Արա Պերքեան
Դոկտոր Արա Բերքեան (Արա Յ․ Պիլեզիկեան, գերմ.՝ Ara J. Berkian (Bilezikjan), 20 Ապրիլ 1934, Պէյրութ, Լիբանան - 5 Փետրուար 1994, Վիսպատեն, Գերմանիա), ճարտարապետութեան եւ ճարտարագիտութեան դոկտոր (1976)[2], գրող, պատմաբան, նկարիչ։
Արա Բերքեան | |
---|---|
| |
Ծնած է | 20 Ապրիլ 1934, Պէյրութ |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Մահացած է | 5 Փետրուար 1994[1] (59 տարեկանին) |
Մահուան վայր | Վիսպատըն, Գերմանիա |
Քաղաքացիութիւն | Գերմանիա |
Մայրենի լեզու | հայերէն |
Կրօնք | քրիստոնէութիւն |
Ուսումնավայր |
Պէյրութի Ամերիկեան Համալսարան Կիօթէ համալսարան Միւնիխի գիտարուեստական համալսարան Ախենի գիտարուեստական համալսարան |
Կարողութիւն | պատմաբան, նկարիչ |
Մասնագիտութիւն |
Պէյրութի ամերիկեան համալսարան Մյունխենի համալսարան Աախենի համալսարան |
Աշխատավայր | Դոկտոր ճարտարապետ, Ճարտարագէտ, |
Ամուսին | Լիզա Բերքեան-Աբրահամեան |
Ծնողներ | Թագուհի Սարաֆեան Ժան (Յոհաննէս) Պիլէզիկեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱրա Բերքեանը ծնած է 20 Ապրիլ 1934-ին, Լիբանանի մայրաքաղաք Պէյրութ, Ժան (Յոհաննէս) Պիլէզիկեանի եւ Թագուհի Սարաֆեանի ընտանիքին մէջ։
1951 թուականին աւարտեր է Պէյրութ ֆրանսւական միջնակարգ ուսումնարանը[3]։ 1952-1956 թուականներին ուսաներ է Պէյրութի ամերիկեան համալսարանին մէջ՝ ճարտարապետութիւն եւ ճարտարագիտութիւն։
1957 թուականին փոխադրուեր է Արեւմտեան Գերմանիա։ Գերմաներէն սորվեր է Միւնխենի Կէոթէի հիմնարկին մէջ։ 1958-1961 թուականներին պետական կրթաթոշակով լրացուցիչ ուսաներ է Միւնխէնի (գերմաներէն՝ Technische Universität München) եւ Աախենի գիտաճարտարագիտական համալսարաններուն մէջ (գերմաներէն՝ Rheinisch-Westfälische Technische Hochschule Aachen)։
Մասնագիտական գործունէութիւն
Խմբագրել1963 թուականէն աշխատեր է գերմանական տարբեր կազմակերպութիւններու մէջ, ընկերութիւններու, գլխաւորապէս Մայնցի տարածքին վրայ, որպէս ճարտարապետ, շինարարութեան ղեկավար, նախագիծերու հեղինակ։ 1963-1964 թուականներուն աշխատեր է Լենցի ճարտարապետական եւ ճարտարագիտական ձեռնարկութիւն, բարձրայարկ քաղաքաշինութիւն։ 1965-1966 թուականներուն եղեր է (գերմ.՝ Rheinisch-Westfälische Technische Hochschule Aachen) Աախենի գիտաճարտարագիտական համալսարանի քաղաքաշինութեան ամպիոնի գիտական աշխատող։ 1966-1968 թուականներուն աշխատեր է Մորմոններու եկեղեցաշինութեան բաժնին մէջ։
1969 թուականին ընդուներ է Գերմանիոյ քաղաքացիութիւն։
1969-1970 թուականներին աշխատեր է Վիթան-Սեքուրիուս շինարարական ձեռնարկութեան մէջ, կառուցեր են հիւանդանոցներ, այդ թիւին մէջ է՝ 600 մահճակալով «Քեմփերհոֆ» հիւանդանոց Քոպլենցում, ինչպէս նաեւ՝ դպրոցներ։ 1970-1972 թուականներուն աշխատեր է Ֆաուսթ շինարարական ձեռնարկութեան մէջ, Մայսենհայմի մէջ կառուցեր են հաշմանդամներու համար վերականգնողական կեդրոն։
1972-1985 թուականներուն Գերմանիոյ մէջ եղեր է քրիստ-դեմոկրատական կուսակցութեան անդամ: 1973-1974 թուականներուն կրկին աշխատանքի կ'անցնի Լենցի մէջ՝ որպէս նախագիծերու հեղինակ։
1974-1979 թուականներուն աշխատեր է Քրուպ շինարարական ձեռնարկութեան մէջ՝ նախագիծերու հեղինակ, 1976 թուականին՝ Տարմշփատթի գիտաճարտարագիտական համալսարանին մէջ (գերմաներէն՝ Technische Universität Darmstadt) պաշտպաներ է «Միջնադարեան Հայաստանի ամրաշինութիւնը» թեզը՝ ստանալով ճարտարապետութեան եւ Ճարտարագիտութիւն դոկտորի գիտական կոչում։
