Սաատ Հարիրի
Սաատ Հարիրի (արաբերէն՝ سعد الدين رفيق الحريري) (18 Ապրիլ 1970, Ռիատ, Սէուտական Արաբիա) լիբանանցի քաղաքական գործիչ եւ Դեկտեմբեր 2016-էն ի վեր Լիբանանի վարչապետն է: Ան նաեւ Լիբանանի վարչապետի պաշտօնը վարած է Նոյեմբեր 2009-էն Յունիս 2011: Ան երկրորդ զաւակն է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիք Հարիրիի, որ սպաննուած է 2005-ին: 2005-էն ի վեր, ան ղեկավարն է Մուսթաքպալ Հոսանքին: Ան կը նկատուի 14 Մարտի շարժման ամէնէն ազդեցիկ անձը:[3] 3 տարի Լիբանանէն դուրս ապրելէ ետք՝ 2014-ին կը վերադառնայ Լիբանան[4][5][6] եւ Նոյեմբեր 2016-ին կը հռչակուի երկրին վարչապետը: 4 Նոյեմբեր 2017-ին ան կը ներկայացնէ իր հրաժարականը,[7] որ սակայն յետս կը կոչէ 5 Դեկտեմբեր 2017-ին:[8]
Սաատ Հարիրի արաբերէն՝ سعد الدين رفيق الحريري | |
---|---|
| |
Ծնած է | 18 Ապրիլ 1970 |
Ծննդավայր | Ռիատ, Կաղապար:Country data Սաուդյան Արաբիա Սէուտական Արաբիա |
Քաղաքացիութիւն | լիբանանցի, սէուտցի |
Ազգութիւն | Լիբանանցի |
Կրօնք | Իսլամ |
Ուսումնավայր | Ճորճթաուն Համալսարան |
Մասնագիտութիւն | Առեւտրական Վարչագիտութիւն |
Աշխատավայր | Լիբանանի վարչապետ |
Վարած պաշտօններ | Լիբանանի վարչապետ, Լիբանանի վարչապետ[1] եւ Լիբանանի Խորհրդարանի Անդամ |
Կուսակցութիւն | Ապագայի շարժում?[2] |
Ամուսին | Լարա Պաշիր Ըլ Ազըմ |
Ծնողներ | Ռաֆիք Հարիրի եւ Նատա Պուսթանի |
Երեխաներ | Հուսամ, Լուլուա, Ապտիւլ Ազիզ |
Կայքէջ |
Կաղապար:Url Կաղապար:Url Կաղապար:Url |
Վաղ Տարիներ
ԽմբագրելՍաատ Հարիրի ծնած է 18 Ապրիլ 1970-ին, Ռիատ, Սէուտական Արաբիա:[9][10] Ան զաւակն է Ռաֆիք Հարիրիի եւ Նիտա Պուտթանիի, որ ազգութեամբ իրաքցի է:[11] Իր մայրենի լեզուն արաբերէնն է, որմէ բացի ան նաեւ կը խօսի անգլերէն եւ ֆրանսերէն:1992-ին, աւարտած է Ճորճթաուն Համալսարանի ՄաքՏանօ Առեւտրական Դպրոցը՝ մասնագիտանալով առեւտրական վարչագիտութեան մէջ:[12] Ապա, վերադարձած է Սէուտական Արաբիա՝ իր հօր գործը շարունակելու նպատակով մինչեւ իր հօր սպաննութիւնը՝ 2005:
Առեւտրական Աշխատանքներ
ԽմբագրելՆախքան քաղաքականութեան մէջ մտնելը, ան գործադիր կոմիտէութեան տնօրէնն էր Օժեր Թելեքոմ-ի, որ կը զբաղի հաղորդագրութեան աշխատանքներով Միջին Արեւելքի եւ Ափրիկէի մէջ։ Ան նաեւ տնօրէնն էր Օմնիա Հոլտինկսի եւ անդամ Օժեր Ինթերնասիոնալ Անթրըփրի տը Թրաւօ Ինթերնասիոնոյի (ֆրանսերէն՝ Oger International de Travaux Internationaux, Սէուտական Օժերի, Սէուտական Դրամարկութեան Դրամատան, Սէուտական Պրպտումի եւ Մարքեթինկի Խումբի եւ Մուսթաքպալ պատկերասփիւռի կայանի:[13]
Քաղաքական Ասպարէզ
Խմբագրել20 Ապրիլ 2005-ին, Հարիրի ընտանիքը կը յայտարարէ, թէ Սաատ Հարիրի պիտի ղեկավարէր Մուսթաքպալ Հոսանքը, որ Սիւննի իսլամներու շարժում մըն է՝ հիմնուած իր հօր կողմէ:ref name=mpol/>[14] Ան նաեւ ղեկավարն է 14 Մարտի շարժման, որ հակամարտութեան խումբն է ընդդէմ Մայրիի Յեղափոխութեան արաբերէն՝ ثورة الأرز եւ Արեւելքի աջակցութեամբ, 2005-ին սուրիական զինուորութիւնը կը նահանջէ 29 տարի այնտեղ մնալէ ետք:
