Սոնա Վան
Սոնա Վան (Տէր Յովհաննիսեան, 8 Փետրուար 1952, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ բանաստեղծուհի, հրապարակախօս, բժիշկ։
Սոնա Վան | |
---|---|
Ծնած է | 8 Փետրուար 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Հայաստան Խորհրդային Միութիւն Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտութիւն | բանաստեղծուհի, գրագէտ |
Կայքէջ | sona-van.org |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Երեւան: Մասնագիտութեամբ բժիշկ է: 1978 թուականէն կ'ապրի Քալիֆորնիա: Ամերիկեան համալսարանէն ներս ստացած է կլինիկական եւ հոգեւոր հոգեբանութեան մագիստրոսի կոչում[1]:
1996-1997 թուականներուն եղած է «Եղիցի լոյս» (Լոս Անճելըս) գրական, մշակութային ամսագիրի հրատարակիչ-խմբագիր։ 2006 թուականէն «Նարցիս» գրական-գեղարուեստական, մշակութային հանդէսի հիմնադիր գլխաւոր խմբագիր հովանաւորը, իսկ 2013 թուականէն՝ նաեւ գլխաւոր խմբագիրը։
Իր մուտքը գրական աշխարհ եղած է «Փշրանքներ» գործով ապա՝ «Ես Անուն Չունեմ» ժողովածուի հրատարակումով[2]։
Հեղինակ է հինգ բանաստեղծական ժողովածուի, որոնք թարգմանուած են եօթէ աւելի լեզուներու (անգլերէն, ֆրանսերէն, ռուսերէն, գերմաներէն, պարսկերէն, թուրքերէն, յունարէն, ուքրաներէն, արաբերէն)[3]։ Հեղինակ է քնարաերգական չորդ ժողովածուներու՝
- «Լոյսի Ծուէններ», 1996,
- «Ես Անուն Չունեմ», 2003,
- «Ես Ձայն Եմ Լսում», 2006,
- «Չառա Անունով Թռչունը», 2011:
Պարգեւներ
Խմբագրել- Մովսէս Խորենացի մետալ, հայապահպանութեան գործին մէջ ներդրած աւանդի համար,
- Հայաստանի մշակոյթի նախարարութեան Ոսկէ մետալ,
- Սփիւռքի նախարարութեան Ոսկէ մետալ, եւ այլ գրական մշակութային մրցանակներ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Sedrakyan Lilit (2013-12-10)։ «Poet Sona Van awarded Movses Khorenatsi Medal»։ Public Radio of Armenia (անգլերէն)։ արտագրուած է՝ 2021-04-05
- ↑ «Բանաստեղծուհի Սոնա Վան պարգեւատրուեցաւ «Մովսէս Խորենացի» մետալով»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2022-03-29
- ↑ «AV Production - Սոնա Վան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-29-ին։ արտագրուած է՝ 2022-03-29