1979-1984 թվականներուն աշխատեր է որպէս անկախ ճարտարապետ։ 1988-1993 թուականներուն աշխատեր է Վիսպատենի քաղաքապետարանին մէջ որպէս ճարտարապետ։
Իր յամառ ջանքերու շնորհիւ 1972 թուականին վերաբացուեր է գերմանահայկական ընկերութիւնը, այն հիմնադրած էր 1914 թուականին՝ մեր ժողովուրդի մեծ բարեկամ Յ. Լեփսիուսը, սակայն որը լուծարուեր էր 1956 թուականին: Եղեր է այդ ընկերութեան փոխնախագահ, հայ-գերմանական հանդէսի խմբագիր, Հեսենի հայ մշակութային միութեան հիմնադիր, վարչութեան անդրանիկ նախագահ, Մայնցի հայկական համայնքի նախագահ, Միւնխենի, Աախենի հայ ուսանողներու Միութեան հիմնադիրներէն, Հեսսենի եւ Հայաստանի յուշարձաններու փրկութեան կոմիտէի փոխնախագահ, Հայաստանի շինարարութեան նախարարութեան խորհրդական Գերմանիոյ մէջ:
Մասնակցեր է հայ արուեստին նուիրուած գիտաժողովներուն՝ Երեւանի, Փարիզի, Վենետիկի մէջ, հանդէս եկած ելոյթներով:
Մահացեր է 5 Փետրուար 1994-ին Վիսպատենի մէջ, թաղուեր է Փարիզ՝ քրոջ Սեդայի ընտանեկան գերեզմանոցին մէջ (ֆրանսերէն՝ Nouveau Cimetiere de Poteaux):
1971 թուականէն կը կրէ «Բերքեան» ազգանունը։
Միութիւններ
ԽմբագրելՊէյրութի մէջ ապրած տարիներուն եղեր է «Զաւարեան» միութեան անդամ: 1972-1985 թուականներուն Գերմանիոյ մէջ եղեր է քրիստ-դեմոկրատական կուսակցութեան անդամ:
1982 թուականին եղեր է գերմանահայկական ընկերութեան փոխնախագահ։ 1968 թուականին ալ եղեր է Հեսսենի հայ մշակութային միութեան նախագահ, 1989 թուականին՝ Մայնցի հայկական համայնքի նախագահ։
1978 թուականին եղեր է հայ-գերմանական հանդէսի խմբագիր։
Արա Պերքեանը եղեր է Ռհայնլանտի եւ Հեսենի ճարտարապետներու միութիւններու անդամ:
Հրատարակութիւններ
Խմբագրել- «Նախագծումը եւ կառուցումը մերձարեւադարձային երկիրներու մէջ» (1968)[4]
- «Միջնադարեան Հայաստանի ամրաշինութիւնը» (1976)[5]
- «Հռենոսի եւ Արաքսի միջեւ» (համահեղինակ՝ Է. Մեյեր, 1988)[6]
- The art of fortification in Medieval Armenia (1978)[7]
- Influence Arménienne sur l'architecture militaire Allemande du XIIe-XIIIe siècle (1988)
- Էննո Մեյեր, Արա Յ. Պերքեան, «Հռենոսի եւ Արաքսի միջեւ. Գերմանահայկական յարաբերութիւններու 900 տարին», Գերմաներէնէ թարգմանեց եւ հրատարակութեան պատրաստեց Լիզա Պերքեան-Աբրահամեանը․― 2016, Երեւան, «Տիգրան Մեծ» հրատ. 284 էջ, ISBN 978-99941-0-751-3
Յետմահու
Խմբագրել2016 թուականի Հոկտեմբերի 3-ին Աւետիք Իսահակեանի անուան կեդրոնական գրադարանի մէջ տեղի ունեցեր է Էննո Մէյէրի եւ Արա Պերքեանի՝ «Հռենոսի և Արաքսի միջև. 900 տարուայ գերմանա-հայկական յարաբերութիւններ» գիրքի հայերէն թարգմանութեան շնորհահանդէսը[8]։ Գիրքի թարգմանիչն է Արա Պերքեանի կինը՝ Լիզա Պերքեան-Աբրահամեանը, խմբագիրը՝ Դաւիթ Սարգսեանը[9][10]։
Շնորհահանդէսին ներկայ եղեր է նաեւ Հայաստանի Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան դեսպան Մաթիաս Քիսլերը, որ ըսեր է․
Որպէս դիւանագէտ գիտէի միայն 50, 100 տարուայ պատմութիւնը: Դուք ներկայացուցեր էք 900 տարուայ պատմութիւնը: Գերմանիոյ մէջ մեծցած եմ, չեմ լսած հայերու նկատմամբ կատարուած ցեղասպանութեան մասին. այդ մեր պատմութեան դասագիրքերուն մաս չէ կազմած: Այդ թեմայի մասին ոչ միայն չէ խօսուած, այլեւ՝ արգիլուած էր: Այս գիրքը կարեւոր է նաեւ Գերմանիոյ համար, կարեւոր է հայերու հետ կապուած պատմութեանը առնչուիլը[8]։ |
