Ֆրիտրիխ Փարոթ
Եոհան Եաքոպ Ֆրիտրիխ Վիլհելմ ֆոն Փարրոթ, (գերմաներէն՝ Johann Jakob Friedrich Wilhelm von Parrot, ծնած 14 Հոկտեմբեր, 1791[4], Քարլսրուէ (գերմաներէն՝ Karlsruhe), Գերմանիա - 15 Յունուար, 1841, Տորփաթ, Ռուսիոյ Կայսրութիւն, ներկայիս՝ Թարթու, Էսթոնիա): Եոհան մասնագիտացած է բնագիտութեան եւ բժշկութեան մէջ, ինչպէս նաեւ եղած է առաջին անձը որ բարձրացած է Արարատին գագաթը (1829 թուականին)[5]։
Ֆրիտրիխ Փարոթ գերմաներէն՝ Johann Jakob Friedrich Wilhelm Parrot | |
---|---|
| |
Ծնած է | 14 Հոկտեմբեր 1791[1] |
Ծննդավայր | Կարլսրուե, Margraviate of Baden |
Մահացած է | 15 (27) Յունուար 1841[2] (49 տարեկանին) կամ 15 Յունուար 1841[1] (49 տարեկանին) |
Մահուան վայր | Թարթու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Մայրենի լեզու | գերմաներէն |
Ուսումնավայր |
Դորպատի կայսերական համալսարան? Ռիգայի առաջին պետական գիմնազիա? |
Մասնագիտութիւն | Ճանապարհորդ, հետազօտող, ֆիզիքոս, համալսարանի դասախօս, բժիշկ, լեռնագնաց, բուսաբան, կենսաբան, բնագէտ |
Աշխատավայր |
Դորպատի կայսերական համալսարան?[3] Դորպատի կայսերական համալսարան?[3] |
Վարած պաշտօններ | ռեկտոր? |
Անդամութիւն | Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա |
Ծնողներ | հայր՝ Georg Friedrich Parrot? |
Երեխաներ | Bertha Zoege von Manteuffel?, Moritz Friedrich von Parrot? եւ Piers Friedrich von Parrot? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՖրիտրիխ ծնած է 14 Հոկտեմբեր, 1791 թուականին, Գերմանիոյ Քարլսրուէ քաղաքին մէջ։ Ուսանած է Տորփաթի համալսարանի բնագիտական բաժնին մէջ, ու այդ մէկը աւարտած է ոսկի մետալով։ 1811 թուականէն սկսեալ, ուսանող ըլլալով կ'ուղղուի բազմաթիւ ճանապարհորդութիւններու։
Աւարտելով իր աշխատանքը, Ֆրիտրիխ կրկին կը սկսի յաճախել համալսարան, այս անգամ բժշկութեան բաժնինը։ 1814 թուականին կը ստանայ բժկութեան համալսարանի աստիճանը ու կը ճամբորդէ Գերմանիա բժշկութիւնը ուսումնասիրելու եւ հետազօտելու նպատակով։ 1815 թուականէն սկսեալ աշխատած է ռուսական բանակին մէջ որպէս բժիշկ: Իսկ երբ զորքերը Ֆրանսայէն վերադարձան, Ֆրիտրիխ կրկին շարունակեց զբաղուիլ գիտական աշխատանքներով տարբեր քաղաքներու մէջ, օրինակ՝ Պերլինի, Փարիզի, Վիեննայի եւ Միլանի մէջ:
Ուղեւորութիւն Դէպի Արարատ Լեռը
Խմբագրել1829-ին եւս չորս ուսանողներուն հետ, որոնցմէ մին Խաչատուր Աբովեանն էր, Ֆրիտրիխ Փարոթը բարձրացաւ Արարատ լեռը, Սեպտեմբեր 27-ին անոնք հասան Մեծ Մասիս գագաթը, որտեղ կատարեցին մի շարք օդերեւութաբանական եւ մագնիսաբանական դիտարկումներ[6]
Յիշատակ
Խմբագրել- Ֆրիտրիխ Փարոթը նկարագրած է որոշ բուսաբանական թաքսոններ: Անոր անունով կը կոչուի համամելազգիներուն ընտանիքի (լատ.՝ hamamelidaceae) Փարոթիա ցեղին բոյսերը (լատ.՝ Parrotia)ՙՙ որոնց պատկանող պարսկական երկաթածառի լատիներէն անունն է ՝ Parotia persica :
- 1935-ն Միջազգային աստղագիտական ընկերութիւնը Լուսինի տեսանելի մասի խառնարաններէն մեկուն կը շնորհէ Փարրոթին անունը:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 (unspecified title)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 3,0 3,1 Илизаров С. С. «Всю жизнь мне везло на хороших людей»: беседа с Н.А. Григорьян 9 марта 2006 года, “All my life, I've been lucky to meet good people": A conversation with N.A. Grigor'yan on 9 March 2006 // Историко-биологические исследования — 2024. — Т. 16, вып. 3. — С. 127–168. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ (ռուս.) Паррот Иоганн Якоб Фридрих Вильгельм, Russian Academy of Sciences
- ↑ Joseph Thomas, Universal pronouncing dictionary of biography and mythology, Volume 2, 1901
- ↑ Turkey, Estonia mark first ascent to Mount Ararat (անգլերէն)