Գաբրիէլ Արու
Գաբրիէլ Արու (բուն անունով Գաբրիէլ Արուտչեան, 28 Յունուար 1909[1][2] կամ 28 Սեպտեմբեր 1909[3][4], Նոր Նախիջեւան, Ռուսիա[2][3][4] - 12 Փետրուար 1982[1][2], Փարիզ[2][4]), ֆրանսահայ թատերագիր եւ թարգմանիչ։ Ֆրանսայի մէջ ծանօթ էր իբրեւ «Gabriel Arout»։
Գաբրիէլ Արու ֆրանսերէն՝ Gabriel Arout | |
---|---|
| |
Ծնած է | 28 Յունուար 1909[1][2] կամ 28 Սեպտեմբեր 1909[3][4] |
Ծննդավայր | Նոր Նախիջեւան, Ռուսիա[2][3][4] |
Մահացած է | 12 Փետրուար 1982[1][2] |
Մահուան վայր | Փարիզ[2][4] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[3] |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Մասնագիտութիւն | թատերագիր, թարգմանիչ, հեղինակ, dialogue writer, բեմադրիչ |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Նոր Նախիջեւան: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի ռուսական վարժարանէն ներս։
1919 թուականին ընտանիքին հետ տեղափոխուած է Երեւան, ուրկէ անցած եւ վերջնականապէս հաստատուած են Փարիզ, ուր ստացած է իր համալսարանական բարձրագոյն ուսումը, աշակերտելով Սորպոնի համալսարանի բանասիրական կաճառին:
Աշակերտութեան տարիներէն ան յատուկ սէր ունեցած է գրականութեան եւ թատրոնի նկատմամբ:
Թատերգութիւններ
ԽմբագրելԳաբրիէլ Արու իր առաջին թատերական գործը՝ «Օրպեսոս կամ հրաշք սարսափը» գրած է 1935 թուականին։
Անոր երկրորդ ստեղծագործութիւնը եղած է «Փոլին կամ ծովային փրփուրը» աշխատութիւնը՝ գրուած 1948 թուականին, որուն յաջորդած են այլ ստեղծագործութիւններ:
Անոր թատրերգութիւնները այնքան սիրուած են, որ աւելի քան չորս տարի ներկայացուած են ֆրանսական զանազան բեմերէ:
Ստեղծագործելու կողքին Գաբրիէլ Արու յայտնի գրողներու վէպերէն շատեր վերածած է թատրերգութեան. ինչպէս՝ Տոստոեւսկիի «Ոճիր եւ պատիժ» աշխատութիւնը, որ բազմիցս ներկայացուած է Փարիզի եւ Լոնտոնի մէջ:
Թատրերգութեան կողքին Գաբրիէլ գրած է նաեւ ժապաւէնի համար նախատեսուած խաղեր, որոնցմէ են՝
- «Մահը պարտէզին մէջ» (1956),
- «Գեղատեսիլ պատմութիւն» (1964),
- «Շանտիկորի անծանօթը» (1967) եւ այլ ժապաւէններ:
Մրցանակներ
Խմբագրել- Շնորհիւ իր վաստակին եւ ստեղծագործութեան՝ Գաբրիէլ Արու 1978 թուականին արժանացած է Ֆրանսայի Գրողներու եւ թատերագիրներու մրցանակին,
- 1981-ին Ֆրանսայի Թատերական ակադեմիայի մրցանակին,
- 1942 թուականին իր «Օրպեսոս կամ հրաշք սարսափը» թատրերգութեան համար արժանացած է առաջնութեան մրցանակին[5]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 (unspecified title)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 173.
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-13