Պարգեւներ եւ շքանշաններ
ԽմբագրելՀայ մշակոյթը աշխարհի մէջ տարածելու, հայ ճարտարապետութեանը մատուցած ծառայութիւններու համար, Բերքեանին յետմահու շնորհուեր է Հայաստանի Ազգային գրադարանի Յակոբ Մեղապարտի մետալ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «Արա Պերքեանի նամականին եւ յօդուածներն ամփոփող գիրքը ներկայացւեց հանրութեանը»։ արտագրուած է՝ 2016-09-03
- ↑ «Արա Պերքեան-75»։ Առաւօտ - Նորութիւններ Հայաստանէն։ արտագրուած է՝ 2016-09-03
- ↑ Berkian Ara (1968-01-01)։ Das Planen und Bauen in warmtrockenen Ländern (գերմաներեն)։ Müller
- ↑ Berkian Ara J. (1976-01-01)։ Armenischer Wehrbau im Mittelalter (գերմաներեն)։ Selbstverlag
- ↑ Meyer Enno, Berkian Ara J. (1988-01-01)։ Zwischen Rhein und Arax.: Neunhundert Jahre deutsch-armenische Beziehungen. (գերմաներեն)։ Holzberg։ ISBN 9783873583047
- ↑ Hay Arvestin Nvirvats Mijazgayin Erkrord Simpozium: zekutsʻumneri zhoghovatsu, Erevan, 12-18, Septemberi, 1978 (ռուսերեն)։ Haykakan SSH GA Hratarakchʻutʻyun։ 1981-01-01
- ↑ 8,0 8,1 «Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը զարմացած էր»։ Առաւօտ - Նորութիւններ Հայաստանէն։ արտագրուած է՝ 2016-10-10
- ↑ Ginosyan David։ «կատարուեց Արա Արա Պերքեանի Ցանկութիւնը | Orer News Site»։ orer.eu։ արտագրուած է՝ 2016-10-10
- ↑ «Book “900-Year-Old German-Armenian Relations between the Rhine and the Arax” by Enno Meyer and Ara Berkian has been released»։ Hayern Aysor։ 2016-10-05։ արտագրուած է՝ 2016-10-10[permanent dead link]
Մատենագրութիւն
Խմբագրել- Der Heimat des Vaters eng verbunden, Ulrich Zink, „Allgemeine Zeitung Mainz“. 17. Juni 1993 (գերմ.)
Գրականութիւն
Խմբագրել- «Արա Պերքեան կեանք եւ գործունէութիւն», Լիզա Պերքեան-Աբրահամեան, Երեւան, 2014, «Տիգրան Մեծ» հրատարակչատուն։ ISBN 978-9939-0-1061-8
- Էննո Մէյէր, Արա Յ. Պերքեան «Հռենոսի եւ Արաքսի միջեւ. Գերմանահայկական յարաբերութիւններու 900 տարին», Գերմաներենէ թարգմանեց եւ հրատարակութեան պատրաստեց Լիզա Պերքեան-Աբրահամեանը.― 2016, Երեւան, «Տիգրան Մեծ» հրատ. 284 էջ, ISBN: 978-99941-0-751-3
- «Վերյուշի մասունքներ», «ՎՄՎ-Պրինտ» հրատ․, Երեւան, 2018, էջ 310
Արտաքին յղումներ
Խմբագրել- «Aus Liebe zur armenischen Nation | Պատեն-Վիւրթեմպերկի Հայ Համայնք»։ agbw.org։ արտագրուած է՝ 2016-09-03[permanent dead link] (գերմ.)
- «Երանի՜ այսպէս եկող-գացողներուն». Արա Պերքեան Archived 2016-11-14 at the Wayback Machine.: www.magaghat.am: Վերցուած է 2016-09-03 (հայ.)
- «Արա Պերքեան»-ը՝ Աշտարակում: irates.am: Վերցուած է 2016-09-03 (հայ.)
- Արա Պերքեան․ Ժամանակի վկան
- Դու քեզ ու քո ժողովուրդի արմատին նայիր: irates.am: Վերցված է 2016-09-03 (հայ.)
- Լիզա Պերքեան-Աբրահամեան, Իմ գրադարանը
- Լիզա Պերքեան-Աբրահամեանը կը պատմէ «Հռենոսի եւ Արաքսի միջեւ. 900 տարուայ գերմանա-հայկական յարաբերութիւններ» գիրքի մասին
- Պատմութիւն Լիզա Պերքեան-Պերքեանի մասին Archived 2016-11-14 at the Wayback Machine.
- «Արա Պերքեանի նպատակն էր վերացնել երկու ժողովուրդների միջև եղած կանխակալ կարծիքը»