Մկրտիչ Անանեան
Հայ բանասէր եւ բառարանագիր
Մկրտիչ Անանեան (1715, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1777, Թեսաղոնիկէ, Օսմանեան Կայսրութիւն), հայ բանասէր, բառարանագիր։
Մկրտիչ Անանեան | |
---|---|
Ծնած է | 1715 |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1777 |
Մահուան վայր | Թեսաղոնիկէ, Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Ս. Ղազար կղզի |
Մասնագիտութիւն | բանասէր, բառարանագիր |
Ծնած է Կ․ Պոլիս։ Կրթութիւն ստացած է Վենետիկի Սուրբ Ղազար վանքէն ներս։ 1759-ին լոյս ընծայած է աղօթագիրք մը։ Եղած է Մխիթար Սեբաստացիի աշակերտը։ 1769-ին Վենետիկի մէջ լոյս է ընծայած է «Բառարան Աշխարհաբարէ Գրաբար» գիրքը։ Մահացած է Սալոնիկ քաղաքին մէջ[2]։
1756-1758 թուականներուն Կ․ Պոլսոյ մէջ քարոզիչի պաշտօն կը վարէ, ուրկէ կը վերադառնայ Վենետիկ, իսկ այնտեղէն ալ կ'ուղարկուի Հռոմ, իբրեւ ներկայացուցիչ Վենետիկի Մխիթարեաններուն։ 1766-ի կը ձգէ այդ պաշտօնը եւ Վենետիկ կը վերադառնայ։ 1775-ին կրկին Կ․ Պոլսի կը ղրկուի, սակայն իր անխոհեմ ընթացքի համար մի քանի ամիսէն Թեսաղոնիկէ կ'աքսորուի, ուր եւ կը մահանայ 1777-ի Սեպտեմբեր 6-ին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան — 1973. — ISBN 978-5-550-00265-0
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երեւան: «Հայաստան»։ էջ 94