Քեռի (ֆետայի)
Քեռի, բուն անունով՝ Արշակ Գաւաֆեան (1858, Էրզրում – 15 Մայիս 1916, Ռեւանտուզ), հայ ֆետայի եւ անդամ Հ. Յ. Դաշնակցութեան[2]։
Արշակ Գաւաֆեան (ծածկանուն՝ Քեռի) | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | Քեռի |
Ծնած է | 1858 |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 15 Մայիս 1916[1] |
Մահուան վայր | Ռավանդուզ, Էրպիլ, Իրաքյան Քուրդիստան, Իրաք |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտութիւն | զինուորական |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Էրզրում 1858-ին։ Յաճախած է շրջանի հայկական վարժարանը։
Գաւաֆեան մաս կազմած է հայ յեղափոխական շարժման։ 1895-ին, Էրզրումի մէջ կատարուող Համիտեան կոտորածներու շրջանին, ան գլխաւորած է զինուած ջոկատ մը՝ հայ բնակչութիւնը պաշտպանելու համար[3]։
1903-ին, Քեռի փոխադրուած է Սասուն եւ մասնակցած՝ Սասնոյ Բ. Ապստամբութեան (1904)։ Ապա անցած է Վասպուրական։ Հայ-թաթարական կռիւներու ժամանակ, եղած է Զանգեզուրի ինքնապաշտպանութեան կազմակերպիչներէն մէկը[3]։ Յաջորդող տարիներուն մասնակցած է Իրանական Յեղափոխութեան (1908-1912) եւ ընկերակցած՝ Եփրեմ Խանի։ Խանի մահէն ետք, Քեռի իր ընկերոջ վրէժը լուծած է։
Ա. Համաշխարհային Պատերազմին, Քեռի դարձած է հայկական Դ. կամաւորական գունդին հրամանատար՝ ռուսական բանակին մէջ։ Ան առաջնորդած է Սարգամիշի կռիւին Պարտուզի անցքը, որուն յաղթանակը փրկած է ռուսական եւ հայկական ջոկատները։[4]։
1916-ին, Մուսուլի ճամբուն վրայ, Քեռի եւ իր ընկերները շրջապատուած են, փախուստի տալ փորձած, սակայն Քեռի նահատակուած է։ Իր նսհատակութենէն ետք, դիակը փոխադրուած է Թիֆլիս եւ թաղուած՝ Խոջեվանքի հայկական գերեզմանատան մէջ[4]։
Գրականութիւն
Խմբագրել- Գաբրիել Լազյան, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949:
- Աւետեան Մ., Հայ ազատագրական ազգային յիսնամեայ (1870–1920) յուշամատեան եւ Զօր. Անդրանիկ, Փարիզ, 1954:
- Ղազար Չարգ, Հուշամատեան Բարձր Հայքի. Կարինապատում, Պէյրութ, 1957։
- Վալադեան Վ., Քեռին, Հայրենիք ամսագիր, Պոսթըն, 1959, թիւ 11, էջ 24-35, թիւ 12, էջ 52-63, 1960, թիւ 1, էջ 45-53, թիւ 2, էջ 49-58, թիւ 3, էջ 80-89, թիւ 4, էջ 61-72։
- Չորմիսեան Լեւոն, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Բ. հատ. (1878–1908 թթ.), Պէյրութ, 1974:
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Ա., Երեւան, 1990, հատ. Գ., Երեւան, 1991։
- Իգնատ Մամյան, Ֆիդայիներ, Երեւան, 1990։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Antranig Chalabian, General Andranik and the Armenian Revolutionary Movement - Page 583
- ↑ 3,0 3,1 K. S. Khudaverdyan, Armenian issue: Encyclopedia, 1991 - 348st; ISBN 5897000050
- ↑ 4,0 4,1 Museum of Learning. Explore a Virtual Museum of Knowledge, Arshak Gafavian