Անդրէաս Արծրունի
Անդրէաս Արծրունի (15 (27) Նոյեմբեր 1847[1][2][3][…], Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[3][4] - 22 Սեպտեմբեր 1898[2][3][4], Բա Հոննեֆ, Rhein-Sieg District, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիոյ թագաւորութիւն, Գերմանական Կայսրութիւն[1][3][4]), հայ երկրաբան։ Փեթերսպուրկի գիտութիւններու ակադեմիայի թղթակից անդամ (1895 թուականէն)։
Անդրէաս Արծրունի | |
---|---|
![]() | |
Ծնած է | 15 (27) Նոյեմբեր 1847[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[3][4] |
Մահացած է | 22 Սեպտեմբեր 1898[2][3][4] (50 տարեկանին) |
Մահուան վայր | Բա Հոննեֆ, Rhein-Sieg District, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիոյ թագաւորութիւն, Գերմանական Կայսրութիւն[1][3][4] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ազգութիւն | Հայ[3][4] |
Ուսումնավայր |
Թիֆլիսի Գիմնազիոն Հայտելպըրկի Համալսարան[3] |
Մասնագիտութիւն | երկրաբան, հանքաբան, համալսարանի դասախօս, ֆոնդապահ |
Աշխատավայր |
Natural History Museum, Berlin?[3] Վրոցլավի համալսարան?[3] Ախենի գիտարուեստական համալսարան[3] |
Վարած պաշտօններ | փրոֆեսոր |
Անդամութիւն | Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա[3][4] եւ Թուրինի գիտութիւններու կաճառ[1] |
Ծնողներ | հայր՝ Երեմիա Արծրունի, մայր՝ Ագրիպինա Նազարյանց-Արծրունի? |
Եղբայրն է Գրիգոր Արծրունիի։ Մանուկ հասակին (հօր հետ) կը տեղափոխուի Տփխիս, ուր առաջին անգամ կը սորվի հայերէն։ 1864–ին կ'աւարտէ ուսումնարանը։ Ապա կը յաճախէ Փեթերսպուրկի, Տորփաթի ու Հայտելպերկի համալսարանները (վերջինս կ'աւարտէ 1871 թուականին)՝ քիմիագէտի բարձրագոյն կոչումով։
1871-1875 թուականներուն, պարբերաբար, կեցութիւն կը հաստատէ Թիֆլիսի մէջ, ուր կը զբաղի՝ Կովկասի երկրաբանութեան հետազօտութեամբ, Լոռիի եւ Գանձակի գաւառներուն մէջ, եւ մանկավարժութեամբ։ 1875-ին կը վերադառնայ Գերմանիա եւ Սթրասպուրկի համալսարանի օգնական կը նշանակուի, 1877-1883 թուականներուն՝ Պերլինի համալսարանի դասախօս, իսկ 1884-1898 թուականներուն Ախէնի փոլիթեքնիքայի (ճարտարապետութեան) գիտնական, հանքաբանութեան ամպիոնի վարիչ եւ տեքան (ընդմիջումներով)։
Մեծանուն հայ գիտնականը հեղինակ է երկու հիմնական աշխատասիրութիւններու, որոնք բազմաթիւ հրատարակութեանց արժանացած են եւ իրենց բնագաւառին մէջ կը նկատուին դասական արժէքով գործեր։ Առաջինը 1883-ին լոյս տեսած՝ «Բիւրեղներու Քիմիական Բաղադրութեան Եւ Անոնց Քիմիական Ու Ֆիզիքական Յատկութիւններու Կապը» անունով աշխատասիրութիւնն է։ Երկրորդը՝ «Բիւրեղներու Ֆիզիքական Քիմիան», որ լոյս տեսած է 1893-ին։
Աշխատակցած է «Մշակ»-ին եւ բազմաթիւ եւրոպական գիտական ընկերութիւններու։
ԱղբիւրԽմբագրել
- Բառարան Հայ Կենսագրութեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 149:
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 (unspecified title)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://elpub.wdcb.ru/ebooks/formemb.pdf
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — է. 73.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Հայկական համառոտ հանրագիտարան — 1990. — հատոր 1.