Պերճ Զէյթունցեան
Պերճ Զէյթունցեան (18 Յուլիս 1938[1][2][3], Աղեքսանդրիա, Եգիպտոս[2][3] - 21 Օգոստոս 2017[4][1], Երեւան, Հայաստան), արձակագիր, թատերագիր, հրապարակախօս եւ թարգմանիչ։
Պերճ Զէյթունցեան | |
---|---|
| |
Ծնած է | 18 Յուլիս 1938[1][2][3] |
Ծննդավայր | Աղեքսանդրիա, Եգիպտոս[2][3] |
Մահացած է | 21 Օգոստոս 2017[4][1] (79 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Եգիպտոսի թագավորություն Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր |
Փիդիկորսքի օտար լեզուներու ուսումնարան[2] Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ? |
Մասնագիտութիւն | գրագէտ, թարգմանիչ, հրապարակախօս, հեղինակ |
Աշխատավայր |
Հայֆիլմ Պատկերասփիւռի ժապաւէններու «Երեւան» արուեստանոց Հայաստանի Գրողներու Միութիւն[2] |
Վարած պաշտօններ | Մշակոյթի Նախարար[3] |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն եւ Տիբերինա ակադեմիա?[3] |
Երեխաներ | Զարմինէ Զէյթունցեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԶէյթունցեան ծնած է 1938-ին, Աղեքսանդրիա (Եգիպտոս): Ան 1948-ի հայրենադարձողներէն էր:
Աւարտած է Երեւանի Ղազարոս Աղայեանի անուան միջնակարգ դպրոցը, իսկ 1963-ին՝ Փիդիկորսքի օտար լեզուներու ուսումնարանը:
1963-1964 թուականներուն հետեւած է Մոսկուայի բարձրագոյն բեմագրութեան դասընթացքներուն:
1965-1968 թուականներուն եղած է «Հայֆիլմ» արուեստանոցի խմբագիրը, ապա, 1965-1975՝ հեռուստաֆիլմերու «Երեւան» արուեստանոցի գլխաւոր խմբագիրը։
1975-1986, վարած է Հայաստանի գրողներու միութեան քարտուղարի պաշտօնը[5]: Եղած է Հայաստանի մշակոյթի առաջին նախարարը՝ 1991-1992:
Գրական ստեղծագործութիւններ
ԽմբագրելԻր առաջին գիրքը տպագրուած է 1956-ին: Հեղինակ է 12 թատերախաղերու, որոնք բեմադրուած են Երեւանի թատրոններուն մէջ:
Գիրքերը թարգմանուած են 11 լեզուներու, ներառեալ՝ ռուսերէնի, անգլերէնի, ֆրանսերէնի եւ արաբերէնի:
Պարգեւներ եւ մրցանակներ
ԽմբագրելԶէյթունցեան պետական մրցանակի կրկնակի դափնեկիր եղած էր, մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հռոմի արուեստներու եւ հասարակական գիտութիւններու «Տիբերինա» ակադեմիոյ պատուաւոր անդամ:
2007-ին, Պերճ Զէյթունցեանին յանձնուած է Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձր շքանշանը:
Ան արժանացած է նաեւ «Հայ արուեստի ասպետ», ինչպէս նաեւ «Երեւանի պատուաւոր քաղաքացի» կոչումներուն:
2013-ին Հայաստանի վարչապետին որոշումով, Պերճ Զէյթունցեան պարգեւատրուած է Հայաստանի վարչապետի յուշամետալով: 2016–ին՝ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25 ամեակին առիթով, հայ գրականութեան եւ մշակոյթի զարգացման գործին մէջ իր ներդրած մեծ աւանդին համար Պերճ Զէյթունցեան պարգեւատրուած է Պատուոյ շքանշանով:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 4,0 4,1 4,2 Perch Zeytuntsyan dies aged 79
- ↑ «Perch Zeytuntsyan to celebrate 75th anniversary with friends»։ armenpress.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-08-31