x
Անգլիա (BPI) ] 3× լսնոսկի 1,813,000
ԱՄՆ (RIAA) 7× լսնոսկի խաչ 6,900,000
Դանիա (IFPI Denmark) 4× լսնոսկի 10,400,000^
Սպանիա (PROMUSICAE) 2× լսնոսկի 16,000,000^

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 2013 Nominations, December 2013.
  2. Татьяна Ершова, Кирилл Головастиков. Пой, худей, ругайся матом. Что надо знать о номинантах на «Оскар». 16 января 2014. Lenta.ru
  3. Daniel Lane. «Blurred Lines and Get Lucky collaborator Pharrell Williams claims his third chart topping single of 2013 and the final Number 1 of the year.»։ officialcharts.com։ 2013-12-29։ արտագրուած է՝ 2014-01-07 
  4. Oitmann Pierre (October 11, 2013)։ «Pharrell Williams scoort eerste solo-nummer 1-hit» (Dutch)։ NU.nl news։ արտագրուած է՝ November 24, 2013 
  5. Grein Paul (December 31, 2014)։ «It's Official: Pharrell Has 2014's Best-Selling Song»։ Yahoo! Music։ արտագրուած է՝ April 22, 2015 
  6. «The Rise of Uptown Funk: Could It Become the All-Time #1 Seller?»։ Hits (HITS Digital Ventures)։ April 9, 2015։ արտագրուած է՝ April 9, 2015 

Արտաքին յղումներ

Խմբագրել