Համօ Սահեան
Համօ Սահեան (14 Ապրիլ 1914, Լոռի - 17 Յուլիս 1993, Երեւան), հայ արեւելահայ բանաստեղծ։
Համօ Սահեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Հմայակ Սահակի Գրիգորյան[1] |
Ծնած է | 14 Ապրիլ 1914 |
Ծննդավայր | Լոռի |
Մահացած է | 17 Յուլիս 1993 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Ազրպէյճանի Պետական Մանկավարժական Համալսարան |
Մասնագիտութիւն | Գրող, թարգմանիչ |
Աշխատավայր |
Կոմունիստ (թերթ, Պաքու)[1] Աւանկարտ[1] «Ոզնի»[1] Գրական թերթ[1] |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Ստորագրութիւն |
Ծնած է Սիսեանի մօտ, գիւղացի ընտանիքի մը մէջ։ Դեռ պատանի՝ ընտանիքը փոխադրուած է Պաքու, ստացած՝ միջնակարգ ուսումը, աւարտած՝ մանկավարժական հիմնարկ ու գործած՝ մամուլի մէջ։ Միաժամանակ՝ լոյս ընծայած է քերթուածներու առաջին հատորները։
Սահեանի բանաստեղծութիւնները տպագրուած են դեռեւս 30-ական թուականներէն, սակայն համընդհանուր ճանաչման արժանացած է ռազմաճակատ եղած ընթացքին «Նայիրեան Դալար Բարտի» բանաստեղծութեամբ, զոր յատկանշական է Հայաստան երկրի հանդէպ կարօտի յուզական բռնկումով եւ անմիջականութեամբ։
1951-ին հաստատուած է Երեւան, ուր շարունակած է գործել մամլոյ («Աւանգարդ», «Ոզնի», «Գրական Թերթ») եւ վարչա-մշակութային հիմնարկներու մէջ, միւս կողմէն արտադրելով բանաստեղծական նոր գործեր։ Ունի նաեւ բանատեղծական գործերու՝ թարգմանական ճոխ վաստակ, ռուս եւ խորհրդային ժամանակաշրջանի այլ գրականութիւններէ։
Մահացած է Երեւան։