Նախարարապետութիւն
Խմբագրել9 Նոյեմբեր 2009-էն մինչեւ 13 Յունիս 2011 Հարիրի եղած է Լիբանանի վարչապետը:
Կառավարութեան Անկում
Խմբագրել12 Յունուար 2011-ին՝ Օւըլ գրասենեակի մէջ ԱՄՆ-ի նախագահ Պարաք Օպամայի հետ նկարուելէ քանի մը վայրկեան ետք, հակառակորդ կուսակցութիւններ կը հրաժարին կառավարութենէն, եւ որոշում չկայանալուն պատճառով կառավարութիւն անկում ունեցաւ: Հըզպալլահ եւ իր դաշնակիցները քաշուեցան Ռաֆիք Հարիրիի սպաննութեան շուրջ քաղաքական ճնշումներու պատճառով: Հըզպալլահ նաեւ ամբաստանուած է Հարիրիի սպաննութեամբ:[15] Hezbollah operatives had been accused of the assassination of Rafic Hariri.[15]
Հարիրի 4 ամիս շարունակեց վարել վարչապետի պաշտօնը: 13 Յունիս 2011-ին լիբանանեան նոր կառավարութիւն կազմուեցաւ՝ վարջապետ նղանակուելով Նաժիպ Միքաթի: Միքաթի ստեղծեց 8 Մարտի մղող քաղաքական հակազդեցութիւն:[15]
Սուրիական Բանտարկութեան Հրովարտակ
Խմբագրել12 Դեկտեմբեր 2012-ին, Սուրիա հրատարակած Հարիրիի բանտարկութեան, Մուսթաքպալ պլոքի պատգամաւոր Օքապ Սաքր եւ Սուրիական Ազատ Բանակի պաշտօնեայ Լուայ Ըլ Մոքտատ Սուրիոյ հակառակորդ խումբեր հովանաւորելու եւ մարզելու յանցանքներով:[16] Հարիրի իր խօսքին մէջ Սուրիոյ նախագահ Պաշշար Ասատը նկարագրած է իբրեւ «հրէշ»:
Երկրորդ Վարձակալութիւն
ԽմբագրելԵրկու ու կէս տարի Լիբանան հանրապետութեան նախագահ ընտրելու կարգավիճակի մէջ մնալէ ետք, 8 Մարտի կողմնակից Միշել Աուն կ'ընտրուի նախագահ ու կը ստորագրէ համաձայնագիր մը, որով Հարիրի երկրորդ անգամ ըլլալով կը ստանձնէ վարչապետի պաշտօնը 18 Դեկտեմբերին:[17][17]
4 Նոյեմբեր 2017-ին, մահափորձէ մը վախնալով, Սէուտական Արաբիայէն կը ներկայացնէ իր հրաժարականը[7][18], զորս սակայն ամիս մը ետք յետս կը կոչէ:[8]
Պարգեւներ
Խմբագրել2007-ին, Հարիրի Ֆրանսայի նախագահ Ժաք Շիրաքի կողմէ պարգեւատրուած է Պատուաւոր լէգէոնի շքանշանով:[13]
Անձնական Կեանք
ԽմբագրելՀարիրի կը կրէ երկու երկրի քաղաքացիութիւն՝ Լիբանանի եւ Սէուտական Արաբիոյ:[19] 1998-էն ի վեր ամուսնացած է Լարա Պաշիր Ըլ Ազըմի հետ, որ սուրիացի ազնուական ընտանիքէ է եւ ունի երեք զաւակ՝ Հուսամ (ծնեալ՝ 1999-ի), Լուլուա (ծնեալ՝ 2001-ի) եւ Ապտիւլ Ազիզ (ծնեալ՝ 2005-ի):[11] Ապահովական պատճառներով 2011-էն 8 Օգոստոս 2014 ապրած է Փարիզ:[3][20]
2011-ին, ան նկատուած է աշխարհի 595-րդ ամէնէն հարուստ մարդը՝ ունենալով 2 միլիառ տոլար հարստութիւն:[21]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ CNN: Lebanon's Prime Minister resigns, plunging nation into new political crisis, By Chandrika Narayan
