Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հիմնուած է 1890-ի օգոստոսին, այժմու Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մէջ։ Կազմուած է Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն անունով, նպատակ ունենալով համախմբել Արեւմտահայաստանի ազգային-ազատագրական պայքարին լծուած յեղափոխական բոլոր կուսակցութիւններն ու խմբաւորումները։ 1892-ին գումարուած իր Առաջին Ընդհանուր Ժողովին վերանուանուած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, կազմակերպական ապակեդրոնացումի հիմամբ վերածուելով գաղափարական ու բարոյական միաձոյլ նկարագրով կուսակցութեան։ Իբրեւ այդպիսին, Հ.Յ.Դ. գլխաւորած է եւ կը շարունակէ դրօշակիրը մնալ հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարին։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն | |
---|---|
Ղեկավար | Յակոբ Տէր-Խաչատուրեան |
Հիմնադրուած | Կաղապար:Wikidata/p571 |
Գաղափարախօսութիւն | Ընկերվար ժողովրդավար, Ձախ ազգայնականութիւն |
Թերթ |
Ամսագիր «Դրօշակ» Հեռուստաալիք «Երկիր Մեդիա» |
ՀՀ Ազգային Ժողով | Կաղապար:Տեղեկաքարտ Կուսակցություն/աթոռներ |
Լիբանանի խորհրդարան | Կաղապար:Տեղեկաքարտ Կուսակցություն/աթոռներ |
ԼՂՀ Ազգային ժողով | Կաղապար:Տեղեկաքարտ Կուսակցություն/աթոռներ |
Կայքէջ | Պաշտօնական կայքէջ |
Իր գործունէութեան առաջին իսկ օրերէն, Դաշնակցութիւնը եղած է շեշտակիօրէն գործի կուսակցութիւն՝ հայ ժողովուրդի մարտական բազուկը դառնալով։ Իր ծաւալած յեղափոխական եւ կազմակերպական եռուն գործունէութեամբ, Դաշնակցութիւնը զինած է մեր ժողովուրդը, պատրաստելով զայն ինքնապաշտպանութեան եւ համաժողովրդային ապստամբութեան։ Համիտեան բռնատիրութեան տապալման եւ Պարսկական սահմնադրական շարժման յաղթանակին մէջ կարեւոր դեր ունեցած է Հ.Յ.Դ.:
1907-ին գումարուած իր Չորրորդ Ընդհանուր Ժողովէն սկսեալ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ծաւալուն պայքար մղած է նաեւ Արեւելահայաստանի ու Կովկասի մէջ, ի խնդիր հայութեան ազգային-մշակութային եւ ընկերային-տնտեսական իրաւունքներու պաշտպանութեան։ Ծաւալուն պայքար մղած է յատկապէս հայ աշխատաւորութեան շահերու պաշտպանութեան ճակատին վրայ։ Իբրեւ ռուսական իրականութեան մէջ գործող ընկերվարական կուսակցութիւն, Հ.Յ.Դ. անդամակցած է Ընկերվարական Բ. Միջազգայնականին եւ ստացած է հայ ժողովուրդի ընկերվարական հոսանքը ներկայացնող լիիրաւ անդամի կարգավիճակ։ Այսպիսով, Դաշնակցութիւնը արժեւորած է թէ՛ Օսմանեան Թուրքիոյ եւ թէ Ցարական Ռուսաստանի լուծէն հայ ժողովուրդի ազգային ազատագրութեան դատերը։ 1918-ին ղեկավար դերակատարութիւն ունեցած է անկախութեան նուաճումին եւ Հայաստանի Հանրապետութեան կերտումին մէջ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի քաղաքական հանգանակը որդեգրելով։
1920-ի Դեկտեմբերին Հայաստանի անկախութեան կորուստէն եւ Հանրապետութեան խորհրդայնացումէն ետք, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դարձած է տարագիր կուսակցութիւն, մինչեւ 1932 ընդյատակեայ գործունէութիւն շարունակելով հանդերձ Հայաստանի մէջ։ Այնուհետեւ, մինչեւ 1988-ի Արցախեան Շարժման պոռթկումը, Հ.Յ.Դ. գործունէութեան առանցքը եղած են մէկ կողմէ Սփիւռքի ազգապահպանումն ու կազմակերպումը, իսկ միւս կողմէ՝ Հայ Դատի հետապնդումը իր զոյգ մակարդակներով.- առաջին՝ Հայկական Ցեղասպանութեան արդար հատուցման պահանջով պայքար Թուրքիոյ դէմ. երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի հայութեան ազգային եւ մարդկային իրաւունքներուն պաշտպանութիւնը ընդդէմ խորհրդային ամբողջատիրութեան։
Արցախեան Շարժումէն ետք, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վերահաստատած է համահայկական կազմակերպութեան իր տեղն ու դերակատարութիւնը հայ ժողովուրդի կեանքին մէջ։ Օժտուած է Հայաստանի, Արցախի, Ա.Պ.Հ. եւ արտասահմանեան 28 երկիրներու մէջ գործող կազմակերպական ծաւալուն ցանցով։ Կ՚առաջադրէ ամրապնդումը Հայաստանի եւ Արցախի հայկական զոյգ պետականութիւններուն իբրեւ կռուանները հայ ժողովուրդի ազգային իրաւունքներու ամբողջական վերականգնումին։
Աղբիւրներ եւ գրականութիւն
Խմբագրել- Վալադեան Վալադ, Հ. Յ. Դաշնակցութեան Չորրորդ ընդհանուր ժողովը, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1957, թիւ 4, էջ 9-22, թիւ 5, էջ 36-44, թիւ 6, էջ 42-52, թիւ 7, էջ 40-52:
