Ալեքսանտր Սարուխան
Ալեքսանտր Սարուխան (Սարուխանեան, 1 Հոկտեմբեր 1898, Ռուսական Կայսրութիւն - 1 Յունուար 1977[1], Գահիրէ, Եգիպտոս[2]), հայ երգիծանկարիչ։
Ալեքսանտր Սարուխան | |
---|---|
| |
Ծնած է | 1 Հոկտեմբեր 1898 |
Ծննդավայր | Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 1 Յունուար 1977[1] (78 տարեկանին) |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Եգիպտոսի թագավորություն? Եգիպտոսի Հանրապետություն? Արաբական Միացեալ Հանրապետութիւն Եգիպտոս |
Մասնագիտութիւն | կոմիքսների հեղինակ, ծաղրանկարիչ, գեղանկարիչ |
Alexander Sarukhan Ուիքիպահեստին մէջ |
Սարուխան ծնած է Արտանուշ, ապա անցած է Պաթում, ուր հասակ առած է․ ապա անցած է Պոլիս` ուսանելու համար, կրտսեր եղբօր հետ ընդունուած է Մխիթարեան միաբանութիւն վարժարան։
1910-1912 թուականներուն՝ Պոլսոյ մէջ, Սարուխան եղբայրները տան մէջ պատրաստած են չորս էջանոց «Ղուղիկօ» շաբաթաթերթը, ամբողջովին ձեռագիր։ Լեւոն յօդուածներ գրած եւ խմբագրած է, իսկ Ալեքսանտրը ծաղրանկարները գծած է։ Հետագային՝ Մեծ Եղեռնի տարիներուն, հակաթուրքական ուղղուածութիւն ունեցող այս ձեռագիր շաբաթաթերթը եղբայրները այրած են։ Այս փորձը ընդհատեցաւ, քանի որ 1912 թուականին հայրը որոշեց Պաթում վերադառնալ՝ առեւտրական ծրագիրներուն ձախողութեան պատճառով։ Եղբայրները մնացին Պոլիս՝ ուսումը շարունակելու։
Պոլսոյ Մխիթարեան վարժարանը աւարտելէ ետք գացած է Վիեննա` կատարելագործելու համար իր գծագրական տաղանդը:
Վիեննայի մէջ հանդիպած է արաբ գործարարի մը, որ զինք Եգիպտոս երթալու համոզած է, ուր իրեն համար ասպարէզային մեծ հնարաւորութիւններ կրնան ստեղծուիլ[3]։
Անհատական ցուցահանդէսներ
ԽմբագրելՍտեղծագործութիւններ
ԽմբագրելՆկարչական
ԽմբագրելԵրգիծական ժողովածուներ՝
- «Այս Պատերազմը» 1945,
- «Մենք մեր ակնոցով» 1962,
Գիրքի ձեիաւորումներ
Խմբագրել- Երուանդ Օտեանի «Ընկեր Փանջունի»ն, հրատ. 1938,
- Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկանները», հրատ. 1962։
Սարուխանի քառասուն հազարէն աւելի գործերը (ներառեալ «Մարդկային կատակերգութիւն» նկարաշարը, ընկերական շարժեր եւ այլն) հրապարակուած են տարբեր երկիրներու մամլոյ էջերուն մէջ։ 14 ընկերական շարժ, «Մեծապատիվ մուրացկանները» գիրքին պատկերազարդումները (9 պատկեր), «Մարդկային կատակերգութիւն» շարքէվ մէկ երգիծանկար եւ այլ աշխատանքներ կը գտնուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #128863439 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Սատարել Հայ Մշակոյթին»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-03-30։ արտագրուած է՝ 2022-03-03