- ↑ https://www.workwithdata.com/person/saad-hariri-1970
- ↑ 3,0 3,1 «Lebanon and Syria: Peering into the abyss»։ The Economist։ 27 October 2012։ արտագրուած է՝ 5 January 2013
- ↑ «Hariri Back in Lebanon for First Time in 3 Years His nephew's name is Sultan Al Shaikh»։ Lebanon News.Net։ արտագրուած է՝ 8 August 2014
- ↑ «News article»։ Al Hadath (Al Arabiya)։ 8 August 2014
- ↑ News presenter (8 August 2014)։ Prime Time News - 08/08/2014 (Video)։ MTVLebanonNews via YouTube։ արտագրուած է՝ 25 February 2016
- ↑ 7,0 7,1 Սաատ Հարիրի վախնալով սպաննուելէ կը հրաժարի կառավարութենէն
- ↑ 8,0 8,1 Մէջբերման սխալ՝ Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedwithdrawal
- ↑ «His Excellency Deputy Saadeddine Rafiq Hariri»։ Arab Decision
- ↑ «The world's billionaires 2008: #334 Saad Hariri»։ Forbes։ 3 May 2008
- ↑ 11,0 11,1 Vloeberghs Ward (July 2012)։ «The Hariri Political Dynasty after the Arab Spring»։ Mediterranean Politics (Taylor and Francis) 18 (2): 241–248։ doi:10.1080/13629395.2012.694046. Pdf.
- ↑ «Hind Hariri is world's youngest billionaire»։ The Daily Star։ 11 March 2006
- ↑ 13,0 13,1 Salihovic Elnur (5 October 2015)։ Major Players in the Muslim Business World։ Univedrsal Publishers։ էջ 128։ ISBN 9781627340526
- ↑ Mallat Chibli։ Lebanon's Cedar Revolution An essay on non-violence and justice։ Mallat։ էջ 122։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-02-ին։ արտագրուած է՝ 2017-08-14
- ↑ 15,0 15,1 15,2 Simon Kevin (2012)։ «Hezbollah: Terror in Context»։ Olin College of Engineering։ արտագրուած է՝ 2 July 2012
- ↑ Dakroub Hussein (13 December 2012)։ «Hariri calls Assad ‘monster,’ rejects warrants»։ The Daily Star։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 30 December 2018-ին։ արտագրուած է՝ 13 December 2012
- ↑ 17,0 17,1 «New Cabinet in Lebanon vows to 'preserve stability'»։ Gulf News (Beirut)։ AFB։ 19 December 2016։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 11 January 2017-ին։ արտագրուած է՝ 23 December 2016
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-16-ին։ արտագրուած է՝ 2017-11-14
- ↑ Rola el Husseini (15 October 2012)։ Pax Syriana: Elite Politics in Postwar Lebanon։ Syracuse University Press։ էջ 261։ ISBN 978-0-8156-3304-4։ արտագրուած է՝ 8 March 2013
- ↑ «Hassan Nasrallah answers Saad Hariri's speech: "Saad Hariri insulted his own father"»։ Iloubnan։ 17 February 2013։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 3 March 2013-ին։ արտագրուած է՝ 11 March 2013
- ↑ Saad Hariri profile - Forbes Retrieved April 2011.