Լեւոն Զօհրապեան
Լեւոն Զօհրապեան (1 (13) Նոյեմբեր 1894[1][2], Պաթում, Բաթումի գավառ[1][2] - 29 Օգոստոս 1969[1][2], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ դերասան։
Լեւոն Զօհրապեան | |
---|---|
Ծնած է | 1 (13) Նոյեմբեր 1894[1][2] |
Ծննդավայր | Պաթում, Բաթումի գավառ[1][2] |
Մահացած է | 29 Օգոստոս 1969[1][2] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | դերասան |
Աշխատավայր | Գիւմրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատրոն[1] |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԶօհրապեան ծնած է Վրաստանի մեծահարուստ ընտանիքներէն մէկուն մէջ. նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի ռուսական դպրոցէն ներս, ուր կատարած է իր բեմական նախափորձերը:
Քանի մը տարի թատերական փորձ ձեռք ձգելէ ետք ուսումը շարունակած է ռուսական թատերական կաճառէն ներս՝ 1919-1921 տարիներուն:
Զօհրապեան որոշ ժամանակ ռուսական թատրոնին ծառայելէ ետք անցած է հայկական թատրերգութեան, ինչ որ պատճառ եղած է հայերէն լեզուի բարելաւման՝ նկատի ունենալով իր ռուսական կրթութիւնը:
Հայկական թատրերգութեան մէջ ելոյթ ունեցած է Գրիգոր Աւետեանի, Յասմիկի, Վահրամ Փափազեանի եւ այլ յայտնի դերասաններու հետ:
Լեւոն Զօհրապեան իր դերասանական կեանքի մեծ մասը անցուցած է Կիւմրիի մէջ, մաս կազմելով Վարդան Աճէմեանի անուան թատրոնին, ուր դարձած է առաջին կարգի դերասան:
Զօհրապեան իբրեւ դերասան ներկայացուցած է․
- Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկանները», ստանձնելով Աբիսողոմ աղայի դերը,
- Գ. Սունդուկեանի «Պէպօ»ն՝ Զիմզիմովի դերով,
- Շէյքսփիրի «Տասներկուերորդ գիշեր»ը՝ Թոպի Պելչի դերով,
- Վ. Կուսեւի «Փառք»ը՝ Մետվետեւի դերով եւ բազմաթիւ ուրիշներ:
Զօհրապեան թատրերգութեան կողքին դերեր ստանձնած է նաեւ ժապաւէններու մէջ, մաս կազմելով «Սեւանի ձկնորսները», «Դաւիթ Բէկ», «Մանրուք» եւ «Հասցէատիրոջ Որոնումները» ժապաւէններուն[3]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 399.
- ↑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԵԱՆ