Յարութիւն Արարատեան
Յարութիւն Արարատեան (Աստուածատրեան, յայտնի է նաեւ որպէս Արտեմի Արարատեան, 20 Ապրիլ 1774[1][2], Վաղարշապատ[1][2] - 1831[1][2]), հայ գրող։
Յարութիւն Արարատեան | |
---|---|
Ծնած է | 20 Ապրիլ 1774[1][2] |
Ծննդավայր | Վաղարշապատ[1][2] |
Մահացած է | 1831[1][2] |
Քաղաքացիութիւն |
Երևանի խանություն Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | յուշագրող |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Վաղարշապատ։ Հայրը քարտաշ էր։ Սկզբնական կրթութիւնը ստացած է Սուրբ Էջմիածին վանքի կազմարարի եւ միաբաններու քով, իսկ յետոյ՝ Յովհաննէս Ա. քահանայ Ոսկերչեանին աշակերտած է։ Ապա անցնելով Աստրախան, սորված է ռուսերէն ու շրջած՝ Ռուսիոյ խորքերը։ 1797-ին հասած է Ս. Փեթերսպուրկ։ Հոն մտած է պետական ծառայութեան մէջ եւ արագօրէն բարձրանալով անոր աստիճաններէն, կը հասնի իսկական պետական խորհրդականի կոչման։
Ռուսաստանէն անցած է Եւրոպա։ Ժամանակ մը Փարիզի ապրած է, ուր սորված է ֆրանսերէն , ապա՝ Յովհաննէս Ա.. ք. Ոսկերչեանի «Ժամանակագրութիւն»ը (1751-էն 1804) ֆրանսերէնի թարգմանած է։
Արարատեան իր կեանքը ճամբորդութեան մէջ անցուցած է։ Կը կարծուի, որ մեռած ու թաղուած է 1825-ի եւ 1835-ի միջեւ, Լիմ անապատին մէջ (Աղթամար կղզի)։
Աշխատութիւններ
Խմբագրել- «Արտեմի Արարատեանի կեանքը» (1881)
- «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», 1892, թրգմ. Պերճ Պռօշեան
Յայտնի է 1813 թուականին «Արտեմի Արարատեանի կեանքը» (ռուս.՝ Жизнь Артемия Араратского) յուշագրութիւնը, որ Կովկասի պատմութեան լաւագիյն սկզբնաղբիւրներէն մէկը կը համարուէր մինչեւ 19-րդ դարու վերջը։
Աղբիւր
Խմբագրել- Բառարան Հայ Գրականութեանց, Հայկ Տէր-Աստուածատուրեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 141:
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.