Զապէլ Արամ Փանոսեան

Զապէլ Արամ Փանոսեան (նախկին անունը՝ Թագուհի, ամուսնական ազգանունը Փանոսեան, անգլերէն՝ Zabelle Panosian, 1893, Պարտիզակ - 1986, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ օբերայի երգչուհի-սոբրանօ։

Զապէլ Արամ Փանոսեան
Ծնած է 1893
Ծննդավայր Պարտիզակ
Մահացած է 1986
Մահուան վայր Նիւ Եորք
Տեսակ օփերա
Մասնագիտութիւն երգչուհի
Զապէլ Արամ Փանոսեան

Կենսագրութիւն

Խմբագրել

Զապէլ Արամը ծնած է 1893 թուականին Պարտիզակ։ Հայրը՝ Տիգրան, սերած է Պարտիզակի Տ. Մեսրոպեաններու ընտանիքէն։ Նախնական կրթութիւնը ստացած է տեղւոյն Շուշանեան վարժարանին մէջ։ 1907 թուականին գաղթած է ԱՄՆ-ուն։ Ամուսնացած է լուսափորագրանկարիչ, պարտիզակցի ձեռներեց Արամ Սարգիս Փանոսեանի հետ։ Աշակերտած է երգչուհի Գերթրուդ Դահենային։ 1908-1920 թուականներուն ապրած է Պրուքլինի մէջ։ Այդ տարիներուն հանդէս եկած է Պոստոնի օբերայի թատրոնին։ Կատարելագործած է Իտալիա, Ֆրանսա և Շուէտի մէջ։ 1917 թուականին Կոմիտասի մշակմամբ «Կռունկ» երգը ձայնագրած է Նիւ Եորքի մէջ[1][2]։ 1919 թուականին հանդէս եկած է մենահամերգներով։ Հռոմի մէջ յաջողութիւն ունեցած է Ջիլդայի «Ռիգոլետտօ» և Ռոզինայի «Սեւիլեան սափրիչ» դերերգերով։ Հիւրախաղերով շրջած է Անգլիա, Սպանիա, Աւստրիա, Եգիպտոս եւ Արժանթին։ Ելոյթներ ունեցած է դստեր՝ պարուհի Ատրինայի (Ատրինա Օտերօ) հետ[3][4]։

Կը մահանայ 1986ին Նիւ Եորքի մէջ։

Ծանոթագրութիւններ

Խմբագրել
  1. ««Կռունկ» երգի 1916 թվականի բացառիկ ձայնագրություն. arevelk.am» 
  2. «Zabelle Panosian | Music of Armenia»։ musicofarmenia.com (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-07-30-ին։ արտագրուած է՝ 2019-01-10 
  3. Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»
  4. Nagoski Ian (2015-09-14)։ «How Could Such Beauty Be Left Behind?»։ The Armenian Weekly (en-US)։ արտագրուած է՝ 2019-01-10 

Արտաքին յղումներ

Խմբագրել

Աղբիւրներ

Խմբագրել
  • Mgrdich Bodourian, Hay Hanrakidag, 1938 Boukresh, Part 2