Բենիամին Ժամկոչեան
Բենիամին Ժամկոչեան (8 Յուլիս 1895, Հայնի, Արեւմտեան Հայաստան - 13 Յունուար 1984, Պէյրութ, Լիբանան), հայ կրթական գործիչ, մանկագիր, հրապարակախօս։
Բենիամին Ժամկոչեան | |
---|---|
Penyamin Jamgochian | |
Ծնած է | 8 Յուլիս 1895[1][2] |
Ծննդավայր | Հայնի (Տիարպեքիրի նահանգ): |
Մահացած է | 13 Յունուար 1984-ին: |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան[2] |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Մասնագիտութիւն | ուսուցիչ, հանրային գործիչ |
Աշխատավայր | Սահակեան վարժարան[1][2] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Տիգրանակերտ շրջանի Հայնի աւանին մէջ (Արեւմտեան Հայաստան), Կարապետ եւ Եսթեր Ժամկոչեաններու ընտանիքին մէջ։ Հազիւ 40 օրուան՝ կորսնցուցած է հայրը։ Մայրը գերդաստանի մեծերուն ստիպումով երկրորդ անգամ ամուսնացած է եւ հեռացած՝ իր երկու զաւակներէն։
Երեք տարեկան Բենիամինը եւ իր մեծ եղբայրը կ'աւարտեն Գերմանիայէն եկած, բայց հայերէն լեզուին քաջածանօթ բարեգործականներու հիմնած եւ կառավարած դպրոցը, ապա կ'ուսանին նոյն բարեգործականներուն հիմնած ուսուցչանոցին մէջ (բարձրագոյն մանկավարժական կրթօճախ)։։ Կրթութիւնը ստացած է Խարբերդի գերմանական որբանոցին մէջ։ Զօրավար Անդրանիկի հրամանատարութեամբ մասնակցած է հայերու ազատագրական պայքարին։ 1919 թուականէն որպէս ուսուցիչ կամ տնօրէն աշխատած է Արեւմտեան Հայաստանի եւ Լիբանանի հայկական տարբեր վարժարաններուն մէջ։ 1930-1974 թուականներուն եղած է Պէյրութի Սահակեան Վարժարանի տնօրէն։ Մանկական երկերով, դաստիարակչական յօդուածներով աշխատակցած է սփիւռքահայ, մասնաւորապէս՝ պէյրութահայ մամուլին։
Անոր «Մանուկը Բնութեան Մէջ» թատերախաղը օփերայի վերածած է Համբարձում Պէրպէրեանը։ Գրած է Սահակեան վարժարանի ընդարձակ պատմութիւնը։ Լոյս ընծայած է աշխատութիւն մը իր ծննդավայրին մասին։
1949 թվականին ստացած է Լոս Անճելըսի «Կոլտըն Կէյթ» համալսարանի (Golden Gate University) գրականութեան պատուաւոր դոկտորի կոչում[3]։
1984 թուականին Խորհրդային Հայաստանի լուսաւորութեան նախարարութեան կողմէ Ժամկոչեանին շնորհուած է Մեսրոպ Մաշտոցի անուան մրցանակ:
Կրթութիւն
ԽմբագրելԳործունէութիւնը
Խմբագրել- Ազգային Աբգարեան վարժարան, ուսուցիչ - Ատանա, 1920-1921 թուականներուն
- ՍԴՀԿ Կեդրոնական վարժարան, տնօրէն - Ատանա, 1921-1922 թուականներուն
- Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի որբանոց, ուսուցիչ - Պէյրութ, 1922-1923 թուականներուն
- ՀԲԸՄ Քելեկեան որբանոց, մարզիչ եւ ընդհանուր հսկիչ - Պէյրութ, 1923-1924 թուականներուն
- Ազգային Ս. Նշան վարժարան, ուսուցիչ - Պէյրութ, 1924-1929 թուականներուն
- Ազգային Սահակեան վարժարան, տնօրէն - Պէյրութ, 1930-1938 թուականներուն
- «Թռչնոց Բոյն» որբանոց, կրթական տնօրէն - Ժըպէյլ, 1938-1940 թուականներուն
- Ազգային Սահակեան վարժարան, տնօրէն - Պէյրութ, 1940-1974 թուականներուն
Պարգեւներ
Խմբագրել- 1949 թուականին, գրականութեան պատուաւոր տոքթորի վկայական՝ տրուած Լոս Անճելըսի «Կոլտըն Կէյթ» համալսարանի կողմէ
- 1984 թուականին, Մեսրոպ Մաշտոցի անուան մրցանակ՝ տրուած ՀԽՍՀ լուսաւորութեան նախարարութեան կողմէ
Ստեղծագործություններ
Խմբագրել- Սահակեան վարժարանի դասագրքեր.
