Գէորգ Ե. Սուրէնեանց

Ամենայն Հայոց կաթողիկոս (1911-1930)

Գէորգ Ե. Սուրէնեանց (28 Օգոստոս 1847(1847-08-28)[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 8 Մայիս 1930(1930-05-08), Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), Ամենայն Հայոց կաթողիկոս (1911-1930)։

Գէորգ Ե. Սուրէնեանց
Ծնած է 28 Օգոստոս 1847(1847-08-28)[1]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 8 Մայիս 1930(1930-05-08) (82 տարեկանին)
Մահուան վայր Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
Կրօնք Հայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտութիւն քահանայ
Վարած պաշտօններ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Կենսագրութիւն

Խմբագրել

Գէորգ Ե. կաթողիկոսը ծնած է Թիֆլիս: Իր նախնական ուսումը ստացած է Թիֆլիսի տեղական վարժարանի մէջ, ապա Էջմիածին անցած է եւ ուսանած է Էջմիածնի Գէորգեան ճեմարանէն ներս:

1882-ին կը ձեռնադրուի վարդապետ, կը դասաւանդէ Գէորգեան ճեմարանին մէջ:

Գէորգ Ե. կաթողիկոսը Առաջնորդ եղած է Արցախի, Գիւմրիի, Երեւանի, Վրաստանի եւ Աստրխանի (Ռուսիա) թեմերուն: Այս թեմերէն ներս ունեցած է վիթխարի գործունէութիւններ:

Հոգեւոր, մշակութային, ազգային բազմերես գործունէութիւններ ծաւալած է այդ թեմերէն ներս: Իր վարչական արտակարգ կարողութիւններուն համար, 1907-ին Էջմիածին կը հրաւիրուի վարելու համար Ամենայն Հայոց կաթողիկոսի օգնականի պաշտօնը, իսկ 1911-ին կ՛ընտրուի Ամենայն Հայոց կաթողիկոս:

Երջանկայիշատակ Կաթողիկոսը իր մահկանացուն կնքած է 8 Մայիս 1930-ին:

Հոգելոյս վեհափառին մարմինը թաղուած է Ս. Էջմիածին իր հոգեւոր եղբայրներու կաթողիկոսներու պանթէոնին մէջ[2]:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6335
  2. «Հայ Եկեղեցւոյ Լուսապայծառ Դէմքերէն՝ Գէորգ Ե. Սուրէնեանց Կաթողիկոսը»։ Asbarez - Armenian (en-US)։ 2022-01-05։ արտագրուած է՝ 2022-01-21