Միխէիլ Ծերեթելի
Միխէիլ Գէորգիի Ծերեթելի (23 Դեկտեմբեր 1878, Ցխրուկվեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 2 Մարտ 1965, Միւնիխ, Պաւարիա, Գերմանիոյ արեւմտեան շրջան), վրացի իշխան, պատմաբան, բանասէր, սոցիոլոգ, հրապարակախօս ու դիւանագէտ։
Միխէիլ Ծերեթելի վրաց.՝ მიხეილ (მიხაკო) გიორგის ძე წერეთელი | |
---|---|
| |
Ծննդեան անուն | վրաց.՝ მიხეილ წერეთელი |
Նաեւ յայտնի է իբրեւ | Baton[1] եւ მ. სანგალა |
Ծնած է | 23 Դեկտեմբեր 1878 |
Ծննդավայր | Ցխրուկվեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 2 Մարտ 1965 (86 տարեկանին) |
Մահուան վայր | Միւնիխ, Պաւարիա, Գերմանիոյ արեւմտեան շրջան |
Քաղաքացիութիւն | Վրաստան |
Ուսումնավայր | Հայտելպըրկի Համալսարան |
Մասնագիտութիւն | դիւանագէտ, հնաբան, պատմաբան, համալսարանի դասախօս, արեւելագէտ |
Աշխատավայր |
Համպոլտթ Համալսարան Թիֆլիսի Պետական Համալսարան |
Կուսակցութիւն | Tetri Giorgi? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄիխէիլ Ծերեթելին ծնած է 1878 թուականին Ցխրուկվեթի գիւղին մէջ։ 1911 թուականին աւարտած է Հէյտելպերգի համալսարանը։ 1913 թուականին պաշտպանած է դիսերտացիա։ 1914-1918 թուականներուն դասաւանդած է Հէտելպերգի համալսարանին մէջ։ Անոր հետ միաժամանակ 1914-1917 թուականներուն եղած է Վրաստանի անկախութեան կոմիտէի առաջնորդներէն մէկը։ Գաղտնի այցելած է Վրաստան՝ բանակցութիւններ վարելու վրացի մենշեւիկներու առաջնորդ Նոյ Ժորդանիայի հետ։
1918 թուականին Վրաստանի անկախութեան հռչակումէն ետք, եղած է Վրաստանի Ժողովրդական Հանրապետութեան դեսպանը Շուէտի ու Նորվեկիոյ մէջ, իսկ 1919 թուականին վերադարձած է Վրաստան՝ աշխատելու որպէս Թիֆլիսի համալսարանի մասնագէտ։
Խորհրդային զօրքերու կողմէն Վրաստանի գրաւումէն ետք՝ Մարտ 1921 թուականէն նորէն արտագաղթած է։ 1921-1933 թուականներուն եղած է Պրիւսելի համալսարանի, իսկ 1933-1945 թուականներուն՝ Հումպոլտթի համալսարանի մասնագէտ։ 1945 թուականէն ապրած ու աշխատած է Միւնխենի մէջ։
Արտասահմանի մէջ ապրելու տարիներուն եղած է Եւրոպայի մէջ վրացի քաղաքական վտարանդիներու կազմակերպութեան՝ Վրացական ազգային կոմիտէի անդամ։ 1925-1954 թուականներուն եղած է «Թէթրի Կիորկի» («սպիտակ Գիորգի») վրացական հայրենասիրական քաղաքական կազմակերպութեան առաջնորդներէն մէկը։
Գիտական գործունէութիւն
ԽմբագրելՄիխէիլ Ծերեթելիի գիտական աշխատութիւնները նուիրուած են Վրաստանի ու Կովկասի պատմութեանը։ Ան մասնաւորապէս հրատարակած է շումերերէնի ու վրացերէնի համեմատական վերլուծութիւնը (մենագրութիւն «շումերերէն ու վրացերէն», Թիֆլիս, 1912, վրացերէն, անգլերէն թարգմանութիւնը՝ Լոնտոնի «Journal of the Royal Asiatic Societyէ ամսագրին մէջ, համ. 45-48, 1913-1916), մենագրութիւն «Խեթերու երկիրը, անոր ժողովուրդները, լեզուները, պատմութիւնն ու մշակոյթը» (Իսթանպուլ, 1924, վրացերէն), տպագրած է «Վրաստանն ու համաշխարհային պատերազմը» (գերմաներէն՝ Georgien und der Weltkrieg, Ցիւրիխ (այլ տուեալներով՝ Փոթստամ), 1915) եւ «Կովկասի ռասայական ու մշակութային խնդիրները» (գերմաներէն՝ Rassen- und Kulturprobleme des Kaukasus, Պերլին, 1916, Գերմանա-վրացական միութեան հրատարակութիւն) գիրքերը։ 1955 թուականին Ծերեթելին հրատարակած է Շօթա Ռուսթաւելիի «Ընձենաւորը» պօէմը գերմաներէն:
Աշխատութիւններ
Խմբագրել- Sumerian and Georgian: a study in comparative philology // JRAS, 1913-1916 - № 45-48.
- Georgien und der Weltkrieg. [Potsdam], [1915] (2-րդ հրատարակություն՝ Weimar: Kiepenheuer, 1916, անգլերէն՝ Georgia and the war. Zürich: Orient Publishing Company, 1916).
- La Géorgie et la guerre actuelle. Zürich: Orient-Verl., 1915 (2-е издание - Lausanne: Libraire Nouvelle, 1917).
- Rassen- und Kulturprobleme des Kaukasus // Osteuropäische Zukunft, 1916 - № 3-5. S. 38-40, 57-59, 75-78.
- Rassen- und Kulturprobleme des Kaukasus. Berlin: Welt-Verlag, 1916.
- Les droits du peuple géorgien: rapport présenté au IIIe congrès de l’Union des Nationalités tenu à Lausanne au mois de juin 1916. Lausanne: Union des Nationalités, 1916.
- Die Befreiung Polens und das Nationalitätenprinzip bei den Zentralmächten und bei der Entente. Bern: F. Wyss, 1917.
- Die Rechte Georgiens. Berlin: Der neue Orient, 1917.
- Gilgamesiani. Babilonusi eposi. Istanbul, 1924.
- Die neuen ḫaldischen Inschriften König Sardurs von Urarṭu (um 750 v. Chr.): Ein Beitrag zur Entzifferung des Ḫaldischen. Heidelberg: C. Winter, 1928.
- Études Ourartéennes. Paris: Pr. Univ. de France, 1953-1959.
- Das Leben des Koenige Dawith (Dawith II. 1089-1125)// Bedi Kartlisa (Revue de Kartvelologie), 1957 - № 2-3, pp. 45–73.
- Das Sumerische und das Georgische // BK, 1959 - № 32-33.
Գրականութիւն
Խմբագրել- Леван З. Урушадзе, К истории грузинской ратриотической политической организации «Тетри Гиорги».- Ж. «Амирани», XXI, Монреаль-Тбилиси, 2009, ст. 166-204 (վրացերեն),
- Լեւան Զ. Ուրուշաձէ, Հոգիի անմահութիւն (Միխակո Ծերեթելի), «Արտանուջի» հրատարակչութիւն, Թիֆլիս, 2012, 258 էջ (վրացերեն):