- Կրօն, 1-6-րդ դասարաններ
- Բաղդատական կրօնագիտութիւն, 6-րդ դասարան
- Բարոյագիտութիւն, 10-12-րդ դասարաններ
- Հայերէն քերականութիւն, 1-6-րդ դասարաններ
- Ազգային պատմութիւն, 1-6-րդ դասարաններ
- Գիտութիւն, 1-6-րդ դասարաններ
- Աշխարհագրութիւն, 1-6-րդ դասարաններ
- Ձայնագրութիւն, 1-6-րդ դասարաններ
- «Մանուկը Բնութեան Մէջ» եւ «Գիւղին Թիթեռնիկը» թատերախաղեր՝ օփերայի վերածուած է Համբարձում Պէրպէրեանի կողմէ եւ առաջին անգամ ներկայացուած է 1934 թուականին, Պէյրութի մէջ
- «Վարդանանք» թատերգութիւն, ըստ Դերենիկ Դեմիրճեանի համանուն վէպի (1950)
- «Յուշագիրք Սահակեան Վարժարանի Քսանհինգամեակին» (1948)
- «Յուշագիրք Սահակեան Լիսէի Քառասունամեակին» (1963)
- «Յիսնամեայ Պատմագիրք Սահակեան Լիսէի» (1973)
- «Հայնի» - հայրենի գիւղագրութիւն (1952)
- «Պատմագիրք Մամիւրէթ-Իւլ-Ազիզի Գերման Որբանոցներու» (1973)
Խմբագրութիւններ
Խմբագրել- «Ուսանող» պաշտօնաթերթ Սահակեան վարժարանի (24 տարի)
- «Տան բժիշկը» բժշկական յօդուածներու ժողովածու, նախաձեռնող՝ Մարի Կիրակոսեան (1968)
Թարգմանութիւններ
Խմբագրել- «Քրիստոսի Վարդապետութեան Հոգին» հեղինակ՝ Լէօ Թոլսթոյ (անգլերէնէ)
- «Քրիստոսի Եօթը Խօսքերը» հոգերգութիւն, հեղինակ՝ Թէոտոր Թիուփուա
- «Եղբօրդ Արիւնը», 1895 թուականին հայկական կոտորածի մասին՝ գերմանացի անյայտ հեղինակի վէպ (գերմաներէնէ)
- «Փոլիաննա» Բ., Գ., Ե. հատորները, մանկական պատմութիւններ (անգլերէնէ)։
- Բանախօսութիւններ, յօդուածներ՝ տպուած զանազան օրաթերթերու եւ պարբերականներու մէջ։
Գրականութիւն
Խմբագրել- Յովհաննէսեան Հ., Անզուգական մարդը՝ Բենիամին Ժամկոչեան, Ե., 1995։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, առաջին հատոր, Երեւան, 2005
Արտաքին յղումներ
Խմբագրել- «ՅՈՒՇԱՐՁԱՆ ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉԵԱՆԻ» «Արարատ» օրաթերթ, 12 Յունուար, 2011 (հեղ.՝ Պէպօ Սիմոնեան) Archived 2016-03-06 at the Wayback Machine.