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ա. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1984, 302 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Բ. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1985, 395 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 2007, 358 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Դ. հատ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1982, 384 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ե. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2007, 529 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Զ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2010, 559 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Է. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2010, 384 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ը. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2011, 496 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Թ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2012, 560 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ժ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2014, 544 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, ԺԱ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2015, 448 էջ։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, ԺԲ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2016, 464 էջ:
- Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, յաւելուած «Հայրենիք» ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Ա., Պոսթըն, 1934, 395 էջ։
- Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, յաւելուած «Հայրենիք» ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Բ., Պոսթըն, 1938, 464 էջ։
- Յայտարարագիր եւ որոշումներ Հ. Յ. Դաշնակցութեան 5-րդ ընդհանուր ժողովին, Ժընեւ, 1910, 32 էջ։
- Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան /1890-1950/, խմբ. Ս. Վրացեան, Բոստոն, 1950, 636 էջ։
- Վաթսունամեակ Հ. Յ. Դաշնակցութեան (1890-1950), խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1950:
- Յուշամատեան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. I. 1890-1914, Լոս-Անճելոս, 1992:
- Յուշամատեան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. II. 1914-1921, Լոս-Անճելոս, 1992:
- Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Ա., Աթէնք, 1991, Երեւան, 2001:
- Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Բ., Աթէնք, 1991, Երեւան, 2001:
- Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Գ., Աթէնք, 1991, Երեւան, 2001:
- Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Դ., Աթէնք, 1991, Երեւան, 2001:
- Գրիգորյան Հովիկ, Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թվականներին, Երևան, 2002, 96 էջ, - http://www.armin.am/images/menus/1084/H-Grigoryan.pdf
- Գրիգորյան Հովիկ, Հայոց ազատամարտի զինման եւ ֆինանսավորման խնդիրը /1890-1908 թթ./, Երեւան, 2004, 112 էջ։
- Գիւզալեան Գ., Հայ քաղաքական մտքի զարգացումը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը, Փարիզ, 1927, 158 էջ։
- Գեւորգյան Համլետ, Ազատագրական պայքարի ռազմավարությունը եւ էջեր նրա հերոսապատումից, Երեւան, 2012, 598 էջ, - http://www.armin.am/images/menus/1989/Azatagr_payqar.pdf
- Գեւորգյան Համլետ, Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը, Երեւան, 2010, 528 էջ - http://www.armin.am/images/menus/2005/Kovkasyan_Chakat.pdf
- Լազեան Գաբրիէլ, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 397 էջ։
- Խուդինյան Գևորգ, Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երեւան, 2000, 227 էջ։
- Խուդինյան Գևորգ, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն /ակունքներից մինչեւ 1895 թվականի վերջերը/, Երեւան, 2006, 439 էջ, - http://www.arfd.info/hy/docs/G%20Khutinian%20-%20HHD%20Qnnakan%20Patmutyun.pdf Archived 2017-12-15 at the Wayback Machine.
