Լեւոն Աթաբեկեան
Լեւոն Նիկողայոսի Աթաբեկեան (15 Սեպտեմբեր 1875[1], Կուսապատ[1] - 24 Մարտ 1918, Պաքու, Պաքուի նահանգ), հայ բանաստեղծ, բժիշկ, հասարակական գործիչ։
| |
Ծնած է | 15 Սեպտեմբեր 1875[1] |
Ծննդավայր | Կուսապատ[1] |
Մահացած է | 24 Մարտ 1918 (42 տարեկանին) |
Մահուան վայր | Պաքու, Պաքուի նահանգ |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն |
Ազգութիւն | Հայ[1] |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթութիւն |
Շուշիի Realni ուսումնարան Լայփցիկի Համալսարան Թյուբինգենի համալսարան? |
Մասնագիտութիւն | բժիշկ, բանաստեղծ, հանրային գործիչ |
Անդամակցութիւն | Անդրկովկասյան կոմիսարիատ? եւ Անդրկովկասի սեյմ? |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[1] եւ Սոցիալ-հեղափոխական կուսակցություն?[1] |
Զաւակներ | Մարգարիտ Աթաբեկյան? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Շուշիին մէջ Արցախի Ջրաբերդի շրջանի՝ Կուսապատ գիւղի մէջ բնակուող մելիքական տոհմի մէ։ Կրթութիւնն ստացած է ծննդավայրի ռեալական դպրոցի մէջ, այնուհետեւ ուսումը շարունակած է Գերմանիոյ մէջ՝ հետեւելով ընկերային գիտութիւններու, Զուիցերիոյ մէջ՝ բժշկութեան։ Բժշկական կրթութիւնն ստացած է Գերմանիոյ մայրաքաղաք Պերլինի եւ Զուիցերիոյ Զիւրիխ քաղաքի համալսարաններուն մէջ։ 1903 թուականէն բժշկական եւ հասարակական-քաղաքական գործունէութիւն ծաւալած է Պաքուի մէջ, Թիֆլիսի մէջ, Երեւանի մէջ, Գանձակի մէջ, Շուշիի մէջ եւ այլուր։ Պաքուի մէջ անոր ջանքերով հիմնադրուած է թոքախտավորներու առաջին հիւանդանոցը։
Հասարակական Գործունէութիւն
ԽմբագրելՍկիզբը եղած է ՀՅԴ անդամ եւ անոր երիտասարդական-ձախակողմեան թեւին պարագլուխը։ Յետոյ ընդունուած է ընկերվար-յեղափոխականներու (էսէռներու) շարքերը, գլխաւորած հայ էսէռներու կազմակերպութիւնը։ Դառնալով էսէռ, այնուհանդերձ պահպանած է ընկերական կապերը նախկին կուսակիցներու հետ։ 1909-12-ին ընդհատակեայ կուսակցական գործունէութեան համար ցարական ժանտարմերիան ձերբակալած է անոր։ Արգելափակուած է Տոնի Ռոսթովի, Գանձակի, Նովոչերքասսկի եւ Սանկտ Փետերսպուրկի բանտերու մէջ։ 1917 թուականի Փետրուարեան յեղափոխութիւնէն յետոյ ընտրուած է Անդրկովկասեան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասեան Սէյմի անդամ, սակայն ժխտական վերաբերմունք ունենալով այդ մարմիններու նկատմամբ, չէ մասնակցած ատոնց աշխատանքներուն։
1917 թուականի դեկտեմբերին եղած է Հայոց Ազգային խորհուրդի Պաքուի մասնաճիւղի փոխնախագահը, այնուհետեւ՝ շարքային անդամը։
1918 թուականի մարտին որպէս Հայոց Ազգային խորհուրդի Բաքվի մասնաճիւղի անդամ մտած է Հաշտարար պատգամավորական խումբի (Աթաբեկեան, ռուս Տենեժքին, թաթար Աղաեւ) մէջ, որը նպատակ ունեցած է դադրեցնիլ Պաքուի մէջ եւ համայն Ազրպէյճանի մէջ ծայր առած ազգամիջեան արիւնահեղութիւնը։ Խումբով շրջած են Պաքուի փողոցներով եւ հակամարտող կողմերուն յորդորել խաղաղութիւնը վերականգնել։
