Առաքել Առաքելեան
Առաքել Առաքելեան, (13 Յունուար 1887[1][2], Խնածախ (Ասկերանի շրջան)[1][2] - 5 Մայիս 1980[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]), հայ խորհրդային բանասէր։
Առաքել Առաքելեան | |
---|---|
Ծնած է | 13 Յունուար 1887[1][2] |
Ծննդավայր | Խնածախ (Ասկերանի շրջան)[1][2] |
Մահացած է | 5 Մայիս 1980[2] (93 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1] |
Կոչում | փրոֆէսոր[1][2] |
Մասնագիտութիւն | բանասէր, թարգմանիչ, գրականագէտ, դասախօս |
Աշխատավայր |
Երեւանի Պետական Համալսարան[1] Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1] |
Կենսագրութիւն
Խմբագրել1896-1899 թուականներուն Շուշիի թեմական դպրոցին մէջ կը ստանայ իր նախակրթութիւնը, ապա կ'անցնի Էջմիածինի Գէորգեան Ճեմարանը, որուն լրիւ ընթացքը կ'աւարտէ 1907-ին: Ճեմարանէն շրջանաւարտ, որպէս ուսուցիչ կը պաշտօնավարէ Իգտիրի, Շուշիի, Պաքուի եւ Երեւանի մէջ:
1911-1913 թուականներուն կը ստանձնէ Ղարաբաղի Հայկական Դպրոցներուն վերատեսուչի պաշտօնը:
1923-1925 թուականներուն կը վարէ Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի Լուսաւորութեան ժողովրդական կոմիսարի տեղակալի պաշտօնը, իսկ 1925-1927 թուականներուն՝ Լուսաւորութեան ժող. Կոմիսարի:
1932-ին կը տեղափոխուի Երեւան, ուր որպէս դասախօս կը պաշտօնավարէ Երեւանի Պետական Համալսարանի եւ Խաչատուր Աբովեանի անուան Հայկական Մանկավարժական ասպարէզէն քաշուիլը: Կը վարէ այս վերջին հիմնարկին Արտասահմանեան Գրականութեան Ամպիոնի վարիչի պաշտօնը, միաժամանակ դասաւանդելով լատիներէն եւ գրաբար: 1955-ին կ'արժանանայ Հայկական ՍՍ Հանրապետութեան Վաստակաւոր Գործիչի կոչումին: 1956-ին կ'արժանանայ Բանասիրական Գիտութիւնների Դոկտոր տիտղոսին, իսկ 1959-ին Փրոֆեսորի:
Մանկավարժական իր երկարատեւ ծառայութեան առընթեր, Փրոֆ. Ա. Առաքելեան կ'ունենայ գիտական ստեղծագործութեան բեղուն կեանք մը: Անոր երկասիրութիւններէն առանձին հատորներով լոյս տեսած են. ԳՐԱԲԱՐԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ (Երեւան, 1937), ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ, Ա. եւ Բ. Հատորներ (Երեւան, 1944 եւ 1945), ՅՈՒՆԱ-ՀՌՈՄԷԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, Ա. մաս (Երեւան, 1939), ՆԻՒԹԵՐ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ (Երեւան, 1945), ՀՌՈՄԷԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Երեւան, 1956), ՅՈՒՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Երեւան, 1968): Սակայն Փրոֆ. Ա. Առաքելեանի կոթողային աշխատանքը կը մնայ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՄՏԱՒՈՐ ՄՇԱԿՈՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ եռահատոր մեծածաւալ աշխատասիրութիւնը՝ հետեւեալ մասնաբաժանումներով.- Ք.Ա. Առաջին Դարէն - 14. Դար (Ա. Հատոր, Երեւան,1959), 14-էն մինչեւ 19 դար. առաջին կէսը (Բ. Հատոր., Երեւան, 1964), 15-րդ դարէն մինչեւ 19-րդ դար. առաջին կէսը (Գ. Հատոր, Երեւան, 1975):
Փրոֆ. Ա. Առաքելեան կը մահանայ Մայիս, 1980-ին:
Աղբիւրներ
Խմբագրել- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ 1980, էջ (344-345)
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.