Արմենիքա (պարբերաթերթ)
Արմենիքա․ եռամսեայ յունալեզու պարբերաթերթ։ Գարէայի «Ազատամարտ» ակումբի հրատարակութիւն (Աթէնք, Յունաստան), հիմնուած 1998 Մայիսին։
Արմենիքա
Αρμενικά | |
---|---|
Լեզու | յունարէն |
Հրատարակիչ | Գարէայի «Ազատամարտ» ակումբ, Աթէնք |
Երկիր | Յունաստան |
Կայք | armenika.gr |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԱրմենիքա պարբերաթերթը առաջին անգամ լոյս կը տեսնէ Մայիս 1998-ին։ Այնուհետեւ կը բաշխուի անվճար Յունաստանի տարածքին 1 000-է աւելի հայ եւ յոյն ընտանիքներու՝ Ատիկէի շրջան (Նէոս Քոզմոս, Նէա Զմիռնի, Քալիթէա, Փալէօ Ֆալիրօ, Փիրէա, Նիքէա, Վուլա, Վուլիաղմենի, Իլիուփոլի, Արղիրուփոլի, Քարէա, Քեսարիանի․․), Սելանիկ, Հիւսիսային Յունաստանի Մակետոնիոյ եւ Թրակիոյ շրջաններ (Սերես, Քասթորիա, Իոանինա, Քսանթի, Քոմոթինի, Ալեքսանտրուփոլի, Օրեսթիատա, Տիտիմոթիխօ), Պեղոպոնեզ, Կրետէ, Էգէականի եւ Յոնիական կղզիներ։
Խմբագրական կազմ եւ յօդուածագրեր
ԽմբագրելՅօդուածագիրները եւ խմբագրական կազմը (որ պարբերաբար թեթեւ փոփոխութեան կ՛ ենթարկուի եւ կ՛ օժտուի նոր անձերով), սիրայօժար տրամադրուած անձեր են, որոնք անշահախնդրօրէն եւ անյապաղ կը սատարեն պարբերաթերթի յաջող ընթացքին։
Նիւթեր
ԽմբագրելՊարբերաթերթը ընթերցողին կը փոխանցէ Հայաստանի եւ հայկական Սփիւռքին նորութիւնները։ Կը բովանդակէ լրատուական, մշակութային, արուեւստագիտական, քաղաքական նիւթեր։ Անոր էջերը կը հիւրասիրեն զանազան բնագաւառներու մէջ (քաղաքական, գեղարուեստական, գիտական, մշակութային) գործող անձնաւորութիւններու հարցազրոյցներ։
Արտօնատէրեր
ԽմբագրելՕննիկ Օննիկեան
Յարութիւն Մխիկեան
Գրիգոր Մխիկեան
Հրատարակութիւններ
Խմբագրել- Հայերէն – յունարէն բառարան, 2014
- «Τι κακό κάναμε» (Ի՞նչ չարիք ըրինք), հեղ․ Տիակնի Կեասքարթ-Յակոբեան,
- «Μετζ Γιεγέρν» (Մեծ Եղեռն), հեղ․ Փաոլo Քոսի, 2012
- «Η Ιστορία της Αρμενίας» (Հայաստանի պատմութիւնը պատկերազարդ)
- «Ο αρμενικός Τύπος στην Ελλάδα» (Հայկական մամուլը Յունաստանի մէջ), հեղ․ Սարգիս Աղապատեան
- «Η Αρμενική τυπογραφία »(Հայկական տպագրութիւնը․ նախնական շրջան), հեղ․ Յակոբ Ճելալեան
- «Αρμενικής Μούσα» (Հայկական Մուսա), վերահրատարակութիւն, հեղ․ Քուլիս Ալեփիս
- «Το αρμενικο ζητημα τον 19 αιωνα μεσα από τον ελληνικο τυπο», (Հայկական Հարցը ԺԹ․ դարուն յունական մամուլին ընդմէջէն) 2019
- «Ναγκορνο Γκαραπαγ Νομικες πτυχες», (Նակորնօ Ղարաբաղ, Իրաւաբանական հարցեր) 2019
Ծանօթագրութիւն
Խմբագրել- ↑ Արմենիքա պարբերաթերթի կայքէջ
- ↑ Ազատ Օր - «Արմենիքա» պարբերաթերթի 20ամեակը, 5-2-2018
- ↑ Ազատ Օր - Լոյս տեսաւ «Արմենիքա» պարբերաթերթի 100րդ թիւը, Ազատ Օր, 9 Յուլիս 2019
- ↑ Արմենիքա․ Հայ Թերթ, արխիւային՝ Դեկտ․ 2019 (յունարէն)
- ↑ Մեծ Եղեռն․ Արմենիքա հրատարակութիւն(յունարէն)
- ↑ Յունական Ազգագրական Հիմնարկ - Արմենիքա պարբերաթերթ․ ցերեկոյթ դասախօս Էլ․ Ալեքսաքիսին հետ՝ «Դիտելով Արարատը․ ուսումնասիրութիւնս Հայաստանի մէջ», 30-3-2018(յունարէն)
- ↑ «Ֆիլոլողոս - Արմենիքա պարբերաթերթ․ Աթէնքի անծանօթ պարբերաթերթը, Κατερίνα Σχοινά(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-07-13-ին։ արտագրուած է՝ 2021-07-13
- ↑ Արմենիքա, «Մեծ Եղեռն» հրատարակութիւն (յունարէն)