Տաթեւիկ Սազանդարեան
Տաթեւիկ Սազանդարեան (20 Օգոստոս (2 Սեպտեմբեր) 1916[1], Խնձորեսկ, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 6 Հոկտեմբեր 1999, Երեւան, Հայաստան), օփերային երգչուհի։
Տաթեւիկ Սազանդարեան | |
---|---|
| |
Ծնած է | 20 Օգոստոս (2 Սեպտեմբեր) 1916[1] |
Ծննդավայր | Խնձորեսկ, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 6 Հոկտեմբեր 1999 (83 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1] |
Տեսակ | օփերա |
Մասնագիտութիւն | երգչուհի, երաժշտութեան ուսուցիչ, քաղաքական գործիչ |
Աշխատավայր |
Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն[1] Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1] Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1] |
Վարած պաշտօններ | ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Ամուսին | Q113293231? եւ Հակոբ Խանջյան? |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Խնձորեսկի մէջ։ Մանկութիւնը անցած է Պաքու: 1929 թուականին տեղափոխուած է Մոսկուա, երգած՝ Արեւելեան ինքնագործ խումբին մէջ։
Ուսանած է Մոսկուայի Հայ մշակոյթի տան երաժշտական եւ տրամաթիքական աշխատանոցին մէջ։ Երեւան գալով եղած է Երեւանի Օփերայի եւ պալէի թատրոնի մեներգչուհի։
1939 թուականին Մոսկուայի մէջ՝ Հայ արուեստի տասնօրեակին, հանդէս եկած է Ալմաստի (Սպենդիարեանի «Ալմաստ») դերերգով եւ արժանացած՝ համընդհանուր ճանաչման։
Երգչուհիի մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաճեանի «Արշակ Բ․»), Թամարի (Արմէն Տիգրանեանի «Դաւիթ Բէկ») եւ Ալմաստի դերերգերը հայկական օփերայի կատարողական արուեստի գոհարներէն են:
Յատուկ անոր համար գրուած են Թամարի, Շուշանի՝
- Պապաեւի «Արծուաբերդ»,
- Նազելիի՝ Ստեփանեանի «Հերոսուհին»,
- Պերպերոյի՝ Տէր-Ղեւոնդեանի «Արեւի ցոլքերում» դերերգները։
Լաւագոյն կատարումներէն եղած են նաեւ Քարմէնի՝
- Պիզէի «Քարմէն»,
- Ամներիսի՝ Վերտիի «Աիտա»,
- Իոքաստէի՝ Սթրավինսքիի «Էտիփ արքայ»,
- Լիւպաշայի՝ Ռիմսքի-Քորսաքովի «Թագաւորի հարսնացուն»,
- Օլկայի՝ Չայքովսկիի «Եւկենի Օնեկին» եւ այլ դերերգներ։
Հանդէս եկած է նաեւ իբրեւ քամերային երգչուհի։ Կատարած է հայ, ռուս եւ եւրոպացի յօրինողներու շուրջ 450 ստեղծագործութիւններ [2]։