Սերոբ (անձնանուն)
Սերոբ նաեւ՝ Սերովբ[1], հայկական արական անուն։ Յառաջացած է հրեշտակներու խումբի մը՝ սերովբէներու (եբրայերէն սարաֆ, հոգն. սարաֆիմ եբր.՝ שָׂרָף) անուանումէն:
- Լատինագիր ձեւը՝ SEROP
- Անունէ ստեղծուած մականուն՝ Սերոբեան[2]
Սերոբ | |
---|---|
Տեսակ | արական |
Սեռ | Արական |
Ծագում | |
Ծագման լեզու | Եբրայերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Այլ ուղղագրութիւն |
Σεραφείμ שָׂרָף Серафим Serafio İsrafil |
Կապուած յօդուածներ | «Սերոբ» սկսող էջեր |
Անունը Կրողներ
Խմբագրել- Սերոբ Աղբիւր (Վարդանեան 1864-99 Արեւմտեան Հայաստան) ազատագրական պայքարի հերոս
- Սերոբ Անճարակեան (1920 Սալոնիկ-զ.44) նկարիչ, Երկրորդ Համաշխարհային Պատերազմ մասնակից
- Սերոբ Պօղոսեան (1904-83 Երեւան) պատմաբան
Սերովբէ
ԽմբագրելՊոլսահայերուն մէջ տարածուած եղած էր անուան նախնական Սերովբէ ձեւը:
Ահաւասիկ, Կ.Պոլիս ծնած Սերովբէ անունով երեւելիներ.
- Սերովբէ Պատկանեան[3] (1769-1836 Աստրախան ) բանաստեղծ
- Սերովբէ Պէնկլեան (1838-1903 Աղեքսանտրիա) դերակատար, բեմադրիչ
- Սերովբէ Վիչէնեան (1815-97 Կ.Պոլիս) բժիշկ, հանրային գործիչ
- Սերովբէ Տերվիշեան (1846-92 Կ.Պոլիս) ՄՄ անդամ, լեզուաբան, հնդեւրոպաբան
Այլ Լեզուներով
ԽմբագրելՆմանապէս՝ սերովբէներէն յառաջացած անուններ կան այլ լեզուներուն մէջ:
- Յունարէնէ (յուն․՝ σεραφείμ} ռուսերէնին անցած անուանումէն յառաջացած է Серафим[4], սպաներէնով՝ Serafio[5] անունները:
- Թրքերէն İsrafil եւ ազրպէյճաներէն Israfil[6] անունները նոյնպէս Սերովբին համարժէք են եւ յառաջացած են արաբերէն իսրաֆիլ (արաբերէն՝ سْـرَافِـيْـل} բառէն: