Տիգրան Պետրոսեան
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Տիգրան Վարդանի Պետրոսեան (17 Յունիս 1929[1][2][3][4], Թիֆլիս[1] — 13 Օգոստոս 1984[2], Մոսկուա), սովետական հայ ճատրակի մեծ վարպետ, 1963-1969 ճատրակի համաշխարհային ախոյեան։ Ան «Տիգրան Երկաթ» կոչուած է՝ իր պաշտպանական խաղի գրեթէ անխորտակելի բնոյթին համար, ուր ապահովութիւնը գերակայ նշանակութիւն ունէր։
Տիգրան Պետրոսեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 17 Յունիս 1929[1][2][3][4] |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն[1] |
Վախճանած է | 13 Օգոստոս 1984[2] (55 տարեկանում) |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Հայ |
Մայրենի լեզու | ռուսերէն |
Մասնագիտութիւն | շախմատիստ, գրագէտ, լրագրող |
Պարգեւներ եւ մրցանակներ | շախմատի աշխարհի չեմպիոն Ժողովուրդներու Բարեկամութեան շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ |
Պետրոսեան չորս անգամ Խորհրդային Միութեան ախոյեան եղաւ (1959, 1961, 1969 եւ 1975), իսկ ութ առիթներով՝ ճատրակի ախոյեանութեան թեկնածու (1953, 1956, 1959, 1962, 1971, 1974, 1977 եւ 1980 թուականներուն)։ Ան աշխարհի ախոյեանութիւնը շահեցաւ 1963-ին (ընդդէմ Միխայիլ Պոթվիննիքի)։ 1966-ին իր տիտղոսը Պորիս Սփասքիի դէմ յաջողութեամբ պաշտպանելէ ետք, 1969-ին ան պարտութեան մատնուեցաւ նոյն հակառակորդին կոմէ։
Պետրոսեանի երեսնամեայ ներկայութիւնը համաշխարհային բեմահարթակին վրայ եւ իր ախոյեանութեան տարիները մեծ դեր ունեցան ճատրակի ժողովրդականութիւնը տարածելու ու ամրապնդելու գործին մէջ։ Ըստ 2004-ին հրատարակուած գիրքի մը հեղինակներուն, ան ճանչցուած է իբրեւ ամենադժուար յաղթուող ճատրակորդը՝ ճատրակի պատմութեան մէջ։
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Петросян Тигран Вартанович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 4,0 4,1 (unspecified title)