Իւան Ղալամեան
Իւան Ղալամեան (23 Յունուար 1903[1], Թաւրիզ, Իրան[2] - 14 Ապրիլ 1981[1], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]), իրանահայ ջութակահար։
Իւան Ղալամեան | |
---|---|
Ծնած է | 23 Յունուար 1903[1] |
Ծննդավայր | Թաւրիզ, Իրան[2] |
Մահացած է | 14 Ապրիլ 1981[1] (78 տարեկանին) |
Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
Քաղաքացիութիւն |
Իրան Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Հայ[3] |
Ուսումնավայր | Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան |
Տեսակ | դասական երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | ջութակահար, երաժշտութեան ուսուցիչ |
Աշխատավայր |
Conservatoire Rachmaninoff? Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ? Ճուլիարտ Վարժարան[3] |
Անդամութիւն | Երաժշտության թագավորական ակադեմիա? |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Թաւրիզ։ Ան մանուկ հասակին իր ծնողներուն հետ տեղափոխուած է Մոսկուա, ուր փոքր տարիքէն սկսած է ջութակ նուագել։
Աւարտելէ ետք ֆիլհարմոնիք ընկերութեան ուսումնարանը, ընդունուած է աշխատելու «Պոլշոյ» Մեծ Թատրոնի նուագախումբին հետ, նուագելով առաջին ջութակներուն խումբին մէջ։ 1924-ին Ֆրանսա մեկնած է, ուր շարունակած է ուսումը Փարիզի «Էքոլ Նորմալ տը Միւզիք» դպրոցին մէջ եւ աւարտելով այս դպրոցը սկսած է զբաղիլ մանկավարժութեամբ։
1939-ին Ղալամեան անցած է Ամերիկա, ուր եւ դասաւանդած է։ 1944-էն ետք փրոֆէսօրի պաշտօնով ջութակ դասաւանդած է Նիւ Եորքի Ճուլիարտ երաժշտական դպրոցին մէջ, ապա՝ նաեւ ֆիլատելֆիոյ Քուրթիսի անուան հիմնարկի մէջ։ 1957-ին շնորհուած է արուեստագիտութեան դոկտորի աստիճան։
Ղալամեանի անունը մեծ համբաւ ունի Ի. դարու ջութակահարներու համաշխարհային պատմութեան մէջ[4]։
Ղալամեանի հեղինակած գիրքերը
ԽմբագրելՂալաման հեղինակ է երկու հիմնարար մեթոտական գիրքերու՝ «Ջութակի նուագի եւ դասաւանդման սկզբունքները» եւ «Ժամանակակից ջութակի թեքնիքը»
- Galamian I. Principles of Violin Playing and Teaching. Dover Publications, Inc., Mineola, New York 2013, Ivan Galamian, A Biographical Sketch, © by Stephanie Chase, 108 p.
- Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 2, Double and Multiple Stops in Scale and Arpeggio Exercises. Boston: Galaxy Music Corporation, 1977, 41 p.
- Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 1, Scales and Arpeggio Exercises with Bowing and Rhythm Patterns. New York: Schirmer, 1963, Part 1, 75 p, Part two, 40 p.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #130239437 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ « էջ մը հայ երաժշտութենէն`»։ www.archivioradiovaticana.va։ արտագրուած է՝ 2023-07-10