Ալիսիա Թերզեան
Ալիսիա Յովհաննեսի Թերզեան հայ խմբավար, երաժշտահան, դաշնակահարուհի, հասարակական գործիչ, երաժշտագէտ, դասախօս, Encuentros Group համոյթի գեղարուեստական ղեկավար:
Ալիսիա Թերզեան Alicia Terzian | |
---|---|
| |
Ծնած է | 1 Յուլիս 1934 |
Ծննդավայր | Արժանթին, Քորթոպա քաղաք |
Քաղաքացիութիւն | Արժանթին |
Ազգութիւն | Արժանթինահայեր[1] |
Ուսումնավայր |
Սուրբ Ղազար կղզի եւ Արժանթինի ազգային երաժշտանոցը? Ս. Ղազար կղզի |
Մասնագիտութիւն | Երաժշտահան, Խմբավար, |
Գործունէութիւն | հասարակական գործիչ |
Աշխատավայր | դաշնակահարուհի |
Կայքէջ | aliciaterzianscores.wordpress.com |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱլիսա Թերզեանը ծնած է 1 Յուլիս 1934-ին, Արժանթինի Քուրթուպա քաղաքը: 1954 թուականին աւարտեր է Պուէնոս Այրէսի ազգային երաժշտանոցը դաշնամուրի եւ 1959 թուականին ստեղծագործութեան բաժինները։ Ուսումնասիրութիւնը շարունակեր է Վենետիկի Սուրբ Ղազար կղզիին մէջ, երաժշտահանութեան դասեր առած է Ալպերթօ Ճինասթերիայէն։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզիին մէջ ուսումնասիրեր է հայ միջնադարեան հոգեւոր երգարուեստը՝ Տէր հայր Լէոնսիօ Տայեանի ղեկավարութեամբ[2]։ «Grupo Encuentros» ժամանակակից երաժշտութեան համոյթի հիմնադիր-ղեկավար, կը նախագահէ Argentine Music Council-ը։ Գրած է սիմֆոնիա, ջութակի եւ Նուագախումբի համերգ, «Աթմոսֆերներ» դաշնամուրի զուգանուագ, սենեկային համոյթի գործեր, սոնեթներ ձայնի եւ դաշնամուրի համար եւ այլն[3][4]։
1972 թուականէն ի վեր բազմիցս հանդէս եկեր է Երեւանի մէջ[5]։ Պուէնոս Այրէս երաժշտանոցի փրոֆեսոր է, Արժանթինի երաժշտահաններու միութեան քարտուղար, Հարաւային Ամերիկայի ժամանակակից երաժշտութեան ընկերութեան նախագահ, Հարաւային Ամերիկայի եւ Քարիպեան աւազանի երկիրներու միջազգային երաժշտական խորհուրդի ներկայացուցիչ ԵՈՒՆԵՍՔՕ-ի մէջ, Հայ երաժշտական գործադրութիւն ընկերութեան հիմնադիր։ Դասախօսութիւններ ունեցեր է Եէյլի համալսարանի մէջ (ԱՄՆ), Փարիզի ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մեծ դահլիճի մէջ, ԱՄՆ-ի եւ Եւրոպայի շարք մը համալսարաններու մէջ։ Թերզեանը հանդէս եկեր է տարբեր յանձնաժողովներու մէջ՝ Լիզպոնի Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամ, Լոնտոնի, Զակրեպի փառատօներ, Զալցպուրկի «Aspekte» փառատօն, Կրենոպլի սիմֆոնիկ նուագախումբ, Պուէնոս Այրէսի ժամանակակից արուեստի թանգարան, «Banco Mayo» հիմնադրամ, «Radio France» եւ այլն։ Եղեր է Արժանթինի Երաժշտութեան խորհուրդի (CAMU) նախագահը, Երաժշտութեան միջազգային խորհուրդի (CIM, 1990-1993) փոխնախագահը, Երեք Ամերիկաներու երաժշտութեան խորհուրդի գլխաւոր քարտուղարը (COMTA)[6]։
Անդամակցութիւն
ԽմբագրելՊարգեւներ, մրցանակներ
Խմբագրել- Երաժշտութեան ազգային բարձրագոյն մրցանակ (1982)
- Արժանթինի Երաժշտահաններու միութեան (1971), ՀԿՄ Կոմիտասի անուան (1983) մրցանակներ
- Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի կողմէն Ալիսիա Թերզեանին շնորհուեր է «Սուրբ Սահակ» եւ «Սուրբ Մեսրոպ» շքանշաններ (1988)
- Միջազգային երաժշտական խորհուրդի կողմէ՝ «Մոցարթ» շքանշան (1995)
- Թերզեանի շարք մը ստեղծագործութիւններ պարգեւատրուած են Պուէնոս Այրեսի քաղաքապետարանի (1964) եւ Արուեստի ազգային հիմնադրամի կողմէ
- 2013 թուականին Թերզեանը Արժանթինի խորհրդարանի կողմէն ստացեր է «Արժանթինական մշակոյթի գերազանց գործիչ» կոչում
- Ֆրանսայի կառավարութեան Ակադեմիական արմաւէնի շքանշան
- ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր քարտուղարի «Փիքասօ Միրո» մետալ՝ լատին-ամերիկեան Երաժշտահաններու աջակցութեան եւ տարածման համար
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://www.aliciaterzian.com.ar/in_alicia_terzian_curriculum.htm
- ↑ «ԱԼԻՍԻԱ ԹԵՐԶԵԱՆ | Կոմիտասի թանգարան-Հիմնարկ»։ komitasmuseum.am։ արտագրուած է՝ 2019-04-11
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «Ալիսիա Թերզեան | Music of Armenia»։ musicofarmenia.com (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-11-ին։ արտագրուած է՝ 2019-04-11
- ↑ Արժանթինիան թանկոյի երեկոյ, Ալիսիա Թերզեանը կրկին Երեւանի մէջ է
- ↑ «AV Production - Ալիսիա Թերզեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-30-ին։ արտագրուած է՝ 2019-04-11
Արտաքին յղումներ
Խմբագրել- Պաշտօնական կայք Archived 2019-11-05 at the Wayback Machine.