Քարբաթոս (յուն․՝ Κάρπαθος)․ Տոտեքանիսա, Քարբաթիօ ծով, Յունաստան։ Հարուստ բուսականութեամբ կղզի, պահպանուած է Natura 2000, GR2210001 արձանագրութեամբ։ Մայրաքաղաքն է Բիղատիա կամ Քարբաթօ բնակավայրը։

Կղզի
Քարբաթոս
Κάρπαθος
Քարբաթոս
Երկիր Յունաստան
Շրջան [[Քարփաթիօ ծով]]
Տարածութիւն 324,7 քմ²
ԲԾՄ 1215 մեթր
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Ժամային գօտի UTC+2 եւ UTC+3։00
Փոստային ցուցանիշ 857 00
Պաշտօնական կայքէջ karpathos.gr(յունարէն)
Օլիմպոս
Փիղատիա

Անուանում

Խմբագրել

Կղզիին անուանումին մասին կան բազմաթիւ տարբերականեր․-

  • Օմիրոս (Հոմերոս) զայն Քրափաթօ անուանած է ըստ Ստրապոնի Աշխարհագրականի մէջ եղած ակնարկութեան,
  • Թեթրափոլիս եւ Անեմոեսա․ նախապատմական շրջանի անուանումները,
  • Scarpanto․ Մինջնադարին տրուած անունը։
 
Սարիա նեղուցը․ աջին Սարիա կղզիակը եւ ձախին՝ Քարփաթոս (նկարուած արեւմուտքէն)

Պատմական ակնարկ

Խմբագրել
 
Օլիմպոսի բնակիչ՝ ԻԱ․ դար

Քարբաթոս դիցաբանութեան մէջ տիտան Իափեթոսին հայրենիքն է։ Ըստ Օմիրոսին Քրաբաթոս (Քարբաթոս) հպատակած է Մինոասեան քաղաքակրթութեան եւ աւելի ուշ մաս կազմած է Աթենեան Դաշնութեան՝ մինչեւ Ք․Ա․ 400, եւ ապա Ռոտոսցիները զայն գրաւած են։

 
Քարփաթոսի բնակիչներ, Ի․ դարասկիզբ

Հնադարին Քարբաթոս ունեցած է 4 բերդաքաղաքներ․ Արքասիա, Վրիքուս, Քարփաթոս եւ Սարոս (Սարիա կղզիակին վրայ)։

100 մեթր լայնքով նեղուց մը Սարիա կղզիակը եւ Քարփաթոսը իրարմէ կը բաժնէ եւ Քարփաթոսին կողմի ծովափին յայտնաբերուած են Փոսիտոնաս Փորթիու տաճարին աւերակները, իսկ Թրիսթոմու ծովախորշը հին Վրիքունտոսին բնական նաւահանգիստը եղած է։

Ք․Ա․ 4-րդ դարէն ետք, կը գտնուի յաջորդաբար Հռոմէական, Բիւզանդական, Ճենովացիներուն եւ Օսմանցիներուն իշխանութեան տակ։

1912-ին Իտալիոյ գիրիշխանութեան տակ կը գտնուի։ 5 Հոկտեմբեր 1944-ին Քարփաթոյին բնակիչները կ՛ ապստամբին եւ կը յաջողին կղզիէն վտառել իտալական բանակին զինուորները։

Աշխարհագրութիւն

Խմբագրել

Քարբաթոսին տարածութիւնն է 324,7քլ․², ծովեզրը՝ 160 քլ․ եւ բնակչութեան թիւը՝ 6 226։

Ժայռոտ կղզի է, բարձր լեռներով եւ դարվար ծովափներով։ Ժամանակին ամբողջովին կանանչապատ եղած է։ Բարձրադիր գագաթները զայն կը յատկանշեն․ անոնք կը հասնին մինչեւ 1215 մեթր։ Հարաւի հրուանդանն է Քասթելոս։ Հիւսիսին կը գտնուի Սարիա կղզիակը։

Բուսական եւ կենդանական աշխարհ

Խմբագրել

Հիւսիսային եւ կեդրոն-արեւմտեան մասին կը պահպանուին շոճիի ծառախիտ անտառները որոնք տեղ տեղ ցանցառ են։ Քարբաթոյին ժայռերուն վրայ եւ ժայռոտ ծովափներուն կը հանդիպինք անհետացումի վտանգի ենթակայ թռչուններ, ինչպէս օրինակ՝ Մավրոփեթրիթիս եւ Էղէողլարոս։ Կղզին գաղթող թռչուններու կայան է։

Քարփաթոս շրջապատուած է գեղեցիկ, զուլալ ծովափներով, որոնցմէ ոմանք դժուար հասանելի են՝ անտառներու արահետներէն եւ առուակներէն։ Կղզին ունի բազմաթիւ շթաքարերով եւ պտկաքարերով քարայրներ՝ մանաւանդ կեդրոնական մասին։

 
Լասթոս Natura 2000, GR2210003

Բնապահպանում

Խմբագրել

Հարուստ բուսականութեամբ կղզին, ինչպէս նաեւ Սարիա կղզիակը եւ ծովեզերեայ գօտին (112,92 քլ․² տարածութիւն) պահպանուած են Natura 2000, GR2210003 արձանագրութեամբ։

Բնակավայրեր

Խմբագրել

Մնայուն բնակչութեամբ բնակավայրերն են (2011-ի մարդահամար)՝

Կղզիին հարաւային մաս

Խմբագրել

Բիղատիա կամ Քարբաթոս (2 707), Փլաթիոլօ (81), Ափերի (353), Միրթոնաս (2), Արքասա (531), Ֆինիքի (33), Վոլատա (251), Լասթոս (13), Մենեթես (416), Այիոս Իանիս Աֆիարթի (1), Քիփոս Աֆիարթի (123), Լաքի (122), Մեսոհորի (225), Քաթօ Լեֆքոս (89), Ափանօ Լեֆքոս (57), Օթոս (265), Սթես (10), Քալենես (6), Փիլես (216), Սփոա (162), Այիոս Նիքոլաոս (7)։

Կղզիին հիւսիսային մաս

Խմբագրել

Օլիմպոս (270), Ավլոնա (7), Տիաֆանի (228), Թրիսթոմոս (6) եւ Սարիա կղզիակ (45)։

Տեսարժան վայրեր

Խմբագրել

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]

Տե՛ս նաեւ

Խմբագրել

Ռոտոս

Քոս

Փաթմոս

Քասթելորիզօ

Արքի

Թիլոս

Քալիմնոս

Նիսիրոս

Սիմի

Ծանօթագրութիւններ

Խմբագրել