Օննիկ Աւետիսեան
Օննիկ Աւետիսեան (20 Նոյեմբեր 1898[1][2], Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 1974[2], Գահիրէ, Եգիպտոս[2]), հայ մանկավարժ, գեղանկարիչ եւ արուեստաբան։
Օննիկ Աւետիսեան | |
---|---|
| |
Ծնած է | 20 Նոյեմբեր 1898[1][2] |
Ծննդավայր | Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 1974[2] |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Կրթութիւն | Հռոմի գեղարուեստի կաճառ |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, արուեստագէտ, մանկավարժ |
Ժանր | օֆորտ?[1] |
Աշխատավայր |
Նուպարեան Ազգային Վարժարան (Եգիպտոս)[1] Պէրպէրեան Վարժարան[1] Մելգոնեան Կրթական Հաստատութիւն[1] |
Օննիկ Աւետիսեան Ուիքիդարանում |
Կենսագրութիւն
ԽմբագրելԿ. Պոլսոյ մէջ միջնակարգ ուսումը ստանալէ ետք, 1921-1925-ին կը հետեւի Վիեննայի «Կրաֆիք Արուեստի դպրոց»ի նկարչութեան ու քանդակագործութեան դասընթացքներուն: 1925 թուականին կը մեկնի Հռոմ, որուն Գեղարուեստական Ակադեմիայի ընթացքը կ'աւարտէ 1927 թուականին։ Որպէս ուսուցիչ ան կր պաշտօնավարէ Գահիրէի «Ազգային Նուպարեան» եւ «Պէրպէրեան» վարժարաններուն (1929-1934) եւ Կիպրոսի «Մելգոնեան Կրթական Հաստատութեան» (1936-1941) մէջ:
Իբրեւ նկարիչ ու քանդակագործ, ստեղծագործական իր աշխատանքներուն առընթեր, Օննիկ Աւետիսեան կր լծուի հայկական տպագրական տառատեսակները բարեփոխելու գործին, ինչպէս նաեւ հայկական նկարչութեան ու քանդակագործութեան ուսումնասիրութեան:
Հրատարակած է «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխութեան ու արդիականացման» (Գահիրէ, 1946), եւ ֆրանսերԷն լեզուով՝ «Հայ նկարիչներ ու քանդակագործներ» (Գահիրէ, 1959) շքեղ Հատորը։
Օննիկ Աւետիսեան կը մահանայ 23 Նոյեմբեր 1974-ին, Գահիրէի մէջ:
Աղբիւրներ
Խմբագրել- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր Ե., Պէյրութ, 1974։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.