Ատրպետ Ատրպետեան
Ատրպետեան Ատրպետ (Սարգիս Մուպահեաճեան 31 Յունուար 1860[1][2], Կարս, Էրզրումի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 1937[1][2], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ արձակագիր, վիպասան, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934 թուականէն։
Ատրպետ Ատրպետեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Սարգիս Մուպահեաճեան |
Ծնած է | 31 Յունուար 1860[1][2] |
Ծննդավայր | Կարս, Էրզրումի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 1937[1][2] |
Մահուան վայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, հանրային գործիչ, Խմբագիր, դրամագէտ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն[1][2] |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Կարս, տաճկաց տիրապետութեան ժամանակ։ Սկզբնական կրթութիւնը ստացաւ Բաղէշցի Գրիգոր պատուելիի մօտ, 1869-1871 թուականներուն կը յաճախէ ծխական ուսումնարանը, իսկ 1871-1872՝ կաթոլիկաց դպրոց։ 1873-ին կը մեկնի Ալեքսանդրոպոլ՝ ուսումը շարունակելու նպատակով, եւ այնտեղէն ալ կ'անցնի Կ․ Պոլիս, ուր կը մտնէ Վիեննայի Մխիթարեանց ուսումնարանը, հանգուցեալ Հայր Արսէն Այտընեանի օրով։
1881-ին կը վերադառնայ Կարս եւ տեղւոյն հայոց երկսեռ ծխական ուսումնարաններէն ներս, մինչեւ 1888 թուական, կը դառնայ ընդհանուր պատմութեան ու աշխարհագրութեան ուսուցիչ։ Միեւնոյն ժամանակ կ՛ընտրուի՝ քաղաքային պատգամաւոր։ 1889-ին ուսուցչական ասպարէզը թողնելով՝ կը տեղափոխուի Պաքու եւ կը սկսի ծառայել նաւթագործարաններու մէջ։ 1893-ին կ'անցնի Թաւրիզ դատարանական գործեր վարելու եւ 1895-ին կրկին կը վերադառնայ Կովկաս։ 1898-ին հարաւային Ռուսաստան կ՛երթայ՝ մասնաւոր գործերով, սակայն քիչ ժամանակ յետոյ կ'անցնի Պարսկաստան (Թաւրիզ քաղաք) եւ 1899–ի Մայիսէն կը զբաղի դատարանական գործերով։ Ատրպետի առաջին գրական աշխատութիւնն է «Խեւ Կարապետ» վէպը (Թիֆլիս, 1899), որ լոյս կը տեսնէ 1889 թուականին «Մուրճ»-ի մէջ՝ առանձին գիրքով։ կ'աշխատակցի «Մշակ»-ին, «Աղբիւրը»-ին, «Տարազ»-ին եւ «Գաղափար»-ին։
Գրական վաստակ
Խմբագրել- «Շուշան» (օպերա 3 գործ․ 1890 )
- «Ալմաստ», վէպ (1891)
- «Ղադի»
- «Արդար Դատաստան»
- «Թուլումրաջիներ» (1899)
- «Սարրաֆ», ողբերգութիւն (1893)
- «Խիւլաֆաթ»
- «Ժառանգներ» (1899)
- «Քոռ Եղիկ», վէպ (1898)
- «Բերսայի Առաքելը», վէպ (1893)
- «Շխնոց» (1898)
Բացի այս, ունի բազմաթիւ վիպակներ ու պատկերներ՝ «Քիւլհանրէյ», «Կաղ Նազօ», «Խառա-Խրխա», «Սօֆթա», «Ոսկէ Որդին», «Այիշէ-Խանում», «Օսմանեանների 600 Ամեակը», «Հարազիստներ», «Երախտապահանջ», «Կուռք», «Սեւ Քաղաք», «Ծպտեալ Սուլթան», «Փաշա», «Վիւքալայի Գաղտնիքը», «Երախտիք», «Քրտերը Պարսկաստանում» եւ այլն, տպուած ու անտիպ բազմաթիւ գրուածքներ, որոնք մեծ մասամբ Կարս ձգած է հեղինակը։
Աղբիւրներ
Խմբագրել- Հայր Մկրտիչ Վրդ․ Պոտուրեան, «Հայ Հանրագիտակ», Պրուքէշ 1938, հատոր Բ․, էջ 249-250։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.