Փսիլորիթիս (Ψηλορείτης), ծանօթ է նաեւ Իդա (Ίδα), Իդի (Ίδη) անուններով․ Կրետէի կեդրոնէն դէպի արեւմուտք երկարող հսկայ լեռնաշղթայ։ Ամենաբարձր գագաթն է Իդա (2456 մ․)։

Փսիլորիթի․ համայնապատկեր, նկարուած հիւսիս-արեւելքէն
Փսիլորիթիս
Փսիլորիթիս լեռնաշղթան, նկարուած Ֆեսթոսէն
Տեսակ լեռ
Երկիր  Յունաստան
Վարչատարածքային միաւոր Միլոփոթամոս քաղաքապետութիւն, Կրետէ
Վայր Կրետէ, Յունաստան
Աշխարհագրական
տեղադրութիւն
Կրետէ
Լեռնաշղթայ Փսիլորիթիս
Բարձրութիւնը ծովու մակարդակէն 2456 մեթր
Յարաբերական
բարձրութիւն
2456 մեթր
Բարձրագոյն գագաթ Իդա

Առասպել

Խմբագրել

Փսիլորիթիս լեռնաշղթան սերտօրէն կապուած է Կրետէի պատմութեան եւ կրետացիին կեանքին հետ։

Իդա լեռնագագաթ

Խմբագրել

Բազմաթիւ պատմաբաններ կը նշեն Իդէի Տաքթիլիներուն Ιδαίοι Δάκτυλοι եւ Զեւսին (Տիաս) ծննդեան պատմութիւնը։ Տիոտորոս Սիքելիոթիս (կամ՝ Սիչիլիացին, Ք․Ա․ 80 - Ք․Ա․ 20) իր 5րդ գիրքին մէջ առասպելը հետեւեալ կերպող կը նկարագրէ․- «Այս աստուածներէն առաջինները, որոնց աւանդութիւնը արձանագրած է, Կրետէն իրենց հայրենիքը դարձուցին եւ կը բնակէին Իդա լեռան շուրջը։ Անոնք կոչուեցան Իդէի Տաքթիլի։ Մի քանիներուն համար 100 հոգի էին, իսկ ուրիշներու համար 10, այնքան որ են մեր երկու ձեռքերուն մատները։ Աւանդութիւնը մեզի կը պատմէ թէ Կրետէի Իտէի Տաքթիլիներն են որ կրակը եւ մետաղներուն բնոյթը հնարեցին, ինչպէս նաեւ անոնց գործածութիւնը Ափթերա եւ Վերեքինթօ շրջաններուն մէջ․․․․։» (Οι πρώτοι από αυτούς τους θεούς, τους οποίους έχει καταγράψει η παράδοση, έκαναν την Κρήτη πατρίδα τους και κατοικούσαν γύρο από το Όρος Ίδα, και ονομάστηκαν Ιδαίοι Δάκτυλοι. Εκατό τον αριθμό, κατ' άλλους ήταν μόνο δέκα, από τον αριθμό των δακτύλων των δυο χεριών. Οι Ιδαίοι Δάκτυλοι της Κρήτης, όπως μας λέει η παράδοση, ανακάλυψαν τόσο τη χρήση της φωτιάς όσο και τη φύση των μετάλλων, καθώς και τα μέσα κατεργασίας τους, στην Άπτερα, στη Βερέκυνθο.․․․)։

 
Զեւսին քարայրը

Իսկ հռոմէացի պատմաբան Ղէուս Փլինիուս Աւագը կամ՝ Սեկունտօ (28/29 - 79), իր «Historia naturalis» գիրքին մէջ կը մէջբերէ յոյն պատմագիր Իսիոդոսի գործէն դրուագ մը (գործը մեզի չէ հասած)․- «․․․մետաղագործութեան հնարքը, Իսիոդոս Կրետէին կը վերագրէ, յատկապէս անոնց որ Իդէի Տաքթիլի կը կոչուէին․․․» (ferrum Hesiodus in Creta eos qui vocati sunt Dactyli Idaei

Զեւսին ծննդեան մասին Տիոտորոս Սիքելիոթիս կը գրէ․- «․․․Երբ Ռէան Տիաս ծննդաբերեց, մանուկը Քրոնոսէն գաղտնի, պահեց Իդա լեռան Քուրիթես կոչուած բնակիչներուն մօտ։ Անոնք Տիաս տարին յատուկ քարայր մը եւ խնամքը Նիմֆեսներուն յանձնեցին․․» (Όταν η Ρέα γέννησε τον Δία, τον έκρυψε στην Ίδα, και χωρίς να ξέρει ο Κρόνος, ανέθεσε την ανατροφή του στους Κουρήτες που κατοικούσαν γύρο από το βουνό. Οι Κουρήτες τον πήγαν σε μια συγκεκριμένη σπηλιά και τον έδωσαν στις Νύμφες,․․․)։

