Գրիգոր Աւետեան
Գրիգոր Աւետեան (20 Յունուար 1870[1], Ռաշթ, Իրան[1] - 15 Մայիս 1946[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ ժողովրդական դերասան (երգիծական)։
Գրիգոր Աւետեան | |
---|---|
| |
Ծնած է | 20 Յունուար 1870[1] |
Ծննդավայր | Ռաշթ, Իրան[1] |
Մահացած է | 15 Մայիս 1946[1] (76 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Բաքվի ռեալական ուսումնարան?[1] |
Մասնագիտութիւն | դերասան |
Ծնած՝ Պարսկաստանի Ռաշտ քաղաքին մէջ։ Սկզբնական կրթութիւնը ստացած է Շուշիի՝ Պարոնեանի կրթական հաստատութեան մէջ, իսկ յետոյ Պաքուի Ռէալական ուսումնարանին մէջ։ 1889-ին Մոսկուա գացած է հաշուապահութիւն ուսանելոււ համար, սակայն զուգընթացաբար սկսած է հետեւիլ նաեւ տրամաթիքական դասընթացքներու։ 1890-ին Պաքու երթալով կը սկսի ծառայել՝ մասնաւոր գրասենեակներու մէջ։ Առաջին անգամ բեմ բարձրացած է աշակերտ եղած ժամանակ 1887-ին՝ Վարդանանց պատերազմին ողբերգութեան մէջ, Փարամոնի դերով։ իբրեւեւ սիրողական կը սկսի շարունակաբար մասնակցիլ ներկայացումներու։
1892-ին արդէն իբրեւեւ՝ դերասան, Սաֆրազեան ամուսիններուն հետ Շուշի կ՛երթայ, իսկ նոյն տարուան Սեպտեմբերին կը հրաւիրուի Տփխիս (Թիֆլիս)։ Խաղցած է ինչպէս Կովկասեան, այնպէս ալ Ռուսիոյ հայաբնակ քաղաքներուն մէջ եւ շարունակ գլխաւոր խումբերու հետ դերասանած[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Տաղտկալի պատմութիւն: (Ծերունու օրագրից), Պաքու: Տպարան Ս. Անտօնեանցի, 1903