Բացել գլխավոր ցանկը

Վահագն Դաւթեան (15 Օգոստոս 1922(1922-08-15)[1], Արաբկիր, Մալաթիայի նահանգ21 Փետրուար 1996(1996-02-21), Երեւան), հայ բանաստեղծ եւ խմբագիր։

Վահագն Դաւթեան
Vahagn Davtyan.JPG
Ծնած է 15 Օգոստոս 1922(1922-08-15)[1]
Ծննդավայր Արաբկիր, Մալաթիայի նահանգ, Թուրքիա
Վախճանած է 21 Փետրուար 1996(1996-02-21) (73 տարեկանում)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Մասնագիտութիւն լեզուաբան, բանաստեղծ, թարգմանիչ, գրագէտ
Վարած պաշտօններ գլխաւոր խմբագիր
Պարգեւներ եւ
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
Անդամութիւն Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան Կոմունիստական Կուսակցութիւն
Vahagn Davtyan.JPG

Ծնած է Արաբկիր, Սեբաստիոյ մօտ։ Ինք դեռ մանուկ՝ ընտանիքը փոխադրուած է Ռուսիա, ապա՝ Երեւան (1932)։ Աւարտած է Երեւանի համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան բաժինը։ Դեռ ուսանող՝ հրատարակած է քերթուածներու առաջին ժողովածուն։ Վահագն Դաւթեանի ստեղծագործութիւնները սկսած են տպագրուիլ 1935 թուականէն։ «Առաջին սէր» (1947), «Աշխարհի Առաւօտը» (1950) բանաստեղծութիւններու հաւաքածուներուն մէջ արտայայտուած են, հայրենական մեծ պատերազմին մասնակցողի, հայրենասիրական զգացմուները, սէրը հարազատ հողի ու բնութեան նկատմամբ։ 1948-էն գործած է մամուլի մէջ («Աւանգարդ» եւ «Գրական Թերթ»)։ Եղած է ասոնցմէ երկրորդի, ապա Սփիւռքի հետ մշակոյթի կապի Կոմիտէի թերթերու՝ խմբագիր, նաեւ կոմիտէի վարիչ։ Հրատարակած է քերթուածներու ժողովածուներ, երկ-պոէմներ, թատերգութիւն, ուղեգրական-յուշագրական երկեր։ Ունի թարգմանական մեծ վաստակ՝ ժամանակի խորհրդային գրականութենէն (ռուս եւ այլ)։ Իր գործերէն ոմանք եւս թարգմանուած են այլ լեզուներու։ Մահացած է Երեւան։

ԳործերէնԽմբագրել

  • «Առաջին Սէր» (1947)
  • «Լուսաբացը Լեռներում» (1957)
  • «Թոնդրակեցիները», (պատմական վէպ, 1961)
  • «Ամառային ամպրոպ» (1964)
  • «Գինու Երգը» (1966)
  • «Ծուխ Ծխանի» (1969)
  • «Ծիրանի Ծառ» (թատերգութիւն)
  • «Զուզահեռ Ճանապարհ» (յուշ)
  • «Կապոյտ Գիրք» (1978)

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 Давтян Ваагн Арменакович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.