Լեւոն Տէր Պետրոսեան
Լեւոն Տէր Պետրոսեան (9 Յունուար 1945, Հալէպ, Սուրիա), նախկին գիտաշխատող, արեւելագէտ, քաղաքական գործիչ: Ան Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահն է:[4]
Լեւոն Տէր Պետրոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 9 Յունուար 1945[1][2] (79 տարեկան) կամ 1945[3] |
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
Քաղաքացիութիւն | հայաստանցի |
Ազգութիւն | հայ |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ուսումնավայր |
Լենինկրատի համալսարան |
Մասնագիտութիւն | արեւելագէտ, քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Սան Փեթերսպուրկի Համալսարան |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Նախագահ |
Կուսակցութիւն | Հայ Ազգային Քոնկրես |
Ամուսին | Լյուդմիլա Տէր Պետրոսեան |
Երեխաներ | Դաւիթ |
Ստորագրութիւն |
Վաղ կեանք եւ ուսում
ԽմբագրելԼեւոն Տէր Պետրոսեան ծնած է 9 Յունուար 1945-ին, Հալէպ: 1946-ին ներգաղթած է Հայաստան:[5]
1968-ին կ'աւարտէ Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական բաժանմունքի արեւելագիտութեան բաժինը: Տէր Պետրոսեան իր բարձրագոյն ուսումը կը շարունակէ Լենինկրատի համալսարանին մէջ, զոր կ'աւարտէ 1971-ին եւ աւարտաճառը կու տայ 1972-ին: 1987-ին, նոյն համալսարանէն կը ստանայ տոքթորական վկայականը: 1972-էն 1978, իբրեւ կրտսեր գիտաշխատող, կ'աշխատի Երեւանի Ա. Մ. Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկին մէջ։ 1978-էն 1985 կը վարէ Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի գիտական քարտուղարի պաշտօնը, ապա 1985-էն ի վեր կը դառնայ աւագ գիտաշխատող, նոյն հաստատութենէն ներս:[5]
Ամուսնացած է Լիուտմիլա Տէր Պետրոսեանի հետ: Ունին որդի մը՝ Դաւիթ:[6]
Գիտական աշխատութիւններ
ԽմբագրելՏէր Պետրոսեան հեղինակ է աւելի քան 70 գիտական աշխատութիւններու, որոնք գրուած են հայերէն, անգլերէն եւ ռուսերէն լեզուներով: Անոնք կը վերաբերին հայ միջնադարեան թարգմանական գրականութեան եւ հայ-ասորական մշակութային առնչութիւններուն:[7] Ան անդամ է Հայաստանի գրողներու միութեան, ֆրանսական ասիական ընկերութեան եւ Վենետիկի Մխիթարեան ակադեմիային, ինչպէս նաեւ պատուաւոր տոքթոր է Լա Վերնիի, Սոֆիայի, Սորպոնի եւ Սթրասպուրկի համալսարաններէն:[6]
Ան կը տիրապետէ հայերէնի, ասորերէնի[8], արաբերէնի, գերմաներէնի, ֆրանսերէնի, ռուսերէնի եւ այլ վտանգուած լեզուներու:[6]
Քաղաքական գործունէութիւն
ԽմբագրելՂարաբաղեան շարժում եւ Հայաստանի վերանկախացում
Խմբագրել19 Մայիս 1988-ին կը հիմնուի Ղարաբաղ կոմիտէն ու Լեւոն Տէր Պետրոսեան կը դառնայ Ղարաբաղ կոմիտէի «ղեկավարը»:[9] Կոմիտէի այլ անդամներու հետ, 10 Դեկտեմբեր 1988-էն 31 Մայիս 1989 Մաթրոսքայա Թիշինայի մէջ կը բանտարկուի:
1989-ին Տէր Պետրոսեան կ'ընտրուի իբրեւ Հայոց Ազգային Շարժման վարչութեան անդամ, ապա իբրեւ Շարժման վարչութեան ատենապետ:
27 Օգոստոս 1989-ին կ'ընտրուի Հայաստանի Խորհրդային Սովետական Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդի անդամ: Ան կը վերընտրուի 20 Մայիս 1990-ին եւ 4 Օգոստոսին կը դառնայ Հայաստանի Գերագոյն Խորհուրդի նախագահ:[10]
Հայաստանի Հանրապետութեան նախագահութիւն
ԽմբագրելԱ. նստաշրջան
Խմբագրել16 Հոկտեմբեր 1991-ին Լեւոն Տէր Պետրոսեան կ'ընտրուի Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ:[5] Անոր ծրագիրը կը բաղկանար չորս գլխաւոր բաժիններէ՝ առեւտրական զարգացում, ռազմավարութիւն, իրապաշտ արտաքին քաղաքականութեան հիմնում, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում:[11]
Բ. նստաշրջան
Խմբագրել22 Սեպտեմբեր 1996-ին Տէր Պետրոսեան երկրորդ անգամ ըլլալով կ'ընտրուի Հայաստանի Հանրապետութեան նախագահ, ինչ որ շատ մը միջազգային կազմակերպութիւններու եւ այլոց կողմէ կը նկատուի խարդախութիւն: 200,000 հոգի կ'իջնէ ցոյցի ընդդէմ Տէր Պետրոսեանի: Իր ընտրութենէն տարի մը ետք, ան պատկերասփռուած յայտարարութեամբ մը կ'արգիլէ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունէութիւնը, զայն նկատելով ահաբեկչական կազմակերպութիւն, երկրի անվտանգութեան սպառնալիք եւ քայքայման նպաստող կողմ:
Հրաժարական
ԽմբագրելԶանազան կողմերէ ճնշումի ենթարկուած, Լեւոն Տէր Պետրոսեան 3 Փետրուար 1998-ին կը ներկայացնէ իր հրաժարականը: Այս դէպքին պատճառներէն մէկը Լեռնային Ղարաբաղի հարցին լուծման նպատակով Ազրպէյճանի հետ կապը վերահաստատելու գաղափարն էր, իսկ այլ պատճառ մը կը նկատուի իր ղեկավարած կուսակցութեան վարած քաղաքականութիւնը:[11]
Վերադարձ
ԽմբագրելՀրաժարականը ներկայացնելէ ետք, Տէր Պետրոսեան ժողովուրդէն հեռու կը մնայ: Լուրեր կը տարածուին, թէ ան իր թեկնածութիւնը պիտի առաջադրէ Փետրուար 2003-ի նախագահական ընտրութիւններուն, սակայն ան ամբողջութեամբ կը նուիրուի գիտական ասպարէզին:
2008-ի ընտրութիւններ
Խմբագրել21 Սեպտեմբեր 2007-ին, մօտաւորապէս 10 տարուան բացակայութենէ ետք, Տէր Պետրոսեան Հայաստանի վերանկախացման 16-րդ ամեակին առիթով կ'արտասանէ ճառ մը, որուն մէջ ծանրօրէն կը քննադատէ Քոչարեանը: Ապա, 26 Հոկտեմբեր 2007-ին, Տէր Պետրոսեան իր թեկնածութիւնը կ'առաջադրէ 2008-ի նախագահական ընտրութիւններուն: Ան Քոչարեանի կառավարութիւնը կ'ամբաստանէ փտածութեամբ եւ հինգ տարուան ընթացքին 3-էն 4 միլիար տոլար գողութեամբ: Ան կը քննադատէ կառավարութեան յայտարարած տնտեսական աճը եւ կ'ըսէ թէ Քոչարեան եւ վարչապետ Սերժ Սարգսեան Լեռնային Ղարաբաղի հարցին շուրջ հասած են լուծումի մը, որ կը նմանի 10 տարի առաջ առաջադրուածին: Ընդդիմադիր կուսակցութիւններ նեցուկ կը կանգնին այս ժամանակ, ինչպէս Ստեփան Տեմիրճեանի ղեկավարած Հայաստանի Ժողովուրդի կուսակցութիւնը, Արամ Սարգսեանի Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը,[12] Սոցեալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը, Ժիրայր Սեֆիլեանի «Ազատագրում» շարժումը, «Նոր ժամանակներ» կուսակցութիւնը եւ Րաֆֆի Յովհաննիսեանի ղեկավարած Ժառանգութիւն կուսակցութիւնը:[13]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ Munzinger Personen
- ↑ Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ «Armenia - Independence»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ արտագրուած է՝ 2019-09-21
- ↑ 5,0 5,1 5,2 «Հայաստանի Հանրապետութեան առաջին Նախագահ - Գրադարան - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2019-09-21
- ↑ 6,0 6,1 6,2 «Armenian Presidential Candidates - Levon Ter-Petrossian, Karen Demirchyan, Artur Baghdasarian, Vazgen Manukyan, Artashes Geghamyan (Paperback): Books Llc: 9781158257119 | Books | Buy online in South Africa from Loot.co.za»։ www.loot.co.za։ արտագրուած է՝ 2019-09-21
- ↑ «Levon Ter-Petrossian»։ www.levonpresident.am։ արտագրուած է՝ 2019-09-21
- ↑ «Armenian Reporter:»։ web.archive.org։ 2013-05-30։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-30-ին։ արտագրուած է՝ 2019-09-21
- ↑ Geukjian, Ohannes. (2011)։ Ethnicity, nationalism and conflict in the South Caucasus : Nagorno-Karabakh and the legacy of Soviet nationalities policy։ Burlington, VT: Ashgate։ ISBN 9781409436317։ OCLC 769819317
- ↑ «Levon Ter-Petrossian»։ www.levonpresident.am։ արտագրուած է՝ 2019-09-21
- ↑ 11,0 11,1 {{Cite web|url=https://escholarship.org/uc/item/0c2794v4%7Ctitle=From Ter-Petrosian To Kocharian: Leadership Change in Armenia|website=https://escholarship.org/uc/item/0c2794v4%7Cauthor=Stephan H. Astourian|accessdate=2019-09-21
- ↑ «Armenian Ex-President Confirms Comeback Plans»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ արտագրուած է՝ 2019-09-21
- ↑ «ՀԻՄՆԱԿԱՆ - LevonforPresident.com»։ web.archive.org։ 2008-03-10։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-03-10-ին։ արտագրուած է՝ 2019-09-21