Սեդա Ազնաւուր
Սեդա Ազնաւուր (21 Մայիս 1947, Փարիզ, Ֆրանսա), ֆրանսահայ երգչուհի եւ արուեստագէտ, Շարլ Ազնաւուրի աւագ դուստրը։
Սեդա Ազնաւուր ֆրանսերէն՝ Seda Aznavour | |
---|---|
| |
Ծնած է | 21 Մայիս 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսա |
Քաղաքացիութիւն |
Ֆրանսա Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Հայ[1] |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն եւ անգլերէն |
Ուսումնավայր | Դպրոցասէր Տիկնանց Վարժարան |
Մասնագիտութիւն | դերասանուհի, երգչուհի |
Ծնողներ | հայր՝ Շարլ Ազնաւուր |
Կենսագրութիւն
ԽմբագրելՈւսանած է Փարիզի հայ կուսանաց քոլէժին մէջ։ Յաճախած է երաժշտական դպրոցներ։ 1960-ականներուն սկսած է իր երաժշտական ասպարէզը, իբրեւ ռատիոյի եւ հեռուստատեսութեան երգչուհի, ապա հրապարակած է իր առաջին ձայնասկաւառակը՝ «Rien Que Nous», Տէյվիտ Ալեքսանտր Winter-ի հետ: Ան գրած է «Սաֆօ» (1970) ֆիլմի երգացանկը, իսկ երգեպը գրած է Ճորճ Կառվարենցը։ Սեդա Ազնաւուր նաեւ նկարահանուած է ֆրանսական քանի մը ֆիլմերու մէջ[2]:1960-ականներուն տեղափոխուած է ԱՄՆ, համերգներ տուած է Ուիլիամ Սարոյեանի դստեր՝ Լիւսիի հետ։ 1988-ին հրապարակած է հայկական աւանդական երգերու ալպոմ։ Իր հօր հետ հայերէնով երգած է Սայեաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։
Ալպոմներ
Խմբագրել- Suis le soleil, United Artists Records
- On ne valse plus à Vienne, FTC / Discodis
- Les marins, FTC
- Juste un dernier verre, FTC / Sofrason - Saïga
- Pour moi toute seule, United Artists Records
- Rien que nous, (David Alexandre WINTER et Seda AZNAVOUR), 1971, Barclay
- Peut-être…!, 1971, Barclay
- Les champignons hallucinogènes, 1972
- Chants traditionnels Armeniens, 1988, MusArm
Ֆիլմեր
Խմբագրել- La Part des lions (The Lion's Share, 1971)
- Paris au mois d'août (Paris in August, 1966)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 74–75. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ https://imusic.am/ar/YVQGtRV6
Յղումներ
Խմբագրել- Սեդա Ազնաւուրը Էյ Վի Փրոտաքշն կայքին մէջ Archived 2021-06-27 at the Wayback Machine.
- Seda Aznavour: Discography
- Seda Aznavour at IMDB
- Memoires of Aida Aznavour (in Russian)