Երեք ընկերներով զոհուած են 1918 թուականի Մարտ 24-ին Պաքուի մէջ, հայկական ջարդերու ժամանակ՝ սպիտակ դրօշը ձեռքին հաշտարար բանախօսի առաքելութիւն կատարելու ընթացքին՝ 43 տարեկանին։
Գրական Գործունեութիւն
Խմբագրել1900-ականներու սկիզբներեն գրած է խոհական, քաղաքական քառեակներ, բանաստեղծութիւններ եւ ժողովրդական մոտիվներով զրոյցներ, որոնք լոյս տեսած են պարբերական մամուլի մէջ («Բանբեր գրականութեան եւ արուեստի», «Գեղարուեստ» եւ այլն)։ 1913-ին Պաքուի մէջ լոյս ընծայած է իր բանաստեղծութիւններու ժողովածուն։ Անոր լաւագոյն գործերեն է «Ապստամբութիւն» պոէմը, որը հրատարակուած է մի քանի անգամ եւ զետեղուած դասագիրքերու մէջ։[2]։ Գործածած է «Արնոլտ» «Էլուենտ», «Էրազմոս», «Լ. Ա.», «Սմբատեան Ս. (Սմբ.)», «Սմբատեան Սմբատ», «Րի.» եւ «Րիխարտ» ծածկանունները։ Հայրենակիցնեու հետ նախընտրած է խօսիլ Արցախի բարբառով։
Մէջբերումներ Լեւոն Աթաբեկեանէ
ԽմբագրելԱմէն ծրագիր ես դէն կը շպրտեմ, եթէ նա գերեզմաններով միայն պիտի ծածկէ իմ հայրենի երկիրը։ |
Աշխատութիւններ
Խմբագրել- Ղարաբաղը նաւթաշխարհում, «Առողջ կեանք», Բաքու, 1917։
- Բանաստեղծություններ, Երեւան, 1970։ «Մոր նամակը», «Լաց մի՜ ինիլ»,«Չոբ անն ու Կարաբաշը»պատմվածքն եր ում պատկերում է Ղարաբաղի հայության դառը կյանքը, աշխատավորմարդկանց առաքինությունները։
Գրականութիւն
Խմբագրել- Բժ. Լեւոն Աթաբէկեան,«Տարազ», Թիֆլիս, 1918 թ.,թ. 3-6։
- Աթաբեկյան Լեւոն, Բանաստեղծություններ, Երեւան, 1970։
- Հայկական հարց, հանրագիտարան, Երեւան, 1996։
- Մելիքյան Ս. Հ., Սոցիալիստ-հեղափոխականները Հայաստանում եւ Անդրկովկասի հայաշատ քաղաքներում 1900-1920 թվականներին, Երեւան, 1997։
- Վիրաբյան Արշակ, Գիրք դարերի խորքից, Երեւան, 1998։
- Գեւորգյան Ռիմա, Հայոց կեղծանունների, ծածկանունների բառարան, Երեւան, 2001։
- Յուշ ամ ատ եա ն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
- Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանունները, Երեւան, 2002։
- Հայերի կոտորածները Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920 թթ.,պատասխանատու խմբագիր՝ Ամատունի Վիրաբյան, Երեւան, 2003։
- Ինտերնետային հոդված «Աթաբեկյան Լեւոն Նիկոլայի», 4 Փետրուարի 2005 թ.։
- Հայկական Համառոտ Հանրագիտարան, հ.. 1, Երեւան, 1990
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1,Երեւան, 1974.
- Ով ով է, Հայեր, Կենսագրական հանրագիտարան, հ. 1, Ե., 2005
Աղբիւրներ
Խմբագրել- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երեւան: «Հայաստան»։ էջ էջ 38