Գծային Α (Γραμμική Α)
Գծային Α, պղինձէ դարու ընթացքին մինոացիներուն կողմէն գործածուած գիր։ Կը սեպուի ըլլալ Գծային B (գործածուած է Միկինեան քաղաքակրթութեան շրջանին) գիրին նախահայրը, նախքան Միկինացիներուն գալուստը Կրետէ (Ք․Ա․1800-Ք․Ա․1450)։
Տեղեկութիւններ
ԽմբագրելԳծային Α, Գծային B-ին նման փորագրուած է կաւէ տախտակներու վրայ, որոնք յայտնաբերուած են Կրետէ՝ Քնոսոս, Ֆեսթոս, Այիա Թրիադա, Մալիա, Խանիա, Արխանես, եւայլն, ինչպէս նաեւ Կրետէէն դուրս՝ Միլոս, Քէա, Քիթիրա, Թիրա, Միլիթոս եւ Թրիա (Փոքր Ասիոյ հիւսիս-արեւմուտք)։
Ձեւ
ԽմբագրելԳծային Α, Գծային B-ին նման վանկագիրերէ եւ նշանագիրերէ (բանատառերէ) կազմուած է։ Գտնուած են մօտաւորապէս 60-70 վանկագիրեր եւ 60 նշանագիրեր։ Անոնցմէ կէսը հասարակ են Գծային B-ի նշանագիրերուն հետ։ Այդ պատճառով Գծային Α կը սեպուի Գծային B-ի նախահայրը։
Արձանագրութեան իրեր
ԽմբագրելԳծային Α-ի արձանագրութեան համար առ հասարակ գործածուած են կաւէ տախտակներ, քարէ իրեր եւ կամ նաեւ մետաղներ։
Լեզու
ԽմբագրելԳծային Α նորագոյն հնաբանութեան գլխաւոր առեղծուածներէն է․ դեռ չէ լուծուած։ Անոր լուծումը երեւան պիտի հանէ լեզուն եւ հաւանաբար Մինոացիներուն ծագումը։
նշանագիրերը օգնած են եզրակացնելու տախտակներուն պարունակութիւնը։ Մարդոց եւ ինչքերու ցուցակներ են։
Գծային Α եւ Գծային B գիրերուն մէկ մասի նմանութիւնը օգնած են հասնելու այդ եզրակացութեան թէ երկու գիրերուն հասարակ նշանագիրիրեը հաւանաբար ունին նոյն ձայնական (հնչական) արժէքը։ Հիմնուելով Գծային B-ին, Գծային Α-ի գրութիւնները արտագրուած են, սակայն անոնց հնչական կատարումը չի պատկանիր մինչեւ հիմա ծանօթ որեւէ լեզուի մը։
Ենթադրուած է թէ Գծային Α գրութիւններուն լեզուն կրնայ Էթէօկրետական (Ἐτεόκρητες / Eteocretan․ նախայունական լեզու, որուն մասին վկայութիւններ յայտնաբերուած են հին կրետական քանի մը այբուբենական արձանագրութիւններու մէջ) ըլլալ։
Զուգորդութեան ցուցակ
ԽմբագրելԳծային Α․ Ցուցակը եւ դասաւորումը հիմնուած են E. Bennett-ի աշխատութեան․ նշանագիրերուն դասաւորումը հիմնուած է Գծային B-ին։ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
*01-*20 | *21-*30 | *31-*53 | *54-*74 | *76-*122 | *123-*306 | ||||||
DA
*01 |
QI
*21 |
SA
*31 |
WA
*54 |
*76 |
*123 | ||||||
RO
*02 |
*21f |
*34 |
*55 |
KA
*77 |
*131a | ||||||
PA
*03 |
*21m |
TI
*37 |
PA3
*56 |
QE
*78 |
*131b | ||||||
TE
*04 |
MI?
*22 |
E
*38 |
JA
*57 |
WO2?
*79 |
*131c | ||||||
*05 |
*22f |
PI
*39 |
SU
*58 |
MA
*80 |
*164 | ||||||
NA
*06 |
*22m |
WI
*40 |
TA
*59 |
KU
*81 |
*171 | ||||||
DI
*07 |
MU
*23 |
SI
*41 |
RA
*60 |
*82 |
*180 | ||||||
A
*08 |
*23m |
KE
*44 |
O
*61 |
*85 |
*188 | ||||||
S
*09 |
NE
*24 |
*45 |
JU
*65 |
*86 |
*191 | ||||||
*10 |
RU
*26 |
*46 |
TA2
*66 |
TWE
*87 |
*301 | ||||||
*11 |
RE
*27 |
*47 |
KI
*67 |
*100/ |
*302 | ||||||
ME
*13 |
I
*28 |
*49 |
TU
*69 |
*118 |
*303 | ||||||
QA2
*16 |
*28b |
PU
*50 |
*70 |
*120 |
*304 | ||||||
ZA
*17 |
*29 |
DU
*51 |
MI
*73 |
*120b |
*305 | ||||||
ZO
*20 |
NI
*30 |
*53 |
ZE
*74 |
*122 |
*306 |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Քանսասի համալսարան․ Գծային Α գրութիւններ եւ արձանագրութիւններ եւ անոնց հնչական արտադրումը, 30-11-2000(անգլերէն)
- ↑ Omniglot - Գծային Α (անգլերէն)
- ↑ AEGEAN NUMBER FORTY (U+10113) Font Support Գծային Α հասկացողութեան գրաշարեր(անգլերէն)
- ↑ Օքսֆորտ դասական բառարան, Գծային Α, Էսթել Սալկարելա, 18-5-2022(անգլերէն)
- ↑ Հնաբանական նօթեր - Գծային Α․ նոր տասանկիւնէ դիտուած, Ճոն Պիլիկմայըր, (անգլերէն)
- ↑ Հրանբանական Գիտութեան թերթօն, հատոր 125, Յունուար 2021․Գծային Α-ի Մաթեմաթիկի գիտութեան կոտորակի արժէքները(անգլերէն)
- ↑ Գծային Α-ի շարադասութիւն, Պրենտ Տէյվիս(անգլերէն)
- ↑ Գծային Α եւ Մինոասեան․ Անծանօթ ծագումի հանելուկը - Ֆրանչեսքօ Փերոնօ Քաչաֆիոքօ, 2014(անգլերէն)
- ↑ Emmett L. Bennett-Գծային Α կոտորակային կծկում, 1-1-1980,Kadmos հրատ․ 19 (1): 12–23. (անգլերէն)
- ↑ [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.mediterraneanchronicle.org/datafiles/file/MC1_294.pdf Միջերկրականեան արձանագրութիւններ 1․ Մինոասեան եւ Միկինեան արխիւներ- անլուծելի փաստաթուղթերու հարցը, էջ՝ 9-25, 2011, Մասիմօ Փերնա(անգլերէն)]
- ↑ [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.unicode.org/L2/L2010/10422-n3973-lineara.pdf (PDF)․ Ուսումնասիրութիւն լուծելու Գծային Α, Էվերսըն Մայքլ, Եանկըր Ճոն, 28-12-2010(անգլերէն)]