- Համբարյան Ազատ, Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում 1898-1908 թթ., Երեւան, 1999, 478 էջ։
- Ներսիսյան Աշոտ, Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում, Երեւան, 1999, 130 էջ։
- Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. /1898-1908 թթ./, Պէյրութ, 2008, 400 էջ։
- Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Գ. /1908-1918 թթ./, Պէյրութ, 2011, 360 էջ։
- Նորեան Ա., Դրուագներ Հ. Յ. Դաշնակցութեան գործունէութիւնից. Ա. տասնամեակ, Բոստոն, 1917, 492 էջ։
- Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Թեհրան, 1981, Երեւան, 1992, 536 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
- Տասնապետեան Հր., Պատմութիւն հայ յեղափոխական շարժման եւ Հ. Յ. Դաշնակցութեան, Պէյրութ, 2009, 504 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/280/Patmutyun%20_%20HYSH%20ev%20HYD.pdf
- Հակոբյան Կարապետ, ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի գործունեությունը 1904-1912 թվականներին, «Պատմություն և մշակույթ /հայագիտական հանդես/», Երեւան, ԵՊՀ, 2013, թիվ Բ., էջ 133-151:
- Հակոբյան Կարապետ, ՀՅԴ Կարսի եւ Ալեքսանդրապոլի Կենտկոմների գործունեությունը զենք ու զինամթերք հայթայթելու եւ Երկիր փոխադրելու ուղղությամբ /1892-1908 թթ./, Պատմություն եւ մշակույթ /հայագիտական հանդես/, Երեւան, ԵՊՀ, 2013, թիվ Ա., էջ 108-119:
- Պողոսյան Կարո, Պողոսյան Ստեփան, Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 1, Երեւան, 2000:
- Ղազարյան Հայկ, Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, հատ. 1, Երեւան, 2004:
- Վրացեան Սիմոն, Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1928, Պէյրութ, 1968, Թեհրան, 1982: - http://www.historyofarmenia.am/images/menus/286/HH_Simon%20Vracyan.pdf
- Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Պէյրութ, 1968: - http://www.historyofarmenia.am/images/menus/347/Alexandr%20Xatisyan-HH%20cagumn%20u%20zargacum@1.pdf
- Հակոբյան Արարատ, ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը, Երեւան, 1994:
- Հակոբյան Արարատ, Հայաստանի Խորհրդարանը եւ քաղաքական կուսակցությունները /1918-1920 թթ./, Երեւան, 2005: - http://www.historyofarmenia.am/images/menus/285/Hayastani%20Khorhrdaynacum@%20ev%20qaxaqakan%20kusakcutyunner@.pdf
- Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. /փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու/, Երեւան, 2000:
- Հ. Յ. Դաշնակցության մեծ դատավարության թղթածրարները, խմբ. Ա. Հարությունյան, «Վէմ (համահայկական հանդես)», Երեւան, 2009, թիւ 1 (26), էջ 155-172, թիւ 2 (27), էջ 144-170, թիւ 3 (28), էջ 165-185, 2010, թիւ 1 (29), էջ 149-165, թիւ 2 (30), էջ 166-184, թիւ 3 (31), էջ 184-196, թիւ 4 (32), էջ 186-194, 2011, թիւ 1 (33), էջ 193-205, թիւ 2 (34), էջ 193-216, թիւ 3 (35), էջ 221-240, թիւ 4 (36), էջ 182-209:
- Հայաստանի անկախության հռչակումը եւ իշխանության կենտրոնական մարմինների ձեւավորումը (1918 թ. մայիս-հուլիս), (փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու), խմբ. Հ. Սուքիասյան, 2009:
- Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատ. 1, Երեւան, 2005, 604 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/934/Hayastani_harapetutyun.pdf
- Հ. Յ. Դաշնակցությունը եւ Խորհրդային իշխանությունը /փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու/, կազմեց՝ Վլ. Ղազախեցյան, Երեւան, 1999, 370 էջ - http://www.historyofarmenia.am/images/menus/325/HYD_ev%20Khorhrdayin%20Ishxanutyunnr@.pdf
Տե՛ս Նաեւ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- ՀՅԴ պաշտօնական Կայք Archived 2018-08-29 at the Wayback Machine.