Արամ Աբրահամեան
Արամ Յակոբի Աբրահամեան (31 Դեկտեմբեր 1898[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 1990, Մոսկուա, Խորհրդային Միութիւն)[4]), հայ բժիշկ, բժշկական գիտութւիններու տոկդոր, մասնագէտ (1950), գիտութիւններու վաստակաւոր գործիչ (1959), ՌԽՖՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1959), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։
Արամ Աբրահամեան | |
---|---|
Ծնած է | 31 Դեկտեմբեր 1898[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 1990 |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[3][1] |
Ուսումնավայր | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ?[1] |
Կոչում | փրոֆէսոր[1][2] |
Մասնագիտութիւն | ուրոլոգ, արվեստի կոլեկցիոներ, դասախօս |
Աշխատավայր |
Մ.Ֆ. Վլադիմիրսկու անվան Մոսկվայի տարածաշրջանային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտ? Մոսկուայի Ի. Սեչենովի անուան առաջին պետական բժշկական համալսարան |
Անդամութիւն | Ուրոլոգների համամիութենական ընկերություն? |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 31 Դեկտեմբերին, Թիֆլիսի մէջ։ Աւարտած է տեղի վարժարանը եւ մեկնած ռազմաճակատ, մարտնչած Կարսի, Սարիղամիշի, Ղարաքիլիսիէյի եւ Ալեքսանդրապոլի մարտերուն, ապա մասնակցած է Սարդարապատի հերոսական ճակատամարտին։ Ռազմաճակատին ապրած արհավիրքներու խոր ազդեցութեան տակ կ՝ ընտրէ բժշկի մարդասիրական մասնագիտութիւնը։ 1918 թուականին ընդունուած է Անդրկովկասի բժշկական ինստիտուտ, երկու տարի ետք մեկնած Մոսկուա՝ ուսումը շարունակել Մոսկուայի բժշկական հիմնարկին մէջ՝ 1924-ին աւարտած է Մոսկուայի համալսարանի բժշկական բաժինը։ Մինչեւ 1930-ը աշխատած է անոր ուրոլոգիական բժշկական կեդրոնի մէջ, այնուհետեւ՝ մարզային գիտահետազոտական գործնական բժշկատան հիմնարկին մէջ։ 1950-1975 ԳՀԻ ուրոլոգիական գործնական բժշկատան տնօրէն, 1949 թուականէն, միաժամանակ՝ ԽՍՀՄ առողջապահութեան նախարարութեան 4-րդ վարչութեան ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1941-1945 Հայրենական մեծ պատերազմի տարիներուն Երեւանի զինուորական հիւանդանոցներուն մէջ ղեկավարած է ուրոլոգիական բաժանմունքներ։ Աբրահամեանը հետագոտած է երիկամներու ջրակալման, նորագոյացութիւններու, միզաքարային հիւանդութեան եւ միզուկի տրաւմադիկ նեղացումներու վիրահատական բուժման հարցերը։ Աշխատանքները կը վերաբերին երիկամի ջրակալման, ուռուցքների, միզաքարային հիւանդութեան, միզուկի վնասուածքային նեղացումներու հարցերուն[5]։։
Արամ Աբրահամեանի եւ տիկնոջ Մարիա Աբրահամեանի Հայաստանին նուիրաբերած գեղանկարչութեան հաւաքածոյի հիման վրայ 1984 թուականին Երեւանի մէջ հիմնադրուած է Ռուսական արուեստի թանգարանը։
Անդամակցութիւն
Խմբագրել- Ուրոլոգներու միջազգային ընկերութեան իսկական անդամ
- Համամիութենական գիտական ընկերութեան նախագահ
- Հայաստանի ուրոլոգներու գիտական ընկերութեան անդամ
- Արտասահմանեան շարք մը ակադեմիաներու ու գիտական ընկերութիւններու պատուաւոր անդամ
Պարգեւներ
ԽմբագրելԵրկեր
Խմբագրել- Урология, 1938, 1.
- Хирургия, 1953, 3.
- Урология, 1955, 1.
- Гидронефрозы (Этиология, клиника, лечение), Дисс. докт. М., 1950.
- Гидронефрозы (этиология, клиника, личение), М., 1956.
- Труды 4-й Всесоюзной конференции урологов. М., 1963.
- Гематурия и опухоли мочевой системы. М.։ Медгиз, 1949.
- Руководство по клинической урологии. М. Медицина, 1970, (в соавт.).
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Айриян А. П. Армянские учёные-медики — 1998. — С. 67.
- ↑ «Արամ Աբրահամյան»։ արտագրուած է՝ 2014 Հունվարի 29
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005