Ազատ Խօսք (ամսագիր)
Ազատ խօսք, ամսագիր, ապա շաբաթաթերթ։ Լոյս տեսած 1901-ին, Փարիզ, 1902-1903, 1906-1908-ին՝ Ալեքսանտրիա։ Խմբագիր՝ Երուանդ Օտեան։ Քննադատած է եգիպտահայ կեանքի ստուերոտ կողմերը, խարազնած «ազգային ջոջերուն»։ Տպագրած է նաեւ արտասահմանեան լուրեր, տեղեկութիւններ Թուրքիոյ մէջ տիրող իրաւիճակին շուրջ։ Աշխատակցած են Արփիար Արփիարեանը, Մելքոն Կիւրճեանը, Վահան Թէքէեանը, Բ. Շահպազը եւ այլք[2]։
Ազատ Խօսք Ազատ խոսք | |
---|---|
Տեսակ | պարբերաթերթ եւ շաբաթաթերթ[1] |
Լեզու | հայերէն |
Հիմնադրուած է | Օգոստոս 1901 |
Հիմնադիր | Երուանդ Օտեան[1] |
Երկիր |
Ֆրանսա Եգիպտոսի Խտիվութիւն |
Գրասենեակ |
Փարիզ, Ֆրանսա[1] Աղեքսանդրիա, Եգիպտոս[1] |
1902-ին լոյս տեսած են 5-9 տետրերը, 1903-ին՝ 10-րդը, 1906 -ին՝ 13-րդը, որմով եւ աւարտած է թերթի հին շրջանը։ 1906-էն վերածուած է երգիծական շաբաթաթերթի՝ նախկին ծաւալով։ 1908-ին հրատարակուած են վերջին 3 տետրերը։ Թերթի էջերուն մէջ Ե. Օտեանը խարազանած է եգիպտահայ ջոջերու քաղաքական դիմազրկութիւնը, դատապարտած այն ամէնը, որ հակասեր է հայ ժողովուրդին եւ ժողովրդավարութեան շահերուն։
Տես նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990, էջ 51։