Կայծակ Առաքել
Կայծակ Առաքել (իսկական անունը՝ Տիգրան Ապաճեան), (1869 Բաբերդ- 1917 Երզնկա), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիտայի, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ։
Կայծակ Առաքել | |
---|---|
Ծննդեան անուն | Տիգրան Ապաճեան |
Ծնած է | 1969-ին |
Ծննդավայր | Բաբերդ |
Մահուան վայր | Երզնկա |
Ազգութիւն | հայ |
Մասնագիտութիւն | Ֆիտայի |
Կուսակցութիւն | ՀՅԴ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1869-ին Բաբերդ: Տակաւին պատանի տարիքին, Կայծակ Առաքել Երզնկայի մէջ կը միանայ Ռուբէն Շիշմանեանի (Տէրսիմի Քեռի)ի խումբին։
1896 թուականին կ'անցնի Կովկաս, ապա Պաքու: 1900-1903 թուականներուն կը փոխադրուի Կարս, ուր կը զբաղի Արեւմտեան Հայաստան զէնք փոխադրելով։ Ապա, 1903 թուականի Յունիսին, Թորգոմի /Թուման Թումեան/ ղեկավարած «Մրրիկ» խումբի կազմին մէջ ըլլալով կը հասնի Սասուն, ուր կը մասնակցի 1904 թուականի ինքնապաշտպանական կռիւներուն։ 1905-1906 թուականներուն, Հայ-թաթարական ընդհարումներու ժամանակ կը գործէ Երեւանի մէջ։ Այնուհետեւ, կը մասնակցի Իրանական յեղափոխութեան, ապա կ'անցնի Բաբերդ, Սեբաստիա եւ Վան։
1915 թուականին, ան Վանի ինքնապաշտպանութեան կազմակերպիչներէն մէկը կը հանդիսանայ, որպէս զինուորական խորհուրդի անդամ։ 1916-1917 թուականներուն Երզնկայի մէջ կը զբաղի հայ գաղթականներու փրկութեան գործով[1]։
Աղբիւրներ
Խմբագրել- «Ով Ով Է Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Երեւան, 2005։
- Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996, էջ 175։