Աշխարհագրութիւն

Խմբագրել

Փսիլորիթիս լեռնաշղթայի հսկայ զանգուածը կը տարածուի Կրետէ կղզիին կեդրոնը եւ ունի 5 գագաթներ որոնք 2000 մեթրէն վեր են․ Իդա (2456 մ.), Ակաթիաս (2424 մ.), Սթոլիսթրա (2325 մ.), Վուլումենու (2267 մ.) եւ Քուսաքաս (2209 մ.)։

Նիդա լեռնադաշտը

Խմբագրել

Նիդա բարեբեր լեռնադաշտը (οροπέδιο Νίδα) կը գտնուի 1450 մ․ բարձրութեան վրայ։ Անոյեայէն հեռու է 22 քմ․, իսկ Իրաքլիոնէն՝ 58 քմ․։ Ամառուան արօտավայր է։ Անոր մօտ կը գտնուի Իդէօ Ադրօ Ιδαίο Άντρο քարայրը, ուր ըստ առասպելին Տիաս մեծցաւ։

Այցելուն հոն կը գտնէ պանիրի պատրաստութեան աւանդական գործելաձեւի աշխատանոցներ։

 
Անոյեա

Անոյիա

Խմբագրել

Փսիլորիթիին հիւսիսային լանջերուն եւ Նիտա լեռնադաշտէն 22 քմ․ հեռաւորութեամբ, կը գտնուի Կրետէի պատմական եւ հանրածանօթ իր աշուղներով, երգիչներով եւ մարտիկներով Անոյեա գիւղը (738 մ․ բարձրութեան վրայ)։ Անոր բնակիչները կը զբաղին գլխաւորաբար անասնաբուծութեամբ, արհեստագիտութեամբ եւ աւանդական կտաւագործութեամբ։

Զոմինթոս աղբիւր

Խմբագրել

Զոմինթոսի աղբիւրը Ζώμινθος կը գտնուի 1300 մ․ բարձրութեան վրայ, Անոյեա գիւղէն 10 քմ․ հեռու։ Առատ ջուրով կը հայթայթէ Անոյեա գիւղը։ Իսկ գիւղին արեւմուտքը կը գտնուի Զոմինթոսին հնավայրը։

Բնապահպանում

Խմբագրել

Փսիլորիթին NATURA 2000 արձանագրութեամբ Յունաստանի Բնապահպանման Ծրագրին մէջ ընդրկուած է, որովհետեւ անոր անտառներուն, կիրճերուն կ՛ապաստանին բազմաթիւ տեղայատուկ բոյսեր (թիւով 100) եւ կենդանիներ։  Նաեւ Ղուրնոս բարձրունքին՝ 1292 մ․ (լերան արեւելեան լանջերուն) կայ վայրի կեանքի ապաստանարան մը։  

Իտային լանջերուն վրայ գտնուող Մանա ջուրի հոսանքը (Քամարես գիւղին հիւսիսը),  1985-էն կը պահպանուի իբրեւ Բնութեան  Յուշարձան․ հոն կ՛աճին Կրետական խոլորձը  (Κρητικός κεφαλάνθηρος Cephalanthera cucullata) եւ հազուագիւտ Horstrissea dolinicola՝ գտնուած ու արձանագրուած 1990-ին։

Փսիլորիթիին Բնական Պուրակը ընդգրկուած է Եւրոպական Geopark-ներու օղահիւսքին մէջ եւ 2001-ին՝ Եունեսքոյին Geopark օղահիւսքին մէջ։

Պատկերասրահ

Խմբագրել

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]

Տե՛ս նաեւ

Խմբագրել

Լեֆքա Օրի

Տիաս

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել
  1. Horstrissea dolinicola(անգլերէն)
  2. Horstrissea dolinicola(անգլերէն)
  3. Փսիլորիթի․ Սեւ գագաթը տեսերիզ
  4. Զոմինթոս(անգլերէն)
  5. Տիտորոս Սիքելիոթիս(անգլերէն)
  6. Ղէուս Փլինիուս Աւագը Gaius Plinius Secundus(անգլերէն)
  7. Իսիոտոս(յունարէն)