Գրիգոր Եղիազարեան
Գրիգոր Եղիազարեան (8 (21) Դեկտեմբեր 1908[1][2] կամ 25 Նոյեմբեր (8 Դեկտեմբեր) 1908, Բլուր, Սուրմալուի գավառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 4 Նոյեմբեր 1988[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]), հայ երաժշտահան, մանկավարժ եւ հասարակական գործիչ[3]։
Գրիգոր Եղիազարեան | |
---|---|
Ծնած է | 8 (21) Դեկտեմբեր 1908[1][2] կամ 25 Նոյեմբեր (8 Դեկտեմբեր) 1908 |
Ծննդավայր | Բլուր, Սուրմալուի գավառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 4 Նոյեմբեր 1988[2] (79 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան?[1] Մոսկուայի երաժշտանոց[1] |
Կոչում | փրոֆէսոր |
Տեսակ | Ակադեմական երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | երգահան, երաժշտութեան դասախօս |
Աշխատավայր |
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն[1] Գյումրու երաժշտական ուսումնարան? |
Վարած պաշտօններ | ռեկտոր? |
Անդամութիւն | Խորհրդային Միութեան երաժշտահաններու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Սուրմալու գաւառի Բլուր գիւղին մէջ: Փոքր տարիքէն ընտանիքի անդամներուն հետ տեղափոխուած է Երեւան, սակայն 1918-1920 թուականներուն կորսնցնելով հայրն ու մայրը մնացած է որբ:
Դպրոցական ուսումը աւարտելէ ետք ընդունուած է զինուորական ծառայութեան, ուր եօթ տարի եղած է զինուորական նուագախումբի փողահար, որուն շնորհիւ սկսած է մասնագիտական երաժշտութեան ասպարէզին:
Եղիազարեան ուսում ստանալու նպատակով մեկնած եւ ընդունուած է Մոսկուայի երաժշտանոցի կից գտնուող երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը եւ ապա հետեւած՝ երաժշտահանութեան դասընթացքներուն: Մոսկուայի երաժշտանոցի իր ուսումը աւարտած է 1935 թուականին:
Գործունէութիւն
ԽմբագրելՈւսումը աւարտելէ ետք տեղափոխուած է Կիւմրի, գործակցելու Մռավեանի անուան թատրոնին, որ եղած է իր երաժշտական յօրինումներու առաջին հարթակը. ներկայացումներու համար յօրինած է երաժշտութիւններ:
Կիւմրիի մէջ սկսած է զբաղիլ նաեւ մանկավարժութեամբ: Եղիազարեան ժամանակ մը ետք՝ 1938-ին դարձեալ տեղափոխուած է Երեւան եւ սկսած է երաժշտութիւններ յօրինել Կիւմրիի եւ Երեւանի գեղարուեստական թատրոններուն համար, միաժամանակ մանկավարժական գործունէութիւն ծաւալելով Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին եւ Երեւանի երաժշտանոցին մէջ:
Երաժշտահանը 1948 թուականին իբրեւ ուսուցիչ պաշտօնավարած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին մէջ։
1953-1957 թուականներուն եղած է Հայաստանի Երաժշտահաններու միութեան վարչութեան նախագահ, իսկ 1954-1960 թուականներու միջեւ՝ Երեւանի անուան պետական երաժշտանոցի վերատեսուչ:
Եղիազարեան եղած է հայ արդի երաժշտահաններու դպրոցի հիմնադիրներէն մէկը. անոր աշակերտած են երաժիշտ Գէորգ Արմենեան, Էմին Արիստակէսեան, Գեղունի Չթչեան, Երուանդ Երկանեան եւ բազմաթիւ ուրիշներ:
Գրիգոր Եղիազարեան հեղինակ է բազմաթիւ ջութակի եւ նուագախումբի համար գրուած ձայնանիշներու, որոնցմէ յայտնի են «Արեւածագին» եւ «Սեւան» թատերապարերը[4]:
Շքանշաններ եւ մրցանակներ
Խմբագրել- Արժանացած է Խորհրդային Հայաստանի «Վաստակաւոր գործիչ» կոչումին (1953),
- «Աշխատանքային Կարմիր Դրօշ» շքանշանին (1956),
- Խորհրդային Պետական մրցանակին (1970 թուականին),
- «Ժողովրդական արուեստագէտ» կոչումին (1977)[5]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Գրիգոր Եղիազարեան | Music of Armenia»։ musicofarmenia.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-12-20-ին։ արտագրուած է՝ 2022-03-15
- ↑ «AV Production - Գրիգոր Եղիազարեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-15-ին։ արտագրուած է՝ 2022-03-15
- ↑ «ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ (1908-1988)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-15